Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-105-03.10.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքի 2-րդ հոդվածում «2012 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  մշակվել է հետեւյալ նպատակով:

2008 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, որի 2-րդ մասով սահմանվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման մեխանիզմը, ինչը կազմում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ հաշվարկվող քառորդ չափով հավելավճարի գումարի 95%-ը:

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից) տարանջատվեց ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչապերի միջեւ կապը: Միաժամանակ, նախատեսվեց, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը պետք է սահմանվի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով:

ՀՀ Ազգային ժողովում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-207-Ն օրենքն ընդունվեց` որպես ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ, որի գործողության ժամկետը հետագայում երկարաձգվել է` մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նկատի ունենալով 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով եւ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը` այս նախագծով առաջարկվում է եւս մեկ տարով երկարաձգել վերը նշված ժամանակավոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Դատախազության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը` յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով սահմանելու վերաբերյալ ժամանակավոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով` մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Ակնկալվող արդյունքը

«Դատախազության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը նպատակ է հետապնդում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով: