Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0823-11.09.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ին ՀՕ-78-Ն օրենքի 23-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել`

1) Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության տնտեսական ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ եւ վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի, մասնավորապես, ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը եւ ժամկետները, վարկի վերադարձելիության ու օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաեւ վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը եւ ծախսերը հիմնավորող հաշվարկները.

2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող այն ռեզիդենտների, որոնք «Ուսումնական վարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ունեն պետական երաշխվորություն ստանալու իրավունք:»:

2) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4) սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:».

3) 5-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ կետով.

«5.1  Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 0.5 տոկոսի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՅԱՍՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՅԱՍՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՅԱՍՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ