Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունը
1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):
2. Տեսչական մարմինը`
1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների եւ միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.
2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ սույն օրենքի պահանջների խախտման համար:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տեսչական» բառով.
2) 2-րդ մասի «ը» կետի երկրորդ պարբերության «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության» բառերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: