Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ի գիտություն ընդունելով «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը` հանձնաժողովի աշխատանքը գնահատել դրական եւ աշխատանքը համարել ավարտված:
2. Առաջարկել ժամանակավոր հանձնաժողովի անդամ-պատգամավորներին երկամսյա ժամկետում Ազգային ժողովի խմբերի, խմբակցությունների առաջարկությունների եւ հանձնաժողովի եզրակացության սկզբունքների հիման վրա մշակել օրենքի նախագիծ` մինչեւ սույն թվականի նոյեմբերն այն քննարկելու նպատակով: