Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0811-11.09.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155, այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով`

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում վենչուրային հիմնադրամների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում, ինպես նաեւ վենչուրային հիմնադրամների կողմից այլ անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ունեցած մասնակցության ձեռքբերման եւ իրացման արժեքների դրական տարբերությունը»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 311 -րդ հոդվածով`

«Հոդված 311 Հարկման նպատակով վենչուրային ձեռնարկության համախառն եկամտի նվազեցումը

Հարկման նպատակով վենչուրային ձեռնարկության համախառն եկամուտը նվազեցվում է վենչուրային ներդրման չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում վենչուրային հիմնադրամների ստեղծման, կառավարման, դրանց գործունեության կանոնակարգման, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումն է: Օրենքի նախագիծը սահմանում է ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ?ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, ՀՀ եւ համայնքների կողմից վենչուրային հիմնադրամների ստեղծման, գործունեության, վենչուրային հիմնադրամներում ներդրումներ կատարելու, ինչպես նաեւ վենչուրային հիմնադրամների կողմից առեւտրային կազմակերպություններում իրականացվող ներդրումների հետ կապված իրավական կարգավորման հարցերը: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ: