Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի` յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: