Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-0962-01.10.2012-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի  ՀՕ-164-Ն  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձր լեռնային» բառերով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետում «ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ, ինչպես նաեւ բարձր լեռնային» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: