Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-ին մասով.
«3.1 Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ.
«Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2021թ հունվարի 1-ից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը (նորմատիվ իրավական ակտը) Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: