Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀO-255-Ն oրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի համակարգը հետեւյալն է.
1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը.
2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը.
3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85.78 տոկոսը.
4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 81.05 տոկոսը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: