Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-112-08.10.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1997 թվականի մայիսի 14, ՀՕ-118) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 37-րդ կետով`

«37) ԱՏԳ ԱԱ դասակարգչի 0103 ծածկագրին դասվող ՀՀ տարածք ներմուծված տոհմային կենդանի խոզերի իրացումը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Օրինագծի ընդունմամբ կտրուկ կբարձրանա կենդանիների մթերատվության մակարդակը, կձեւավորվի խոշոր մրցակցային դաշտ, որն իր հերթին կհանգեցնի գների նվազեցմանը, կձեւավորվի տոհմային տնտեսությունների ցանց եւ կաճեցվի ու գյուղացիական տնտեսություններին հասու կլինի բարձր մթերատու տոհմային մատղաշ, նպաստավոր պայմաններ կստեղծվի գյուղական վայրերում վերամշակման նոր ձեռնարկությունների ստեղծման համար, գյուղական վայրերում կստեղծվեն նոր աշխատատեղեր, որն էլ իր հերթին կհանգեցնի  հարկային մուտքերի ավելացմանը: