Հոդված 1. « Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն (այսուհետ՝ օրենք) ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի.
1) 1-ին մասի 2-րդ կետում «սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձր լեռնային» բառերով,
2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձր լեռնային» բառերով,
3) 3-րդ մասի 3-րդ նախադասությունում «սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ, ինչպես նաեւ բարձր լեռնային» բառերով:
Հոդված 2 . Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 3-րդ պարբերություններում «սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձր լեռնային» բառերով:
Հոդված 3 . Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձր լեռնային» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: