ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-409-Ն oրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի տասնմեկերորդ պարբերությունը «հատուկ առաջադրանքների» բառերից հետո լրացնել «կամ որակյալ աշխատանքի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի`
1) 3-րդ մասի 3-րդ կետում «ինչպես նաեւ հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգեւատրումները» բառերը փոխարինել «ինչպես նաեւ հատուկ առաջադրանքների կամ աշխատանքի որակյալ կատարման համար պարգեւատրումները» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով`
«5) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումը»:
ՀՈԴՎԱԾ 3.
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.
վարձի մակար- դակները |
վարձի բնա- կանոն աճը |
պաշտոններ |
պաշտոններ |
պաշտոններ |
պաշտոններ |
|||||||
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
ենթա- խմբի սանդ- ղակ |
||
չկա |
||||||||||||
տարին մեկ |
||||||||||||
տարին մեկ |
||||||||||||
քանչյուր տարի |
||||||||||||
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ
1) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.2-րդ մասով.
«Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով եւ 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջման ընթացքում քաղաքացիական ծառայողն անընդմեջ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճի հաշվարկման հիմք չէ:».
2) հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 13-րդ հոդվածի`
1) 3.1-ին մասի առաջին նախադասությունը «բնույթ» բառից հետո լրացնել «, որը վճարվում է այն մարմնից, որտեղ քաղաքացիական ծառայողի կատարողականը գնահատվել է դրական:» բառերով.
2) 4-րդ մասի առաջին պարբերությունում «, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «կամ» բառով, իսկ երկրորդ պարբերության «որակյալ կատարման» բառերը` «կամ աշխատանքի որակյալ կատարման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: