Armenian ARMSCII Armenian
Կ-480-13.02.2020,23.03.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի  Հանրապետության  վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնի 43-րդ, 2.10-րդ բաժնի 1-ին կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
 
«43. Լերմոնտովո   Լերմոնտովո գյուղ
 Անտառաշեն գյուղ».
 
 
«1. Իջեւան  Իջեւան քաղաք
 Ազատամուտ գյուղ
 Ակնաղբյուր գյուղ
 Աճարկուտ գյուղ
 Այգեհովիտ գյուղ
 Աչաջուր գյուղ
 Բերքաբեր գյուղ
 Գանձաքար գյուղ
 Գետահովիտ գյուղ
 Դիտավան գյուղ
 Ենոքավան գյուղ
 Լուսահովիտ գյուղ
 Լուսաձոր գյուղ
 Խաշթառակ գյուղ
 Ծաղկավան (Իջեւանի շրջ.) գյուղ
 Կայան գյուղ
 Կիրանց գյուղ
 Սարիգյուղ գյուղ
 Սեւքար գյուղ
 Վազաշեն գյուղ»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնի 26-րդ, 2.10-րդ բաժնի 5-րդ,  6-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 20-22-րդ, 26-րդ, 28-րդ, 33-35-րդ, 37-րդ, 39-րդ,   57- 59-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 16.32-րդ հավելվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հավելված 16.32

«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Լերմոնտովո համայնքը գտնվում է մարզի հարավարեւելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գուգարք համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Մարգահովիտ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, արեւմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Շահումյան համայնքին:»:

Հոդված 4. Օրենքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 18.54-րդ հոդվածով.

«Հոդված 18.54. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջեւան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջեւան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.54-ում:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.54-րդ հավելվածով.

«Հավելված 18.54

«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Իջեւան համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, հարավ-արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Բերդ համայնքին, հարավ-արեւմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Դիլիջան համայնքին, արեւմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, հյուսիս-արեւմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Նոյեմբերյան համայնքին:»:

Հոդված 6. Օրենքի 16.13-րդ, 18.2-րդ, 18.3-րդ, 18.5-րդ, 18.6-րդ, 18.8-րդ, 18.14-րդ, 18.15-րդ, 18.17-րդ, 18.19-րդ, 18.24-18.26-րդ, 18.28-րդ, 18.29-րդ,18.45-18.47-րդ հոդվածները եւ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: