Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-106-03.10.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի «32500 դրամ» բառերը փոխարինել «35000 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2.  Օրենքի 2-րդ հոդվածի`

1. 2-րդ պարբերության «196 դրամ» բառերը փոխարինել «210 դրամ» բառերով.

2. 3-րդ պարբերության «218 դրամ» բառերը փոխարինել «234 դրամ» բառերով.

3. 4-րդ պարբերության «326  դրամ» բառերը փոխարինել «350 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Կառավարության 2012թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2012-2017թթ. ծրագրով նպատակադրված է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում հաշվետու ժամանակաշրջանում:

Նախագծի մշակման համար հաշվի են առնվել ՀՀ Կառավարության 2012թ. հունիսի 18-ի N 730-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2012-2017թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 740-Ն որոշմամբ 2013 թվականի համար նախատեսված նվազագույն ամսական աշխատավարձի չափը` 35000 ՀՀ դրամ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 35000 դրամ:

3. Ակնկալվող արդյունքը

«Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում` հիմք ընդունելով  2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

«Նվազագույն աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել ՀՀ Կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 837-Ն, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2323-Ն, ՀՀ Կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշումներում: