Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-096-01.10.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի  ՀՕ-297  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետում «սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ, ինչպես նաեւ բարձր լեռնային» բառերով:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում «սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ, ինչպես նաեւ բարձր լեռնային» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:   
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», « Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծերի  փաթեթի ընդունումը պայմանավորված է վերոգրյալ ՀՀ օրենքների վերը նշաված հոդվածների սխալ եւ տարաբնույթ մեկնաբաննություներից խուսափելու անհրաժեշտությունից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված հոդվածների թյուր ընկալման վերաբերյալ կան նախադեպեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել ուղղում: Օրինակ` վերը նշված ՀՀ օրենքներում սահմանամերձ եւ բարձր լեռնային գոտիներ արտահայտության մեջ «եւ»-ը կարող է մեկնաբանվել, որ բնակության վայրի համար երկու գոտիները միաժամանակ պետք է առկա լինեն, որն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի սահմանամերձ, ինչպես նաեւ բարձր լեռնային գոտիների բնակիչները զրկվեն ՀՀ օրենքներով սահմանված արտոնություններից: Մինչդեռ վերը նշված հոդվածներով սահմանաված արտոնությունները վերաբերում են ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային գոտիների բնակիչներին: