Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-087-19.09.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (այսուհետեւ` Օրենսգիրք) (2011 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-164-Ն օրենք) 2-րդ հոդվածում`

1) 4-րդ մասից հանել «եւ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով» բառերը,

2) 5-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվին հավասար թվով» բառերը փոխարինել «թվով 41» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության առաջին նախադասությունում «մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների մանդատների» բառերը փոխարինել «41» բառով, իսկ նույն պարբերության վերջին նախադասությունը հանել:

Հոդված 6. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ մասերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 19-րդ հոդվածում.

1) 2-րդ, 3-րդ, 5-րդ, 10-րդ, 12-րդ կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

2) 26-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասից եւ 2-րդ մասի առաջին կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին նախադասությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

2) երկրորդ նախադասությունից հանել «միայն» բառը

3) երրորդ նախադասությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

4) հինգերորդ նախադասությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 25-րդ եւ 26-րդ հոդվածների 2-րդ մասերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

Հոդված 14. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում «համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի ընտրությունների համար» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 16. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ» բառերը հանել:

Հոդված 18. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության «,Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ» բառերը եւ 6-րդ մասի առաջին նախադասության «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների,» բառերը հանել:

Հոդված 19. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 20. Օրենսգրքի 46-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի առաջին ենթակետից եւ վերջին նախադասությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

2) 6-րդ մասի առաջին նախադասության «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի եւ» բառերը եւ երկրորդ նախադասությունն հանել:

Հոդված 21. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասում `

1) 8-րդ կետից հանել «բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր,» բառերը.

2) 12-րդ կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի,» բառերը:

Հոդված 23. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 10-րդ մասից հանել «ընտրությունների դեպքում` համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 24. Օրենսգրքի 74-րդ հոդվածի վերնագրից, առաջին եւ երրորդ մասերից հանել  «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների եւ» բառերը:

Հոդված 25. Օրենսգրքի 103 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 103. Ընտրական համակարգը

Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: 131 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:»

Հոդված 26. Օրենսգրքի 104-րդ հոդվածի «համամասնական ընտրակարգով ընտրության, եւ մեկ ձայնի իրավունք` մեծամասնական ընտրակարգով ընտրության ժամանակ,» բառերը հանել:

Հոդված 27. Օրենսգրքի 106-րդ հոդվածի առաջին մասի առաջին նախադասությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը, իսկ երկրորդ նախադասությունից հանել «եւ միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում» բառերը:

Հոդված 28. Օրենսգրքի 108-րդ հոդվածի առաջին նախադասությունից, 1-ին եւ 2-րդ կետերից, 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «համամասնական ընտրակար•ով» բառերը:

Հոդված 29. Օրենսգրքի 109-րդ հոդվածի վերնագրից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 30. Օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 31. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 32. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 33. Օրենսգրքի 114, 115, 116, 117, 118 եւ 119 հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 34. Օրենսգրքի 124-րդ հոդվածում`

1) առաջին մասից «համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով» եւ «առանձին» բառերը հանել.

2) երկրորդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

3) երրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 35. Օրենսգրքի 125-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը,

2) առաջին մասի առաջին, երրորդ եւ չորրորդ կետերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

3) երկրորդ մասի առաջին նախադասությունից հանել «համամասնական ընտրակարգի համար նախատեսված» բառերը, իսկ վերջին նախադասության «համամասնական ընտրակարգով քվեարկությանը» բառերը փոխարինել «ընտրություններին» բառով.

4) երրորդ մասի առաջին նախադասությունից հանել «համամասնական ընտրակարգի համար նախատեսված» բառերը.

5) վեցերորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ մասերից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

Հոդված 36. Օրենսգրքի 126-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 37. Օրենսգրքի 127 հոդվածում`

1) երրորդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

2) հինգերորդ եւ վեցերորդ մասերն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 38. Օրենսգրքի 128-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 39. Օրենսգրքի 129-րդ հոդվածում`

1) երրորդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը.

2) հինգերորդ եւ վեցերորդ մասերն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 40. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

Հոդված 41. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ Ազգային Ժողովի հաջորդ գումարման ընտրությունների նշանակման օրը Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններում պատգամավորի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին:  
 

ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Օրենսդրական փոփոխությունների առաջարկի նպատակն է ամրագրել Ազգային ժողովի ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու իրավական հիմքերը: Հանրապետության օրենսդիր մարմնի ընտրությունը ամբողջությամբ համամասնական ընտրակարգով անցկացումը անհրաժեշտություն է հետեւյալ հիմնավորմամբ`

1. Սահմանադրության 7-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը, իսկ կուսակցությունների մասին օրենքի 21-րդ հոդվածի համաձայն կուսակցությունը միակ հասարակական միավորումն է, որն իրավունք ունի թեկնածուներ առաջադրել Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության Նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ավագանու ընտրություններում: Հետեւաբար Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում կուսակցությունների դերի բարձրացումը եւ պետության կառավարման ինստիտուտներում նրանց ակտիվ մասնակցության ապահովումը պահանջում են խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների մասնակցության աստիճանի բարձրացում, ինչը կարող է իրականացվել 100 % համամասնական ընտրակարգին անցնելու միջոցով:

2. Այս ընտրակարգի ամբողջական ներմուծումը, խորհրդարանը կարող է վերածել երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնի, որտեղ կլուծվեն երկրի կառավարմանը առնչվող քաղաքական խնդիրները եւ որտեղ տեղի կունենա բացառապես քաղաքական գործունեություն:

3. Սահմանադրության համաձայն քաղաքական եւ պետական կառավարման համակարգերում կարեւոր սկզբունք է համարվում բիզնեսի եւ քաղաքականության ու կառավարման տարանջատումը: Մինչդեռ այս պահանջի խախտումը հատկապես դրսեւորվում է մեծամասնական ընտրակարգի գործադրման ժամանակ: Գաղտնիք չէ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ճնշող մեծամասնությունը բիզնես ոլորտի ակտիվ դերակատարներից է: Այս մասին բազմիցս բարձրաձայնել են ոչ միայն միջազգային կառույցները եւ գործընկերները, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը (այդ թվում կոալիցիոն) եւ բարձրաստիճան պաշտոնյաները: Բացի այդ, մինչ այժմ անցկացված խորհրդարանական ընտրությունները փաստում են, որ արձանագրված ընտրակեղծիքները եւ ընտրախախտումները լայն տարածում են ստանում ընտրական գործընթացներում մեծամասնական ընտրակարգի զուգահեռ կիրառման պայմաններում:

4. Մեկ այլ կարեւոր խնդիր է այն, որ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովի բոլոր պատգամավորներն ունեն նույն լիազրությունները (իրավունքներն ու պարտականությունները), մինչդեռ մեծամասնական ընտրակարգով ընտրված եւ պատգամավորական խմբակցության կամ խմբի անդամ չհանդիսացող պատգամավորներն ու համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն ըստ էության ունեն տարբեր իրավունքներ, օրինակ կառավարությանը հարցապնդումներով դիմելու, պետական բյուջեի նախագծի ընդունման եզրափակիչ նիստում ելույթներ ունանլու ժամանակ, Ազգային ժողովի հանձնաժողովներում պատասխանատու դերակատարումներ ստանձնելու հարցերում եւ այլն: Ավելին նրանց համար գործում է համամասնական ընտրակարգով ներկայացուցչությունից տարբերվող ներկայացուցչականության կարգ (տարածքի ներկայացվածություն), այն դեպքում, երբ Սահմանադրությունը չի ամրագրել այդպիսի հնարավորություն:

5. Չնայած միջազգային փորձը նախատեսում է ընտրակարգերի բազմազան մոդելներ, սակայն լավագույն փորձը հուշում է, որ ամբողջական համամասնական ընրակարգն ունի առավել շատ առավելություններ, քան թերություններ, ապահովելով մասնակցային ժողովրդավարության արդյունավետ գործադրում: Պատասխանելով 100% համամասնական ընտրակարգի որդեգրման վերաբերյալ ԱԺ ընդդիմադի ՀՅ Դաշնակցություն եւ Ժառանգություն խմբակցությունների առաջարկին, Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում նշել է, որ այն չի հակասում իրենց չափորոշիչներին, այլ ընդամենը պահանջում  է քաղաքական համաձայնեցում: Խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու վերաբերյալ իրենց աջակցությունն են հայտնել հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն իրականացնող բազմաթիվ կուսակցություններ եւ քաղաքական ուժեր: