ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «32500 դրամ» բառերը փոխարինել «35000 դրամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի`
1. 2-րդ պարբերության «196 դրամ» բառերը փոխարինել «210 դրամ» բառերով.
2. 3-րդ պարբերության «218 դրամ» բառերը փոխարինել «234 դրամ» բառերով.
3. 4-րդ պարբերության «326 դրամ» բառերը փոխարինել «350 դրամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: