Հոդված 1 . Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունները
1.Սույն օրենքով կարգավորվում են պետական գույքի նպատակային եւ ծրագրային կառավարման, այդ թվում հաշվառման, գնահատման, պետության սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպման, պետական գույքի շրջանառության, ինչպես նաեւ գույքի պահպանվածության ապահովման ու կառավարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում`
1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ շենք, շինություններով զբաղեցրած եւ դրա սպասարկման համար հատկացված հողամասերի), ընդերքի, անտառների, մեկուսի ջրային օբյեկտների եւ պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գույքի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հիմնադրված կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների վրա,
2) պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաեւ ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:
Հոդված 2. Պետական գույքային հարբերությունների կանոնակարգման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1. Պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, ,Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասինե Հայաստանի Հանրապետության օրենքը, պետական գույքի մասնավորեցման ծրագրերի մասին օրենքները, սույն օրենքը եւ պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ իրավական ակտերը:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
3.Պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող լիազորությունները պետական գույքի կառավարման լիազորված մարմնի եւ այլ պետական մարմինների միջեւ բաշխվում են սույն օրենքին եւ պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
Հոդված 3. Պետական գույքային հարաբերությունների կարգավորումը
1. Պետական գույքային հարաբերությունների կարգավորումը ներառում է.
1) պետական գույքի կառավարման հիմնախնդիրների լուծումը, զարգացման ծրագրերի ընդունումը եւ դրանց կատարման ապահովումը,
2) պետական գույքի կառավարման հարաբերությունները կարգավորող օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունումը եւ դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը,
3) պետական գույքի կառավարման բնագավառներում պետական քաղաքականության ուղղությունների սահմանումը,
4) պետական գույքի հաշվառման բնագավառում միասնական սկզբունքների սահմանումը եւ հաշվառման բազայում ամբողջ պետական գույքի ընդգրկումը, ինչպես նաեւ հաշվառման տվյալների ճշգրտության բարձր մակարդակ ապահովելու նպատակով ընտրանքային ուսումնասիրությունների անցկացումը,
5) պետական գույքի մոնիտորինգը, պետական գույքի օգտագործման եւ պահպանման, պետական գույքի շրջանառության նպատակի եւ ծրագրի պայմաններին համապատասխան իրականացումը,
6) պետական գույքի, առեւտրային կազմակերպությունների պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի եւ բաժնեմասերի գնահատման պարբերական իրականացումը,
7) պետական գույքի մասնավորեցման եւ օտարման ոլորտում քաղաքականության մշակումն ու իրականացումը,
8) պետության եւ համայնքների միջեւ գույքային շրջանառության իրականացման բնագավառում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը,
9) պետական գույքի կառավարման լիազոր մարմնի եւ պետական գույքային հարաբերությունների կարգավորման բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման այլ մարմինների գործառույթների համակարգումը,
10) պետությանը պատկանող գույքային իրավունքների կառավարման ոլորտում միասնական քաղաքականության մշակումը եւ իրականացումը,
11) առեւտրային կազմակերպություններում պետական սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերի (բաժնետոմսերի) կառավարման արդյունավետության բարձրացում:
Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.
1. Պետական գույք` սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված գույք:
2. Պետական գույքի կառավարում՝ սույն օրենքի 1-ին հոդվածում նշված հարաբերությունների իրականացման կազմակերպված գործընթաց:
3. Պետական գույքի մասնավորեցում` ,Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասինե Հայաստանի Հանրապետության օրենքին, օրենքներով հաստատված պետական գույքի մասնավորեցման ծրագրերին համապատասխան իրականացվող պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումն է մասնավորեցման սուբյեկտներին:
4. Պետական գույքի օտարում` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքի փոխանցումն է իրավաբանական անձանց, համայնքներին, քաղաքացիներին ինչպես նաեւ օտարերկրյա անձանց:
5. Պետական գույքի հաշվառման գրանցամատյան` տեղեկատվական համակարգ, որը ներառում է պետական գույքի անվանացանկը, տեխնիկական եւ տնտեսական նկարագիրը, օգտագործողների վերաբերյալ տեղեկատվությունը եւ օգտագործման իրավունքի տեսակը:
6. Պետական գույքի կառավարման ծրագիր` պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված տվյալ ժամանակահատվածային կտրվածքով իրականացվող միջոցառումների եւ գործարքների, զարգացման առաջնահերթությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող միջոցառումների համակարգ:
7. Պետական գույքի կառավարման լիազորված մարմին` պետական գույքի կառավարման քաղաքականությունը մշակող եւ իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին:
8. Վերադաս կառավարման մարմին լիազորված մարմին, որն իրականացնում է պետական եւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարումը:
9. Հատուկ նշանակության պետական գույք` պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանությունն ապահովող, ինչպես նաեւ հատուկ նշանակության հիդրոհանգույցների եւ հիդրոտեխնիկական կառուցվածքների պետական գույքը:
10. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչ` համապատասխան որակավորում ունեցող եւ համապատասխան աշխատանքային պայմանագիր կնքած անձ, որը պետական եւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում իրականացնում է պետությանը (բաժնետիրոջը) վերապահված իրավասությունները եւ գործում է ի շահ պետության (բաժնետիրոջը):
11. Պետական գույքային հարաբերություններ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի կառավարման հետ կապված հարաբերություններ:
12. Պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների պահպանում` պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների ըստ նպատակային նշանակության օգտագործման ապահովմանն ուղղված վերականգնողական աշխատանքների իրականացում:
13. Պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների սպասարկում` պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, վերելակների եւ սանհանգույցների անխափան աշխատանքի, ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում նաեւ նկուղների եւ տանիքների) պահանջվող սանիտարահիգենիկ պայմանների եւ լուսավորության ապահովման եւ աղբահանության իրականացման, ինչպես նաեւ անվտանգության ծառայությունների մատուցումն է որոշակի վճարի դիմաց:
ԳԼՈՒԽ II
ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 5. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի իմաստով պետական գույք է համարվում Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքը, այդ թվում.
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենք, շինությունները (այդ թվում այլ պետություններում գտնվող) եւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը:
2. Առեւտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը (բաժնեմասերը):
3. Սեփականության իրավունքով պետությանը պատկանող մտավոր սեփականության օբյեկտները եւ դրանց նկատմամբ իրավունքները:
4. Պետությանը պատկանող գույքային իրավունքները:
ԳԼՈՒԽ III
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6. Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
1. Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է հետեւյալ գործառույթները`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է պետական գույքային շրջանառության, պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների եւ առանձին տարածքների արդյունավետ օգտագործման եւ սպասարկման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ,
2) հաստատում է պետական գույքը պետական գույքի միասնական գրանցամատյանում գրանցելու, պետական գույքի գրանցամատյան վարելու եւ շահագրգիռ անձանց պետական գույքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը եւ տեղեկանքի ձեւերը,
3) հաստատում է պետական գույքի գնահատման կարգերը,
4) հաստատում է պետական գույքի կառավարման ծրագրերը,
5) հաստատում է պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին տարեկան հաշվետվությունը,
6) սահմանում է պետական գույքի օտարման կարգը,
7) հաստատում է պետական գույքի վարձակալության տրամադրման եւ վարձավճարների հաշվարկման կարգը,
8) սահմանում է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության եւ անհատույց սեփականաշնորհման կարգը,
9) սահմանում է պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը եւ պայմանները,
10) սահմանում է պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների մրցույթով ընտրության եւ նշանակման կարգը,
11) սահմանում է պետական առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության եւ ատեստավորման կարգը,
12) սահմանում է պետական գույքի գրավադրման պայմանները եւ կարգը,
13) իրականացնում է նաեւ օրենքներով նախատեսված այլ իրավասություններ:
Հոդված 7. Պետական գույքի կառավարման ոլորտում լիազորված մարմնի իրավասությունները
1. Պետական գույքի կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետեւյալ գործառույթները`
1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական գույքի կառավարման լիազորված մարմնին հանձնված (ամրացված) պետական գույքի կառավարումը եւ սպասարկումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, ինչպես նաեւ առանձին տարածքների արդյունավետ օգտագործման վերաբերյալ,
3) համակարգում է պետական գույքի գույքագրման աշխատանքները եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություններ պետական գույքի գույքագրման արդյունքների վերաբերյալ,
4) իրականացնում է պետական գույքի հաշվառման աշխատանքները եւ վարում պետական գույքի հաշվառման գրանցամատյանը,
5) համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների եւ օտարերկրյա ներդրողների հետ,
6) պետական գույքի կառավարման ոլորտում աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը եւ դրանց իրագործմանը,
7) մշակում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերը, ծրագրում առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների նախագծերը, ինչպես նաեւ մասնավորեցման ծրագրերի կատարման տարեկան հաշվետվությունները եւ դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը,
8) պետական սեփականություն համարվող գույքի օտարման ժամանակ իրականացնում է պետության սեփականությունը հանդիսացող շենք, շինություններով կառուցապատված հողամասերի սահմանված կարգով օտարումը,
9) կազմակերպում է օտարվող պետական գույքի գնահատման աշխատանքների իրականացումը,
10) մշակում է պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր եւ դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը,
11) առեւտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսի (բաժնեմասի) լուծարման եւ ֆինանսական առողջացման ոլորտներում մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում մասնավորեցման ծրագրերում ընդգրկված առեւտրային կազմակերպությունների լուծարման կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ առաջարկությունները,
12) մշակում է առեւտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսերի) մասնավորեցման եւ այդ կազմակերպությունների լուծարման, ինչպես նաեւ վարձակալությամբ տրված կամ տրվող պետական սեփականություն համարվող՝ անշարժ գույքի կառավարման քաղաքականությունը
13) պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքում է գործարքներ եւ գործարքներով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն,
14) իրականացնում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ IV
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հոդված 8. Պետական գույքի կառավարման սկզբունքները
1. Պետական գույքի կառավարման սկզբունքներն են՝
1) պետական գույքի կառավարման ոլորտում միասնական քաղաքականության վարում,
2) պետական գույքի կառավարման թափանցիկության եւ հրապարակայնության ապահովում,
3) պետական գույքի կառավարման ոլորտում գործող մասնակիցների գործառույթների եւ շահերի ներդաշնակության ապահովում:
Հոդված 9. Պետական գույքի կառավարման նպատակները
Պետական գույքի կառավարման նպատակներն են.
1. պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացում,
2. պետական գույքի կառավարման միասնական համակարգի ձեւավորում,
3. պետական գույքի արդյունավետ կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում,
4. պետական գույքային շրջանառության բնագավառում միասնական քաղաքականության իրականացում,
5. պետական գույքի ամբողջական հաշվառում,
6. առեւտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսի) կառավարման արդյունավետության բարձրացում,
7. պետական գույքային հարաբերությունների կարգավորում:
ԳԼՈՒԽ V
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Հոդված 10. Պետական գույքի հաշվառում
Պետական գույքի հաշվառում է համարվում պետական գույքի նկարագրությունը եւ կառավարման լիազորությունների որոշակիությունը պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը:
Հոդված 11.Պետական գույքի հաշվառման գրանցամատյան
Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը թղթային եւ/կամ էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական եւ ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ։
Հոդված 12. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա օբյեկտները
1. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա օբյեկտներ են հանդիսանում պետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը (բացառությամբ պատմության ու մշակույթի հուշարձանների եւ չկառուցապատված հողի), այդ թվում՝ միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, ջրամբարներն ու ջրատարները, պետական կառավարչական հիմնարկներին, պետական այլ հիմնարկներին եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը, ինչպես նաեւ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, պետական եւ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:
2. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:
Հոդված 13. Պետական անշարժ գույքի հաշվառումը
1.Պետական անշարժ գույքի հաշվառումն ապահովում է անշարժ գույքի վիճակի եւ չափերի, նպատակային նշանակության, օգտագործողների եւ օգտագործման ձեւերի վերաբերյալ տեղեկությունների գրանցումը պետական գույքի հաշվառման գրանցամատյանում:
2.Պետական անշարժ գույքի հաշվառման տեղեկություններն օգտագործվում են անշարժ գույքի մոնիտորինգի համար, որի նպատակն է բարելավել պետական անշարժ գույքի օգտագործումը եւ պահպանումը, կանխատեսել պետական անշարժ գույքի նկատմամբ պետության հեռանկարային պահանջը:
3. Պետական անշարժ գույքի հաշվառման տվյալների հավաստիության բարձր մակարդակն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում իրականացվում է անշարժ գույքի գույքագրում, որի արդյունքների հիման վրա իրականացվում է հաշվառման ընթացքում թույլ տրված սխալների ուղղում:
Հոդված 14. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը վարող մարմինը եւ վարման կարգը
1.Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը վարում է պետական գույքի կառավարման լիազոր մարմինը:
2. Պետական գույքի կառավարման լիազոր մարմինն իրականացնում է պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառված պետական անշարժ գույքի օգտագործման վիճակի վերլուծություն եւ վերլուծությունների արդյունքների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական անշարժ գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
3.Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված գույքի հաշվառման գրանցամատյանը վարելու եւ նշված գույքի հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը եւ տեղեկանքի ձեւերը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ԳԼՈՒԽ VI
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Հոդված 15. Պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպում
1. Պետական անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքն ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.Յուրաքանչյուր տարի պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման նախատեսված աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում են դրամական միջոցներ:
3. Պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպիչ եւ պատասխանատու է համարվում պետական գույքի կառավարման լիազոր մարմինը:
ԳԼՈՒԽ VII
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Հոդված 16 . Պետական գույքի գնահատման նպատակը եւ կարգը
Պետական գույքի իրական արժեքը որոշելու նպատակով այն ենթակա է պարբերաբար գնահատման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում:
ԳԼՈՒԽ VIII
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Հոդված 17. Պետական գույքի կառավարման ծրագիրը
1.Պետական գույքի կառավարման նպատակների իրագործմանն ուղղված միջոցառումները եւ գործարքները, զարգացման առաջնահերթությունները ու սահմանափակումների նկարագրությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող պետական գույքի կառավարման եռամյա ծրագրերով:
2. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը մշակվում է այս ոլորտում ծրագրի գործողության ժամանակահատվածում իրականացվող քաղաքականության միասնականությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով:
3. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով սահմանվում են տվյալ ժամանակահատվածում պետական գույքի կառավարման ուղղությունների գերակայությունը եւ հիմնական միջոցառումները, միջոցառումներն իրականացնող պետական եւ տարածքային կառավարման մարմինները:
4. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումն իրականացնում է պետական գույքի կառավարման լիազորված մարմինը:
5. Պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով սահմանված նպատակների կատարման արդյունքների մասին պետական կառավարման լիազորված մարմինը մինչեւ հաջորդող տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տարեկան հաշվետվություն:
Հոդված 18. Պետական գույքի կառավարման ծրագրի բովանդակությունը
Պետական գույքի կառավարման ծրագիրը պետք է բովանդակի.
1. պետական գույքի կառավարման սկզբունքները` ըստ պետական սեփականության առանձին խմբերի,
2. պետական սեփականության յուրաքանչյուր խմբի կառավարման գերակայությունները, նպատակները եւ այդ նպատակներին հասնելու միջոցները.
3. առանձին դեպքերում` հանրապետության կենսագործունեության համար կարեւոր նշանակություն ունեցող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության կառավարման ծրագրերը,
4. պետական գույքի մասնավորեցման ծրագրերում ընդգրկվող պետական գույքի մասնավորեցման ժամանակացույցը,
5. պետական գույքի հաշվառման, գույքագրման եւ գնահատման միջոցառումները,
6. ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման ժամկետները եւ կառավարման ձեւերի նկարագրությունը,
7. պետական գույքի նկատմամբ պետական կառավարման մարմինների իրավասությունները,
8. այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են պետական գույքի կառավարման ծրագրի իրականացման համար:
Հոդված 19. Պետական գույքի կառավարման ծրագրի մասին հաշվետվություն
Պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ներկայացված հաշվետվությունը պետք է բովանդակի.
1. հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացրած միջոցառումների նկարագրությունը, որոնք ուղղված են պետական գույքի կառավարման ծրագրի կատարմանը,
3. տեղեկություններ հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների վերաբերյալ,
4. քանակային ցուցանիշներ, որոնք վերաբերում են` կառավարման ձեւերի կիրառմանը, առանձին կազմակերպությունների եւ գույքի նկատմամբ իրականացված գործարքներին,
5. պետական անշարժ գույքի օգտագործման շնորհիվ ձեռք բերված արդյունքների, այդ թվում` պետական բյուջե մուտք եղած միջոցների մասին,
6. կառավարման գործառույթների իրականացման արդյունքում փաստացի կատարված ներդրումների եւ իրականացված ծրագրերի մասին:
ԳԼՈՒԽ IX
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄ
Հոդված 20. Պետական գույքի օտարման նպատակները
1.Պետական գույքի օտարման հիմնական նպատակներն են.
1) պետական գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացումը,
2) պետական գույքն ակտիվ տնտեսական շրջանառության մեջ դնելը,
3) պետական գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:
2.Սույն օրենքով սահմանված օտարման կարգը չի տարածվում՝
1) պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերը,
2) քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները,
3) պետական ռեզերվների եւ զորահավաքային պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները,
4) միջպետական եւ հանրապետական նշանակության երկաթուղիները (մետրոպոլիտենը) եւ ավտոճանապարհները, հատուկ նշանակության հիդրոհանգույցները եւ հիդրոտեխնիկական կառուցվածքները, գնացքների երթեւեկության եւ օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայություններին ամրացված եւ վերջիններիս կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող պետական գույքը,
5) ռադիոակտիվ եւ տրոհվող նյութեր (դրանց սարքավորումները) արտադրող, ինչպես նաեւ այդ բնագավառում գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող՝ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան օգտագործվող գույքը:
3. Օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն պետական սեփականություն հանդիսացող եւ քաղաքացիներին պաշտոնեական (ծառայողական) օգտագործման համար հատկացված բնակարանները:
Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 21.Պետական գույքի օտարման պայմանները
1. Պետական գույքի օտարումը պետք է լինի հիմնավորված, ապահովի որոշակի խնդրի արդյունավետ լուծում եւ չպետք է խաթարի պետական կառավարչական եւ պետական այլ հիմնարկների ու կազմակերպությունների բնականոն գործունեությունը:
2. Պետական գույքի օտարման ժամանակ գույքի (բացառությամբ հողամասի) վաճառքի գինը հաշվարկվում է ելնելով գույքի գնահատված արժեքից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
3. Եթե օտարման ենթակա շենք, շինություններով կառուցապատված հողամասին օգտագործման համար հատկացված հողամասի չափերը գերազանցում են շենք, շինությունների սպասարկման եւ օգտագործման անհրաժեշտ սահմանները, ապա շենք, շինություններով զբաղեցված եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասն առանձնացնելուց հետո, այն կարող է օտարվել պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Պետական գույքի օտարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
Հոդված 22. Պետական գույքի օտարման եղանակները
1. Պետական գույքի օտարման եղանակներ են.
1) հրապարակային սակարկություն (մրցույթ կամ աճուրդ (այդ թվում` էլեկտրոնային)),
2) ուղղակի վաճառք,
3) նվիրատվություն կամ նվիրաբերություն,
4) փոխանակություն,
5) ,Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ եղանակներ:
2. Պետական գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս.
1) ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքի ձեռք բերման հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ,
2) ընտրվում է աճուրդի վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որեւէ պարտավորություն,
3. Պետական գույքն օտարվում է ուղղակի եղանակով.
1) գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին,
2) տվյալ գույքի վարձակալին, ընդ որում վարձակալներն ունեն գնման նախապատվության իրավունք,
4. Պետական գույքի օտարման եղանակը սահմանվում է օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 23. Առեւտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարումը
Առեւտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) օտարումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 24. Օտարման ենթակա պետական գույքի գնահատումը
Օտարման ենթակա պետական գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրեսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 25. Պետական գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն
1. Պետական գույքի նվիրատվությունը կամ նվիրաբերությունը պետք է լինի նպատակային, արդյունավետ եւ լուծի որոշակի տնտեսական կամ սոցիալական խնդիրներ:
2. Պետական գույքի նվիրատվության կամ նվիրաբերության կողմ կարող են հանդես գալ իրավաբանական անձինք, համայնքները, օտարերկյա պետությունները, քաղաքացիները եւ օտարերկրյա անձինք:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված նվիրատվության կամ նվիրաբերության սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերը (կատեգորիան) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Պետական գույքի նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագիրը կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական կառավարման մարմինը:
Հոդված 26. Պետական գույքի մասնավորեցում
Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է ,Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով` պետական գույքի մասնավորեցման ծրագրերին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգերին համապատասխան:
Հոդված 27. Պետական գույքի օտարումից ստացված միջոցների տնօրինումը
Պետական գույքի օտարումից ստացված դրամական միջոցները, օտարման գործարքների հետ կապված ծախսերը, որոնց գումարը չի կարող գերազանցել գույքի վաճառքի գինը (պահպանություն եւ այլն) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փոխհատուցելուց հետո ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ համապատասխան համայնքների բյուջեներ՝ ,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համամասնություններով՝ եթե այդ ծախսերի համար միջոցներ նախատեսված չեն համապատասխան բյուջեներում:
Հոդված 28. Պետական գույքի փոխանակություն
1. Պետական գույքի փոխանակությունը պետք է լինի նպատակային, արդյունավետ եւ լուծի որոշակի տնտեսական կամ սոցիալական խնդիրներ:
2. Փոխանակության կողմ կարող են հանդես գալ իրավաբանական անձինք, համայնքները, օտարերկյա պետությունները, քաղաքացիները եւ օտարերկրյա անձինք:
3. Անհամարժեք փոխանակության դեպքում կողմերը մինչեւ գործարքի կնքումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված արժեքների գների տարբերության չափով դրամական փոխհատուցումը:
4. Պետական գույքի փոխանակության պայմանագիրը կնքում է պետական գույքի կառավարման լիազորված մարմինը:
5. Պետական գույքի փոխանակության պայմանները սահմանվում են փոխանակության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
ԳԼՈՒԽ X
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հոդված 29. Պետական գույքի վարձակալություն
1. Պետական գույքը վարձակալության է տրամադրվում հետեւյալ եղանակներով.
1) հրապարակային սակարկություններով (մրցույթ, աճուրդ (այդ թվում` էլեկտրոնային)),
2) ուղղակի եղանակով:
2. Պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը եւ վարձավճարների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3.Պետական գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, կարող է թողնվել հիմնադրամների տնօրինությանը, եթե վերջիններս համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին:
4. Պետական գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, հիմնադրամների տնօրինությանը թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 30. Պետական գույքի անհատույց օգտագործման իրավունք
1. Պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել.
1) համայնքներին,
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,
3) հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին,
4) միջազգային կազմակերպություններին,
5) քաղաքացիներին,
6) անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ կազմակերպությունների:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անհատույց օգտագործման սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիների խմբերը (կատեգորիան) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից` օգտագործողի հետ կնքելով անհատույց օգտագործման պայմանագիր, որից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պետական ոչ առեւտրային կազմակերպություններին պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում ,Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ ջրօգտագործողների ընկերություններին եւ ջրօգտագործողների ընկերությունների միություններին՝ ,Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:
6. Պետական գույքի անհատույց օգտագործողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կնքում են ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման պայմանագիր:
Հոդված 31. Պետական գույքի գրավադրում
1. Պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է գրավադրվել պետական գույքի կառավարման լիազորված մարմնի կողմից, եթե առկա է իրավասու մարմինների կողմից հավանության արժանացած գործարար ծրագիր եւ ծրագրի իրագործման արդյունքում գրավադրված գույքի դիմաց ստացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ վերադարձնելու երաշխիքներ:
2. Պետական գույքի գրավադրման պայմանները եւ կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: (քաղ օր)
Հոդված 32. Առեւտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարումը
Առեւտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման առանձնահատկությունները եւ կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 33. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ եւ վերլուծություններ
1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների հիմնական նպատակներն են.
1) առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում պետական սեփականություն կազմող միջոցների ներդրման արդյունավետության վերլուծությունը, այդ ներդրումների օպտիմալացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
2) առեւտրային կազմակերպությունների կառավարման եւ գործունեության արդյունավետության գնահատումը,
3) առեւտրային կազմակերպությունների կողմից պետական ծրագրերի իրականացման ընթացքի դիտարկումը, ինչպես նաեւ նշված ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած բացթողումների եւ խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
4) առեւտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովումը` հանրության, պետական մարմինների եւ պոտենցիալ ներդրողների համար:
2. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների իրականացման, դրանց արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
3. Պետական բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներն իրականացվում, ինչպես նաեւ արդյունքներն ամփոփվում են մինչեւ դրանց մասնավորեցման կամ լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը:
4. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն առեւտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն կամ այլ պետություն-մասնավոր հատված համագործակցության պայմանագրերի հիման վրա, մինչեւ պայմանագրով սահմանված ժամկետների ավարտը վերադաս կառավարման մարմնին են ներկայացնում միայն տարեկան աուդիտի եզրակացությունը:
5. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունների արդյունավետության գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների արդյունքների ամփոփումից հետո լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առեւտրային կազմակերպությունների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ:
Հոդված 34. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպություններում պետության կողմից նշանակված լիազոր ներկայացուցիչները
1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարումը` վերադաս կառավարման մարմինների առաջարկության հիման վրա կարող է իրականացվել պետության կողմից նշանակված լիազոր ներկայացուցիչների միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների որակավորման եւ հավաստագրերի տրամադրման գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:
3. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչն ընտրվում է մրցույթով` համապատասխան որակավորում եւ հավաստագիր ունեցող անձանցից:
4. Պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցչի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որի օրինակելի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Պետական բաժնեմաս (բաժնետոմս) ունեցող առեւտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների աշխատանքները ենթակա են գնահատման:
6. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների որակավորման եւ հավաստագրերի տրամադրման, դրանց ընտրության նպատակով մրցույթի անցկացման, ինչպես նաեւ աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձեւը եւ գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է նշանակել պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչներ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպություններում պետության կողմից պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից:
Հոդված 35. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպման պայմանները
1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունները կարող են վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձեւերով եւ կարգով:
2. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունները կարող են միացվել կամ միաձուլվել ոչ պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպության հետ, եթե առկա է գործարքի նպատակահարմարությունը հիմնավորող գործարար ծրագիր, ընդ որում միացման կամ միաձուլման արդյունքում պետական մասնակցության չափը պետք է կազմի առնվազն 51 տոկոս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրականացվող պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի:
3. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առեւտրային կազմակերպությունները` հիմնավորված ֆինանսական առողջացման տանող գործարար ծրագրերի առկայության դեպքում կարող են վերակազմակերպվել բաժանման կամ առանձնացման ճանապարհով:
ԳԼՈՒԽ XI
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հոդված 36. Պետական գույքի կառավարման եւ պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը
Պետական գույքի կառավարման եւ պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության եւ գերատեսչական նորմատիվ պահանջների պահպանման, պետական եւ տարածքային կառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, քաղաքացիների եւ իրավաբանական անձանց կողմից պետական գույքի արդյունավետ կառավարմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործմամբ:
Հոդված 37. Պետական գույքի կառավարման եւ պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը
Պետական գույքի կառավարման եւ պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ XII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 38. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: