Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 169.15-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2 . Օրենսգրքի 189.1-ին հոդվածում.
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:».
2. 2-րդ մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.
3. 3-րդ մասի «հարգադրոշմման» բառից հետո լրացնել «գործունեության իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պայմանները եւ» բառերը, իսկ «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.
4. 4-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «վեցհարյուրապատիկի» բառով.
5. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ եւ 8-րդ մասերով.
«Պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի 7-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 3. Օրենսգրքի 244.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 244.1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 189.1-ին հոդվածի 5-րդ, 6-րդ 7-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «169.15» թիվը:
Հոդված 5 . Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«244.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 244.7 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչությունն իր իրավասության շրջանակներում քննում է սույն օրենսգրքի 95.3-րդ հոդվածի, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, (ոչ պարենային ապրանքների մասով) 21-րդ, մասերով, 188-րդ (ոչ պարենային ապրանքների մասով) հոդվածներով եւ 189.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության պետը` գլխավոր պետական տեսուչը:
Սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ եւ 27-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի (ունեն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: