Հոդված 1 . «Դատախազության մասին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀO-126-Ն oրենքի 55-րդ հոդվածի 3-11-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60%-ը։
4. Գլխավոր դատախազության վարչության պետի, Երեւան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79%-ը:
5. Մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազի եւ կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99%-ը:
6. Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19%-ը։
7. Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի ավագ դատախազի, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39%-ը։
8. Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաեւ բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59%-ը:
9. Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79%-ը։
10. Երեւան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99%-ը։
11. Մարզի, Երեւան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18%-ը:»:
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: