Armenian ARMSCII Armenian
Կ-1031-03.10.2012-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՀՕ-55-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

1) 14.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14.2 յուրաքանչյուր վայրում մինչեւ 100 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործմամբ շահումներով խաղերի կազմակերպման համար` այդ թվում`
14.2.1 Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 250000-ապատիկի չափով
14.2.2 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 150000-ապատիկի չափով
14.2.3 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 90000-ապատիկի չափով
14.2.4 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 50000-ապատիկի չափով».

2) 14.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14.3 յուրաքանչյուր վայրում մինչեւ 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`
14.3.1 Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 2000000-ապատիկի չափով
14.3.2 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 1200000-ապատիկի չափով
14.3.3 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 700000-ապատիկի չափով
14.3.4 Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի 400000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 եւ ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-ին, 14.2.2-րդ, 14.2.3-րդ եւ 14.2.4-րդ կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը: Յուրաքանչյուր վայրում խաղատների կողմից 40 եւ ավելի խաղասեղան շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ բաժնի 14.3.1-ին, 14.3.2-րդ, 14.3.3-րդ եւ 14.3.4-րդ կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.4-րդ, ինչպես նաեւ 14.3.1-14.3.4-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչեւ տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ:»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերությունում`

1) «2012 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.

2) «2013 թվականի» բառերը փոխարինել «2014 թվականի» բառերով:

Հոդված 5. 2012 թվականի ընթացքում Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն վճարված տուրքերը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ենթակա են լրավճարման` Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.4-րդ եւ 14.3.1-14.3.4-րդ կետերով սահմանված չափի եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը 2012 թվականի ընթացքում վճարված տարեկան պետական տուրքի տարբերության չափով:

Հոդված 6. Այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն չի իրականացվում պետական տուրքի լրավճարում, 2013 թվականի հունվարի 1-ից համարվում են կասեցված, եւ նրանց նկատմամբ կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ, 36-րդ հոդվածի 7-րդ եւ 10-րդ մասերով սահմանված դրույթները:

Հոդված 7. Չեղյալ ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հոդված 9. Սույն օրենքի 1-3-րդ հոդվածների գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: