Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «համապետական (համապետական են Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածը լրացնել նոր` 14-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«14. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով քվեարկության օրը բոլոր տեղամասային կենտրոններում գտնվող քվեարկության սենյակները եւ տեղամասային կենտրոնին հարող` մինչեւ 50 մետր շառավղով տարածքը տեսանկարահանվում են: Տեսանկարահանումը կատարվում է անընդմեջ` ժամը 07:00-ից մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումը: Թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պահանջով նրանց տրամադրվում են տեսանկարահանված նյութերի կրկնօրինակները: Տեսանկարահանված նյութերը համարվում են ընտրական փաստաթուղթ: Տեսանկարահանված նյութերի կրկնօրինակները տրամադրելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:
Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածում`
1. 1-ին մասի երկրորդ նախադասությունում ստորակետից հետո լրացնել «բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերը:
2. 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
3. 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների եւ ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման եւ ներբեռնելու հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական եւ անբաժանելի մասն է»:
Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածում`
1. 7-րդ մասից հանել «հանվում են զորամասի ընտրողների ցուցակից եւ» բառերը:
2. 8-րդ մասից հանել «պարտադիր ժամկետային զինծառայողները» եւ «վարժական հավաքներ անցնող ընտրողներն» բառերը:
3. 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 9-րդ հոդվածում`
1. 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ, հետեւյալ բովանդակությամբ.
«Ընտրողների ցուցակների դիմային էջերին նախատեսվում է նաեւ լուսանցքային տողեր` հանձնաժողովի` ընտրացուցակները ստորագրելու (անհատական կնիքով կնքելու) համար պատասխանատու անդամների եւ վստահված անձանց ստորագրությունները (անհատական կնիքը, դրոշմը) դնելու համար»:
2. 7-րդ մասից հանել «քրեակատարողական հիմնարկում եւ ձերբակալված անձանց պահելու վայրում» եւ «քրեակատարողական հիմնարկի եւ ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարները» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածում`
1. 2-րդ մասից հանել «եւ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ» բառերը:
2. 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
3. 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածում`
1. 1-ին մասի առաջին պարբերությունում «ցուցակների» բառը փոխարինել «ցուցակները» բառով:
2. 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ընտրողների ստորագրած ցուցակների լուսապատճենները քվեարկության հաջորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Ընտրողների ստորագրած ցուցակների լուսապատճենները քվեարկությունից հետո երկու օրվա ընթացքում տեղադրվում են նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված, իսկ համացանցային կայքում տեղադրված` 15 օր: Ընտրողների ստորագրած ցուցակները լուսապատճենահանելու եւ տեղամասային կենտրոնում փակցնելու, ինչպես նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:
Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:
Հոդված 9. Օրենսգրքի 17-րդ հոդվածում`
1. 1-ին մասի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվին հավասար թվով» բառերը փոխարինել «քառասունմեկ» բառով:
2. 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների մանդատների թվով» բառերը փոխարինել «քառասունմեկով» բառով:
3. 3-րդ մասի 3-րդ պարբերության 3-րդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել:
4. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 18-րդ հոդվածում`
1. 2-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 3-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
3. 4-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
4. 5-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
5. 7-րդ մասի առաջին նախադասությունում «Նախընտրական քարոզչության ժամանակ» բառերը փոխարինել «Ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած» բառերով:
6. 7-րդ մասի երկրորդ նախադասությունում «նախընտրական քարոզչության ժամանակ» բառերը փոխարինել «ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած» բառերով:
7. 8-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
8. 8-րդ մասի առաջին պարբերության վերջին նախադասության «դիմում է դատարան» բառերը փոխարինել «որոշում է կայացնում» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 19-րդ հոդվածում`
1. 1-ին մասից հանել «եւ վճարովի» բառերը:
2. 2-րդ մասից հանել «եւ վճարովի» բառերը:
3. 2-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
4. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հանրապետության Նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրին հանրային հեռուստատեսությամբ տրամադրվում է օրական տասը րոպե տեւողությամբ անվճար եթերաժամ` ժամը 20.00-ից 24.00-ի միջակայքում, իսկ հանրային ռադիոյով` օրական քսան րոպե տեւողությամբ անվճար եթերաժամ` օրը երկու անգամ` տասական րոպե տեւողությամբ»:
5. 3-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
6. 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ, հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն կետով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաեւ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներին քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձեւից»:
7. 4-րդ մասի «հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հրապարակվում է » բառերը փոխարինել «վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ոչ հանրային ռադիոընկերությունները եւ հեռուստաընկերությունները հրապարակում են» բառերով:
8. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
9. 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
10. 10-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
11. 12-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
Հոդված 12. Օրենսգրքի 20-րդ հոդվածում`
1. 1-ին մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 3-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
3. 4-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
4. 5-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
5. 6-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
Հոդված 13. Օրենսգրքի 21-րդ հոդվածում`
1. 2-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 3-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
Հոդված 14. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
Հոդված 15. Օրենսգրքի 25-րդ հոդվածում`
1. 1-ին մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 3-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով գրանցված» բառերը:
Հոդված 16. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
Հոդված 17. Օրենսգրքի 31-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 3-րդ կետից հանել փակագծերում նշված «բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների» բառերը:
2. 1-ին մասի 3-րդ կետի վերջին` «ցուցակներից» բառից հետո դնել ստորակետ եւ կետը լրացնել «լուսանկարահանել եւ տեսանկարահանել դրանք» բառերով:
3. 1-ին մասը լրացնել նոր` «4.1» կետով, հետեւյալ բովանդակությամբ.
«4.1) անարգել լուսանկարահանելու եւ տեսանկարահանելու քվեարկության ընթացքը»:
4, 1-ին մասը լրացնել նոր «4.2» կետով, հետեւյալ բովանդակությամբ.
«4.2) ինքնուրույն կամ ընտրական հանձնաժողովի քարտուղարի միջոցով ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրանցելու իր դիտարկումներն ու առաջարկությունները քվեարկության ընթացքի, ընտրական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ»:
Հոդված 18. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 2-րդ կետից հանել փակագծերում նշված «բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների» բառերը:
2. 2-րդ կետի վերջին` «ցուցակներից» բառից հետո դնել ստորակետ եւ կետը լրացնել «լուսանկարահանել եւ տեսանկարահանել դրանք» բառերով:
3. լրացնել նոր «7.1» կետ, հետեւյալ բովանդակությամբ.
«7.1) անարգել լուսանկարահանելու եւ տեսանկարահանելու քվեարկության ընթացքը»:
4, լրացնել նոր «7.2» կետ, հետեւյալ բովանդակությամբ.
«7.2) սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրելու (անհատական դրոշմով կնքելու) ընտրացուցակները»:
Հոդված 19. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ» բառերը:
Հոդված 20. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը»:
Հոդված 21. Օրենսգրքի 38-րդ հոդվածում`
1. 3-րդ մասից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունների» բառերը:
2. 6-րդ մասից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների» բառերը:
Հոդված 22. Օրենսգրքի 40-րդ հոդվածում`
1. 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է Հանրապետության Նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին»:
2. 9-րդ մասի առաջին պարբերությունից հանել «նախագահը» բառը:
3. 9-րդ մասի երկրորդ պարբերության առաջին եւ երկրորդ նախադասություններից հանել «նախագահի» բառերը:
Հոդված 23. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, իսկ հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց կազմերից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով»:
Հոդված 24. Օրենսգրքի 42-րդ հոդվածում`
1. 1-ին մասից հանել «առնվազն» բառը:
2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, քարտուղարին եւ անդամներին նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը»:
3. 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
4. 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
5. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
6. 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
7. 8-րդ մասից հանել «յոթնօրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ» բառերը:
8. 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 25. Օրենսգրքի 43-րդ հոդվածում`
1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Ընտրական հանձնաժողովների նախագահները, նախագահների տեղակալները եւ քարտուղարները կարող են պաշտոնանկ արվել հետեւյալ կարգով.
1) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել Հանրապետության Նախագահի որոշմամբ:
2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ, եթե պատշաճ չեն իրականացնում իրենց վերապահված լիազորությունները:
3) Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը եւ քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ ընդունված որոշմամբ»:
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ ընդունված որոշմամբ»:
2. 5-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 26. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 10-րդ մասից հանել փակագծերում նշված «(բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակներից քաղվածքների)» բառերը:
Հոդված 27. Օրենսգրքի 46-րդ հոդվածում`
1. 3-րդ մասի 1-ին կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 3-րդ մասի վերջին պարբերությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
3. 6-րդ մասից հանել փակագծերում նշված «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի եւ» բառերը:
4. 6-րդ մասից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան» նախադասությունը:
5. 9-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բողոքը համարվում է ներկայացված նաեւ այն դեպքում, եթե բողոք ներկայացնողը անձամբ կամ հանձնաժողովի քարտուղարի միջոցով այն գրանցել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»:
6. 9-րդ մասի չորրորդ պարբերությունում «18:00» թվերը փոխարինել «20:00» թվերով:
7. 10-րդ մասի սկզբում լրացնել նոր նախադասություն, հետեւյալ բովանդակությամբ.
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է քննարկել եւ որոշումներ կայացնել ներկայացված բոլոր բողոքների եւ դիմումների վերաբերյալ»:
Հոդված 28. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`
1. 1-ին մասի երկրորդ պարբերությունում «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերից հետո, նախադասությունը լրացնել «քվեարկության օրը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում անձամբ կամ հանձնաժողովի քարտուղարի միջոցով դիմումը գրանցելով, կամ» բառերով:
2. 1-ին մասի երկրորդ պարբերությունում «18:00» թվերը փոխարինել «20:00» թվերով:
3. 2-րդ մասում «փոստային հասցեն» բառերից հետո դնել ստորակետ եւ լրացնել «դիմումը գրանցամատյանում գրանցելու ժամը» բառերով:
4. 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումները քննարկելու հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ»:
5. 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
6. 10-րդ մասի առաջին պարբերությունում չակերտներում նշված «հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների» բառերից հետո դնել ստորակետ եւ լրացնել «եւ ծրարների» բառերով:
7. 10-րդ մասի երկրորդ պարբերությունում «չկնքված կամ այլ կնիքով կնքված» բառերից հետո լրացնել «կամ սահմանված տեղում չկնքված կամ հանձնաժողովի` դրա համար լիազորված անդամների կողմից չդրոշմակնքված» բառերով:
8. 10-րդ մասի երկրորդ պարբերությունում «իսկ քվեաթերթիկի» բառերից հետո լրացնել «եւ ծրարի» բառերով:
9. 13-րդ մասում «թեկնածուն եւ նրա վստահված անձը» բառերը փոխարինել «թեկնածուները եւ նրանց վստահված անձինք» բառերով:
10. 14-րդ մասում «դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու» բառերը փոխարինել «թեկնածուները եւ նրանց վստահված անձինք այլ փաստաթղթերի հետ իրավունք ունեն ծանոթանալու» բառերով:
11. 14-րդ մասում «առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարահանելու եւ տեսանկարահանելու իրավունքի» բառերը փոխարինել «լուսանկարահանելու եւ տեսանկարահանելու դրանք» բառերով:
Հոդված 29. Օրենսգրքի 49-րդ հոդվածում`
1. Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ հանձնաժողովի անդամների լիազորությունները եւ պարտականությունները»:
2. 1-ին մասի 5-րդ կետում «սահմանում է» բառից հետո լրացնել «ծրարների,» բառը:
3. 1-ին մասի 8-րդ կետից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր» բառերը:
4. 1-ին մասի 17-րդ կետի վերջում դնել ստորակետ եւ լրացնել «կնիքների, դրոշմակնիքների, դրոշմների, քվեախցիկների, թանաքների եւ ընտրական այլ պարագաների ձեւերը, նմուշները, դրանց օգտագործման եւ պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական պարագաներով.»
5. Լրացնել նոր «1.1» մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Ընտրությունների ընթացքում սույն օրենսգրքի պահանջների կատարմանը հետեւելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պարտականությունն է:
1) Սույն օրենսգրքի խախտումների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ նրա անդամներին հասցեագրված դիմումներում եւ բողոքներում նշված փաստերը կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն առանց փաստարկված հիմնավորման իրավունք չունի որակել որպես չհիմնավորված, իրականությանը չհամապատասխանող կամ որեւէ այլ կերպ խուսափել միջոցներ ձեռնարկելուց, որպեսզի ընտրախախտումները վերացվեն, իսկ կատարողները սույն օրենսգրքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվեն:
2) Սույն օրենսգրքի պահանջների խախտման վերաբերյալ դիմումներին, բողոքներին եւ դրանցում ներկայացված փաստերին ընթացք չտալու դեպքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամն անձամբ է պատասխանատվություն կրում սույն օրենսգրքի խախտման համար»
Հոդված 30. Օրենսգրքի 50-րդ հոդվածում`
1. Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի եւ հանձնաժողովի անդամների լիազորությունները եւ պարտականությունները»:
2. Առաջին մասը լրացնել նոր «3.1» կետով, հետեւյալ բովանդակությամբ.
«3.1) նշանակում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին, քարտուղարներին եւ անդամներին»:
3. 1-ին մասի 10-րդ կետից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի» բառերը:
4. Լրացնել նոր`«2.»-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«2. Ընտրությունների ընթացքում սույն օրենսգրքի պահանջների կատարմանը հետեւելը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի եւ հանձնաժողովի անդամների պարտականությունն է:
1) Սույն օրենքի խախտումների վերաբերյալ հանձնաժողովին եւ նրա անդամներին հասցեագրված դիմումներում եւ բողոքներում նշված փաստերը հանձնաժողովը եւ հանձնաժողովի անդամն առանց փաստարկված հիմնավորման իրավունք չունի որակել որպես չհիմնավորված, իրականությանը չհամապատասխանող կամ որեւէ այլ կերպ խուսափել միջոցներ ձեռնարկելուց, որպեսզի ընտրախախտումները վերացվեն, իսկ կատարողները սույն օրենսգրքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվեն:
2) Սույն օրենսգրքի պահանջների խախտման վերաբերյալ դիմումներին, բողոքներին եւ դրանցում ներկայացված փաստերին ընթացք չտալու դեպքում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն անձամբ է պատասխանատվություն կրում սույն օրենսգրքի խախտման համար»:
Հոդված 31. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը պետական մարմին է: Տեղամասային ընտրական հանձնաժողովը`»:
Հոդված 32. Օրենսգրքի 56-րդ հոդվածում`
1. 2-րդ մասի «տեղադրված լինի գրիչ» բառերը փոխարինել «ամրացված լինի դրոշմակնիք, տեղադրված լինի թանաքի բարձիկ» բառերով:
2. 2-րդ մասը լրացնել նոր նախադասություններով, հետեւյալ բովանդակությամբ.
«Յուրաքանչյուր ընտրական տեղամասի բոլոր քվեարկության խցիկներում տեղադրված
բարձիկների համար պետք է օգտագործվի միագույն թանաք: Քվեարկության խցիկի կողային բարձրությունները պետք է լինեն այն չափի, որ բացի քվեթերթիկը նշագրելուց, ընտրողի մյուս բոլոր գործողությունները տեսանելի լինեն քվեարկության սենյակում գտնվողների համար: Քվեարկության խցիկում պետք է լինի քվեաթերթիկները տեղադրելու համար հարմարեցված մակերես»:
Հոդված 33. Օրենսգրքի 57-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 57. Քվեաթերթիկը, քվեարկության ծրարը
1. Քվեարկության ծրարների եւ քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Քվեարկության ծրարները հատուկ հաշվառման փաստաթղթեր են: Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեարկության ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից: Քվեարկության ծրարները պատրաստվում են անթափանց թղթից:
3. Քվեարկության ծրարի հատման գիծը պետք է լինի դակված (պերֆորացված): Քվեարկության ծրարը պետք է ներառի տպագրատան անվանումը:
4. Քվեարկության ծրարի հատման գծից վերեւ` ելունդի վրա, նշվում է քվեարկության ծրարի հերթական համարը:
5. Քվեարկության ծրարները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:
6. Քվեարկության ծրարները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչեւ 3 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից 2 քվեաթերթիկ ավելին:
7. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում, յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին ծրարներ այնպես, որ գույներով ակնհայտորեն տարբերվեն միմյանցից եւ համապատասխանեն քվեաթերթիկների գույներին:
8. Քվեարկության ծրարի դիմային մասում նախատեսվում են դատարկ քառանկյուններ`
քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամի կողմից քվեարկության ծրարը կնքելու եւ ընտրողին քվեարկության ծրար տրամադրող, ինչպես նաեւ ընտրողի մատներին թանաքի դրոշմի առկայությունը ստուգող եւ ընտրողի մատը թանաքով դրոշմող հանձնաժողովի անդամների անհատական կնիքները դնելու համար:
9. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, եւ ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:
10. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը` ընտրական տեղամասում ընտրողների թվի կրկնապատիկի չափով:
11. Քվեաթերթիկները պատրաստվում են անթափանց թղթից: Քվեաթերթիկը պետք է ներառի տպագրատան անվանումը եւ ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին:
12. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում, յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին քվեաթերթիկներ այնպես, որ գույներով ակնհայտորեն տարբերվեն միմյանցից եւ համապատասխանեն քվեարկության ծրարների գույներին:
13. Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները քվեաթերթիկում նշվում են ձախ կողմում այբբենական հերթականությամբ, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` քվեարկողի կողմից նշում կատարելու համար:
14. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում, քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի նեքեւում նշվում են «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
15. Քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, թեկնածուի անունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը քվեաթերթիկներից հանվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»։
Հոդված 34. Օրենսգրքի 58-րդ հոդվածում`
1. Վերնագրում «դրոշմակնիքը» բառը փոխարինել «ընտրողների կողմից քվեաթերթիկներում
քվեարկության նշում կատարելու համար նախատեսված դրոշմակնիքները (այսուհետ` դրոշմակնիք), ընտրողի մատը դրոշմելու համար նախատեսված թանաքը, ընտրողի մատին դրոշմի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքը» բառերով:
2. 1-ին մասի «դրոշմակնիքի» բառը փոխարինել «դրոշմակնիքների» բառով:
3. 3-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն, հետեւյալ բովանդակությամբ.
«Նույն կարգով եւ նույն ժամկետներում յուրաքանչյուր ընտրական տեղամասի հաշվարկով մեկ փաթեթով հատկացվում են նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները»:
4. 3-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Նույն ժամկետում հատկացվում են նաեւ յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով երկու դրոշմակնիք` ընտրողների կողմից քվեաթերթիկներում քվեարկության նշում կատարելու համար»:
5. 4-րդ մասի «կնիք» բառից հետո դնել ստորակետ եւ նախադասությունը լրացնել «եւ մեկ փաթեթով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները» բառերով:
6. 5-րդ մասում «կնիքները» բառերից հետո լրացնել «եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները» բառերով:
7. 5-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել «եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների նոր անհատական կնիքներ» բառերով:
8. 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
9. 7-րդ մասի «դրոշմակնիքը» բառը փոխարինել «դրոշմակնիքները» բառով:
10. Հոդվածը լրացնել նոր` «7.1» մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«7.1. Դրոշմակնիքները պետք է ունենան կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւի միատեսակ նշան»:
11. 8-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, հետեւյալ բովանդակությամբ.
«Քվեատուփի ճեղքի լայնությունը պետք է բավարարի մեկ գործողությամբ առավելագույնը մեկ քվեարկության ծրար դրանով անցկացնելու համար»:
12. 9-րդ մասի վերջին նախադասությունում «օգտագործել» բառից հետո նախադասությունը լրացնել «59-րդ հոդվածի 8-րդ մասով» բառերով:
13. Լրացնել նոր` «10»-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«10. Ընտրողի մատը թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմելու համար նախատեսված թանաքը եւ ընտրողի մատին դրոշմի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքերը ձեռք է բերում եւ ընտրական հանձնաժողովներին տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դրանք ընտրական հանձնաժողովներին տրամադրելու, պահպանելու, օգտագործելու եւ քվեարկության օրվա ընթացքում օգտագործվող թանաքի` սույն օրենքով սահմանված չափանիներին համապատասխանությունը վերահսկելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը»:
Հոդված 35. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`
1. 2-րդ մասի «դրոշմակնիքը» բառը փոխարինել «դրոշմակնիքները, ընտրողի մատը դրոշմելու համար նախատեսված թանաքի տուփը (տուփերը), ընտրողի մատին թանաքի դրոշմի առկայությունը ստուգելու համար նախատեսված սարքը (սարքերը)» բառերով:
2. 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Ընտրողների գրանցման, ընտրողների մատների դրոշմման, ընտրողներին քվեարկության
ծրարներ հատկացնելու եւ քվեարկության ծրարները կնքելու համար տեղամասային կենտրոններում տեղադրվում են աշխատանքային սեղաններ: Ընտրողների գրանցման եւ ընտրողներին քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատատեղերից յուրաքանչյուրի միջեւ նախատեսվում է առնվազն մեկ աշխատատեղ վստահված անձի համար: Վստահված անձի համար նախատեսված աշխատատեղը զբաղեցնելու նախապատվության իրավունք ունեն խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի եւ խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրա առաջադրած թեկնածուի վստահված անձինք, ընդ որում առավել մեծ խմբակցություն ունեցող կուսակցության վստահված անձն ունի առաջնություն»:
3. 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում
վիճակահանությամբ որոշում է ընտրողների ցուցակները ստորագրող հանձնաժողովի երեք անդամի, որոնք պարտավոր են այդ օրը` մինչեւ ժամը 24.00-ն, ստորագրել ընտրողների ցուցակների բոլոր էջերը (ստորագրությունները դրվում են ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի դիմային մասում դրա համար նախատեսված լուսանցքային տողերում)՝ գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելով եւ համապատասխանաբար դնելով ստորագրության նմուշները»:
4. Հոդվածը լրացնել նոր` 8-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«8. Վստահված անձը իր ցանկությամբ, սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգի պահպանմամբ կարող է ստորագրել կամ սեփական դրոշմով դրոշմել կամ անհատական կնիքով կնքել ընտրողների ցուցակների բոլոր էջերը: Այդ դեպքում նույնպես գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում եւ համապատասխանաբար դրվում են վստահված անձի ստորագրության (դրոշմի, կնիքի) նմուշները»:
Հոդված 36. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 61-րդ հոդվածը:
Հոդված 37. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) քվեարկության ծրարներ հատկացնող անդամին.»:
2. 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) ընտրողների մատներին թանաքի դրոշմի առկայությունը ստուգող եւ ընտրողների մատները
թանաքով դրոշմող անդամին.»:
3. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների եւ քվեարկությանը ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է դրոշմակնիքները, ընտրողի մատը դրոշմելու համար նախատեսված թանաքի տուփը, ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքը, քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ընտրողների ցուցակները, փաթեթավորված կնիքը, հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ստուգում է կնիքի եւ հանձնաժողովի անդամների անհատական կնիքների փաթեթների անձեռնմխելիությունը, բացում է փաթեթավորված կնիքը, գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը, բացում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքների փաթեթը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմակերպում է իրարից տարբերվող անհատական կնիքների վիճակահանություն եւ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին հանձնում է վիճակահանությամբ իրեն տրամադրված անհատական կնիքը: Վիճակահանությունից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գրանցամատյանում կնիք դնելով՝ արձանագրում է իր կնիքի համարը: Հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում եւ կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեարկության ծրարները եւ քվեաթերթիկները հարյուրական փաթեթներով` քվեարկության ծրարներ հատկացնող անդամին, կնիքը՝ քվեարկության ծրարները կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամին, ընտրողի մատը դրոշմելու համար նախատեսված թանաքի տուփը եւ ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքը` ընտրողների մատներին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու եւ ընտրողների մատները թանաքով դրոշմելու համար պատասխանատու անդամին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանում: Նշված գործողությունները կատարելուց հետո, հանձնաժողովի նախագահը դրոշմակնիքները ամրացնում է քվեարկության խցիկների` դրա համար նախատեսված տեղերում եւ յուրաքանչյուր քվեարկության խցիկում տեղադրում է քսանական քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում)»:
Հոդված 38. Օրենսգրքի 63-րդ հոդվածում`
1. 3-րդ մասի «իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում» բառերը փոխարինել «իսկ զինծառայողների համար` նաեւ զինվորական վկայականը» բառերով:
2. 6-րդ մասում «15-ից ավելի» բառերը փոխարինել «ընտրողների գրանցման յուրաքանչյուր աշխատատեղի հաշվով 5-ից ավելի» բառերով:
Հոդված 39. Օրենսգրքի 65-րդ հոդվածում`
1. 1-ին մասից հանել «քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) եւ» բառերը:
2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս անջատում է քվեարկության ծրարի (քվեարկության ծրարների՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ելունդը, քվեարկության ծրարի ներքեւի հատվածի դիմային մասի դրա համար նախատեսված տեղում դնում է իր անհատական կնիքը եւ քվեարկության ծրարը եւ քվեաթերթիկը հանձնում է ընտրողին: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու: Քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամի մոտ պետք է չլինեն գրիչ, մատիտ կամ գրելու կամ նշում կատարելու համար նախատեսված այլ առարկաներ»:
3. 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, հետեւյալ բովանդակությամբ.
«Արգելվում է քվեարկության խցիկում լուսանկարահանելը կամ տեսանկարահանելը (այդ թվում` ընտրողի կողմից), ինչպես նաեւ` քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը ընտրական տեղամասից դուրս բերելը»:
4. 4-րդ մասի «հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց» բառերը փոխարինել «իր
hաշմանդամությունը հաստատող փաստաթուղթը հանձնաժողովի նախագահին ներկայացնելուց» բառերով:
5. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տեսողության խնդիրներ ունեցող անձանց հնարավորություն է ընձեռնվում ինքնուրույն oգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից: Տեղամասային ընտրական հանձնաժողովին խոշորացույցը տրամադրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»:
6. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա մարում է քվեաթերթիկը եւ վերցնում է քվեարկության խցիկում տեղադրված մեկ այլ քվեաթերթիկ: Եթե քվեարկության խցիկ մուտք գործելուց հետո ընտրողը հայտնաբերում է, որ քվեարկության խցիկում քվեաթերթիկներ չկան, ապա դիմում է հանձնաժողովի նախագահին` քվեարկության խցիկում քվեաթերթիկներ տեղադրելու համար: Հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության խցիկում քվեաթերթիկների նոր խմբաքանակ տեղադրելու գործողությանը կարող է ներկա գտնվել այդպիսի ցանկություն հայտնած վստահված անձը»:
7. 6-րդ մասում «քվեաթերթիկների եւ քվեարկության ծրարների» եւ «քվեաթերթիկների» բառերը փոխարինել «քվեարկության ծրարների» բառերով:
8. Լրացնել նոր` «8-րդ» մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«8. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի քարտուղարը, քվեարկության մասնակիցների թվից ելնելով պարբերաբար եւ ըստ անհրաժեշտության լրացնում է քվեարկության խցիկներում տեղադրված քվեաթերթիկների խմբաքանակը այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր քվեարկության խցիկում մշտապես լինի 5-ից ոչ պակաս եւ 20-ից ոչ ավելի թվով քվեաթերթիկներ: Միաժամանակ, ստուգվում եւ քվեարկության խցիկից հեռացվում են վնասված կամ նշումներ պարունակող քվեաթերթիկները: Հանձնաժողովի նախագահը այդ գործողությունը կատարում է նաեւ վստահված անձի պահանջով: Ցանկության դեպքում վստահված անձը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի կողմից սույն մասով նախատեսված գործողությունների իրականացմանը»:
Հոդված 40. Օրենսգրքի 66-րդ հոդվածում`
1. Վերնագրում «Քվեաթերթիկը լրացնելու» բառերից հետո դնել ստորակետ եւ լրացնել «ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու, ընտրողի մատը թանաքով դրոշմելու» բառերը:
2. 1-ին մասի «կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւով միատեսակ» բառերը փոխարինել «քվեարկության նշում կատարելու համար նախատեսված դրոշմակնիքով» բառերով:
3. 3-րդ մասի առաջին նախադասության «քվեատուփին» բառը փոխարինել « ընտրողների մատներին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու եւ ընտրողների մատները թանաքով դրոշմելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամի աշխատանքային սեղանին»:
4. Լրացնել նոր` «3.1» մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«3.1 Ընտրողների մատներին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու եւ ընտրողների մատները թանաքով դրոշմելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամի եւ քվեարկության ծրարը տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով կնքող հանձնաժողովի անդամի աշխատանքային սեղանները գտնվում են կողք կողքի` քվեատուփի մոտ»:
5. Լրացնել նոր` «3.2» մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«3.2 Ընտրողների մատներին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու եւ ընտրողների մատները թանաքով դրոշմելու համար պատասխանատու հանձնաժողովի անդամը ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը ստուգելու համար նախատեսված սարքով ստուգում է ընտրողի մատին թանաքի դրոշմի բացակայությունը, դրա բացակայության դեպքում թանաքով դրոշմում է ընտրողի մատը, որից հետո քվեարկության ծրարի դիմային մասի` դրա համար նախատեսված տեղում դնում է իր անհատական կնիքը: Թանաքի դրոշմը դրվում է ընտրողի աջ կամ ձախ ձեռքի բութ մատի արտաքին` եղունգով պատված հատվածին: Եթե ընտրողի մատներին առկա է ընտրությանը մասնակցությունը հաստատող թանաքի հետք, ապա հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձնում քվեաթերթիկ եւ քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ մարում է»:
6. 4-րդ մասի առաջին նախադասությունում «անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց եւ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո» բառերը փոխարինել «ձեռքի մատներին ընտրությանը մասնակցությունը հաստատող թանաքի հետքի առկայությունը ստուգելուց հետո» բառերով:
7. 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Եթե ընտրողի ձեռքի մատներին բացակայում է ընտրությանը մասնակցությունը հաստատող թանաքի հետքը, ապա հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, մարում է այն, իսկ քվեարկության ծրարին ամրացնելով քվեարկության ծրարի ցանկացած մեկ ելունդ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ մարում է»:
8. 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «կնքում է քվեարկության ծրարը» բառերը փոխարինել «քվեարկության ծրարի դիմային մասում նախատեսված քառանկյունում դրոշմակնիք դնելով կնքում է քվեարկության ծրարը» բառերով:
9. 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Ընտրողի ձեռքի մատին ընտրությանը մասնակցությունը հաստատող թանաքի կայուն հետք թողնելու միջոցով դրոշմման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է»:
10. 6-րդ մասի «պահանջելու, որ իր գնահատականը արձանագրվի գրանցամատյանում» բառերը փոխարինել «անձամբ կամ հանձնաժողովի քարտուղարի միջոցով իր գնահատականը արձանագրել գրանցամատյանում» բառերով:
Հոդված 41. Օրենսգրքի 67-րդ հոդվածում`
1. 2-րդ մասի 1-ին կետից հանել «դրանք տեղավորում ընտրական փաստաթղթերի պարկում» բառերը:
2. 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) եւ հետ տրված քվեաթերթիկները, փաթեթավորում, կնքում է փաթեթը եւ տեղադրում պարկում»:
3. 2-րդ մասը լրացնել նոր` «2.1» կետով, հետեւյալ բովանդակությամբ.
«2.1) Հաշվարկում է չօգտագործված, վնասված եւ հետ տրված քվեարկության ծրարների ընդհանուր թիվը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է չօգտագործված քվեարկության ծրարները, փաթեթավորում, կնքում է փաթեթը եւ տեղադրում պարկում.»
4. 2-րդ մասի 3-րդ կետում «քվեաթերթիկների» բառը փոխարինել « քվեարկության ծրարների» բառով:
5. 2-րդ մասի 5-րդ կետում փակագծերում նշված «քվեաթերթիկներ» բառը փոխարինել «քվեարկության ծրարներ» բառերով:
6. 3-րդ մասի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:
7. 8-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ, հետեւյալ բովանդակությամբ.
«Պարկում տեղադրվում են նաեւ քվեաթերթիկում քվեարկության նշում կատարելու համար նախատեսված դրոշմակնիքները»:
8. 10-րդ մասում «համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի» բառերով:
Հոդված 42. Օրենսգրքի 68-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 4-րդ կետից հանել «կամ դրան նմանվող» բառերը:
2. 1-ին մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 43. Օրենսգրքի 70-րդ հոդվածում` 1-ին մասի առաջին պարբերությունում «այլ կնիքով կնքված» բառերից հետո նախադասությունը լրացնել «կամ նախատեսված տեղում չդրոշմակնքված, կամ դրա համար լիազորված ընտրական հանձնաժոցովի անդամների անհատական կնիքներով չկնքված կամ նախատեսված տեղում չկնքված» բառերով:
Հոդված 44. Օրենսգրքի 71-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 3-րդ կետում փակագծերում նշված «քվեաթերթիկներ» բառը փոխարինել «քվեարկության ծրարներ» բառերով:
2. 1-ին մասի 4-րդ կետում «քվեաթերթիկների» բառը փոխարինել «քվեարկության ծրարների» բառերով:
3. 1-ին մասի 5-րդ կետում «քվեաթերթիկների» եւ «քվեաթերթիկներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «քվեարկության ծրարների» եւ «քվեարկության ծրարներ» բառերով:
4. 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը պարկը, չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, գրանցամատյանը եւ հանձնաժողովի կնիքը, հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»:
Հոդված 45. Օրենսգրքի 72-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) համադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը մարված քվեարկության ծրարների թվի, քվեատուփի սահմանված նմուշի եւ չսահմանված նմուշի քվեարկության ծրարների թվի գումարի հետ: Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը փոքր է մարված քվեարկության ծրարների թվի, քվեատուփի սահմանված նմուշի եւ չսահմանված նմուշի քվեարկության ծրարների թվի գումարից, ապա տարբերությունը՝ թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ: Հակառակ դեպքում առաջին անճշտության չափը նշվում է 0.»:
2. 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) համադրվում է ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը քվեատուփի սահմանված
նմուշի եւ չսահմանված նմուշի քվեարկության ծրարների թվերի գումարի հետ: Եթե քվեատուփի սահմանված նմուշի եւ չսահմանված նմուշի քվեարկության ծրարների թվերի գումարը մեծ է ընտրողների ցուցակում ստորագրությունների թվից, ապա տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Հակառակ դեպքում երկրորդ անճշտության չափը նշվում է 0.»:
Հոդված 46. Օրենսգրքի 74-րդ հոդվածում`
1. Վերնագրից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների եւ» բառերը:
2. 1-ին մասից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների եւ» բառերը:
3. 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների եւ» բառերը:
4. 3-րդ մասի 3-րդ կետում փակագծերում նշված «քվեաթերթիկներ» բառը փոխարինել «քվեարկության ծրարներ» բառերով:
5. 3-րդ մասի 4-րդ կետում «քվեաթերթիկների» բառը փոխարինել «քվեարկության ծրարների» բառերով:
6. 3-րդ մասի 5-րդ կետում «քվեաթերթիկների» բառը փոխարինել «քվեարկության ծրարների» բառերով:
Հոդված 47. Օրենսգրքի 75-րդ հոդվածում`
1. Վերնագրում «համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի» բառերով:
2. 3-րդ մասի 4-րդ կետում «քվեաթերթիկների» բառը փոխարինել «քվեարկության ծրարների» բառերով:
3. 3-րդ մասի 5-րդ կետում «քվեաթերթիկների» բառը փոխարինել «քվեարկության ծրարների» բառերով:
Հոդված 48. Օրենսգրքի 89-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 89. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը
1. Հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսության եթերաժամերից Հանրապետության Նախագահի թեկնածուները օգտվում են անվճար:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուներին հանրային հեռուստատեսության եթերաժամից օրական տրամադրվում է մինչեւ 10 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ մինչեւ 20 րոպե:
3. Հանրապետության Նախագահի թեկնածուններին հանրային հեռուստատեսության եթերաժամը տրամադրվում է ժամը 20.00-ից մինչեւ 24.00-ն ընկած ժամային միջակայքում՝ այբենական կարգով»:
Հոդված 49. Օրենսգրքի 103-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 103. Ընտրական համակարգը
Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Պատգամավորներն ընտրվում են հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից»:
Հոդված 50. Օրենսգրքի 104-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք»:
Հոդված 51. Օրենսգրքի 106-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «եւ միայն մեկ մեծամասնական ընտրատարածքում» բառերը:
Հոդված 52. Օրենսգրքի 108-րդ հոդվածում՝
1. Վերնագրից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 1-ին մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
3. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրելու: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թվի եռապատիկը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք»:
9. 3-րդ մասի 2-րդ կետի «համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «պատգամավորներ» բառով:
Հոդված 53. Օրենսգրքի 109-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 109. Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելը »:
Հոդված 54. Օրենսգրքի 114-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 55. Օրենսգրքի 115-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 56. Օրենսգրքի 116-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 57. Օրենսգրքի 117-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 58. Օրենսգրքի 118-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 59. Օրենսգրքի 119-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 60. Օրենսգրքի 121-րդ հոդվածի՝ առաջին մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
Հոդված 61. Օրենսգրքի 122-րդ հոդվածում՝
1. 1-ին մասից հանել «պատգամավորի թեկնածուն, համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում
ընդգրկված կուսակցությունները միասին` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում իրավունք ունի (ունեն) մուծումներ կատարել` նվազագույն աշխատավարձի մինչեւ 15 000-ապատիկի չափով գումար»:
3. 3-րդ մասից հանել «պատգամավորի թեկնածուի» բառերը:
4. 4-րդ մասում՝
ա) «պատգամավորի թեկնածուն» բառերը փոխարինել «կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը» բառերով,
բ) «10 000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը` նվազագույն աշխատավարձի» բառերը հանել:
Հոդված 62. Օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
Հոդված 63. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝
1. 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:
2. 2-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
3. 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 64. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝
1. Վերնագրից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 1-ին մասի 1-ին կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
3. 1-ին մասի 3-րդ կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
4. 1-ին մասի 4-րդ կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
5. 2-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգի համար նախատեսված» բառերը:
6. 2-րդ մասի վերջին նախադասությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
7. 3-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգի համար նախատեսված» բառերը:
8. 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
9. 8-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
10. 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, եւ նշանակվում է վերաքվեարկություն»:
11. 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Եթե ընտրությունների նախապատրաստման ընթացքում կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին եւ նշանակում է վերաքվեարկություն»:
12. 11-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
13. 12-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
14. 13-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
15. 14-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
Հոդված 65. Օրենսգրքի 126-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 66. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
3. 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 67. Օրենսգրքի 128-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 68. Օրենսգրքի 129-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:
2. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
3. 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 69. Օրենսգրքի 132-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«4. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում»:
Հոդված 70. Եզրափակիչ դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Եթե մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը տեղի չեն ունենում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, ապա սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 11-րդ հոդվածի 9-րդ մասը, 21-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը, 29-րդ հոդվածի 3-րդ մասը, 30-րդ հոդվածի 3-րդ մասը, 46-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը, 49-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 2-րդ մասը, 54-րդ հոդվածը, 55-րդ հոդվածը, 56-րդ հոդվածը, 57-րդ հոդվածը, 58-րդ հոդվածը, 59-րդ հոդվածը, 61-րդ հոդվածը, 63-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը, 65-րդ հոդվածը, 67-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
«Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների շարքում առաջնայինը շարունակում է մնալ օրինակարգ (լեգիտիմ) իշխանության ձեւավորման խնդիրը: Իշխանության ոչ օրինակարգությունը դարձել է երկրի զարգացման գլխավոր խոչնդոտը, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական ճգնաժամերի հիմնական աղբյուրը: Թե հայաստանյան, թե միջազգային փորձագետների կարծիքով, դա է արտագաղթի պատճառներից առաջնայինը (դրանում համոզվելու համար բավական է դիտարկել ետպատերազմյա տարիների բնակչության միգրացիայի դինամիկան):
Ընտրությունից ընտրություն կատարելագործվող ընտրակեղծարարության մեքենան սպառնում է վերջնականապես ոչնչացնել երկրում սահմանադրական կարգը: Այն վերացնում է ընտրական գործընթացների, հետեւաբար` նաեւ իշխանության նկատմամբ չնչին վստահությունն անգամ, հասարակությանը գցում է հուսալքության, անելանելիության, այլընտրանքի բացակայության, ծայրահեղ միջոցների դիմելու անխուսափելիության զգացման մեջ:
Սույն օրենսդրական նախաձեռնության հեղինակները լիովին կիսում են 2008թ.-ի ՀՀ Նախագահի ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության այն կարծիքը, ըստ որի «ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար պահանջվում է իրական քաղաքական կամքի դրսեւորում գործընթացի բոլոր մակարդակներում՝ ԵԱՀԿ համապատասխան պարտավորությունների եւ այլ չափանիշների՝որոնք ազատ կերպով ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, իրականացման համար»: Իրապես, կործանարար այս ընթացքը հնարավոր է կանխել մի կողմից իշխանության, քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կառույցների դրսեւորած քաղաքական եւ քաղաքացիական կամքի, մյուս կողմից` ընտրական մեխանիզմներում կեղծարարության համար հնարավոր բոլոր սողանցքերը փակելու միջոցով: Սույն օրենսդրական նախաձեռնությունը կոչված է Հայաստանում իշխանության ձեւավորման առաջիկայում նախատեսված հերթական գործընթացի նախաշեմին լուծելու երկրորդ` ընտրակեղծարարությունը բացառող մեխանիզմներ կիրառելու խնդիրը:
Քննարկման ներկայացվող օրենսդրական փաթեթը մշակելիս, նկատի են առնվել Կոնգրեսի անդամ կուսակցությունների` ընտրական գործընթացներին մասնակցության փորձն ու դիտարկումները, հայաստանյան եւ օտարերկրյա (մասնավորապես` ԵԱՀԿ եւ ԵԽ) դիտորդական առաքելությունների եզրակացություններն ու առաջարկությունները: Նյութը չծանրաբեռնելու նպատակով, կդիտարկենք միայն ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների զեկույցներում պարունակվող եզրակացություններն ու առաջարկությունները:
Ըստ այդմ, համընդհանուր կարծիքով հայաստանյան ընտրություններին բնորոշ են ընտրակեղծարարության հետեւյալ դրսեւորումները.
- ընտրակաշառքը
- բազմակի քվեարկությունը
- ՀՀ-ից բացակայող քաղաքացիների եւ ընտրացուցակներում առկա, սակայն գոյություն չունեցող անձանց փոխարեն քվեարկությունը
- ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը
- ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները
- լցոնումները
- վարչական ռեսուրսի, պաշտոնեական դիրքի եւ պետական լծակների ապօրինի օգտագործումը
- անպատժելիությունը (ոստիկանության, դատախազության եւ դատարանների կողմից իրենց գործառույթները չկատարելը)
- բողոքարկման համակարգի փաստացի չգործելը:
Ստորեւ ներկայացում ենք ընտրակեղծարարության նշված դրսեւորումները կանխելուն ուղղված հետեւյալ առաջարկությունները.
1. Ընտրակաշառքը
ՀՀ Նախագահի, Ազգային Ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն ամբողջ սրությամբ ի ցույց դրեցին Հայաստանի բոլոր մակարդակի ընտրությունների մեծագույն արատը` «ձայների գնումը»: Մշակված է ընտրակաշառքի միջոցով ձայների գնման կատարելության հասած մի համակարգ, որի պայմաններում ազատ ընտրության սահմանադրական սկզբունքի մասին խոսք անգամ չի կարող լինել: Մեր դիտարկմամբ, ՀՀ Ազգային Ժողովի 2012թ.-ի ընտրությունների ժամանակ բոլոր կուսակցություններին եւ թեկնածուներին կողմ տրված ձայների կեսից ավելին գնված «ձայներ են»: Երեւույթն այնպիսի մասշտաբներ է ընդունել, որ այն կանխելուն ուղղված պահանջներ են ներկայացվում նաեւ Հայաստանի ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ առաքելությունների զեկույցներում:
Այդ կապակցությամբ 2008թ.-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզրափակիչ զեկույցի «Առաջարկություններ» բաժնի 2-րդ կետում նշված է.
«2. Պետական իշխանությունները չպետք է հանդուրժեն քվեների առքն ու վաճառքը եւ միջոցներ գործադրեն դրանք վերացնելու ուղղությամբ»:
ՀՀ Ազգային Ժողովի 2012թ.-ի ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն իր զեկույցում ստիպված է եղել կրկին անդրադառնալ խնդրին, այս անգամ այն դիտարկելով որպես առաջնային: Դիտորդական առաքելության եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 2-րդ եւ 6-րդ կետերում նշված է.
«2. Հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի ընտրական գործընթացների ամբողջականության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացվի: Դրանք կարող են ներառել, բայց չսահմանափակվել, ընտրական եւ պետական իշխանությունների աշխատանքների թափանցիկության ավելացմամբ, քվեարկության գաղտնիության վերաբերյալ ընտրողների լրացուցիչ ուսուցմամբ եւ ձայների գնման եւ ձայներ գողանալու դեմ լայնածավալ քարոզչության իրականացմամբ:
Ձայների գնման առնչությամբ կարող է հատուկ քննարկվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու հնարավորությունը՝ հատուկ անձեռնմխելիություն սահմանելով ձայների գնման հանցագործությունների վերաբերյալ հաղորդող անձանց համար, եւ քաղաքացիներին պետք է խրախուսել ձայների գնման դեպքերի վերաբերյալ հաղորդելու եւ ապացույցներ ներկայացնելու համար: Այս միջոցներից որոշները կարող են իրականացվել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների եւ այլ շահագրգիռների հետ համատեղ կամ նրանց հետ խորհրդակցելով»:
«6. Ընտրական հանձնաժողովները, իրավապահ մարմինները եւ դատարանները պետք է մեկնաբանեն, կիրառեն եւ գործածեն ընտրական իրավական դաշտը՝ հաշվի առնելով օրենքի ոգին եւ նպատակը, որն ուղղված է մասնակիցների համար հավասար մրցակցային դաշտ, ընտրողների կամքի ազատությունն եւ ընտրական գործընթացների ամբողջականությունն ապահովելուն: Սա պետք է ներառի ձայների գնման ... արգելքի ավելի լայն մեկնաբանություն...»:
Ընտրակաշառքի համակարգն իրագործվում է երկու եղանակով`
ա) ձայների գնմամբ, ինչպես օրինակ` քվեի դիմաց ընտրողին ուղղակի դրամ տալը, բարեգործության անվան տակ տարբեր տեսակի ապրանքներ տրամադրելը, պետական ծրագրերի շրջանակներում եւ պետական միջոցների հաշվին իշխանության թեկնածուների անունից ընտրողներին զանազան ծառայություններ մատուցելը:
բ) համակարգի անխափանությունն ապահովելու նպատակով, «գնված» ընտրողի փաստացի քվեարկության նկատմամբ տարբեր մեխանիզմների կիրառմամբ հսկողության իրականացմամբ: Այդ նպատակով գործի են դրվում այսպես կոչված «կարուսելը», բաց քվեարկությունը, տեսողական եւ առողջական «խնդիրներ ունեցող» ընտրողներին «օգնելը», տարբեր գույնի գրիչներով քվեարկելը, քվեարկության նշումի սահմանված ձեւի տարբեր վարիացիաների կիրառումը եւ այլն:
Ակնհայտ է, որ ընտրակաշառքը որպես երեւույթ հնարավոր է բացառել միմիայն իշխանության կողմից քաղաքական կամք դրսեւորելու պարագայում, ինչը կարտահայտվի իրավապահ մարմինների կողմից իրենց պարտականությունները բարեխղճորեն եւ օրենքի ամբողջ խստությամբ կատարելով: ՈՒստի, կարծում ենք, ԵԱՀԿ դիտորդական առաքելության առաջարկած` Քրեական օրենսգրքի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ պետք է հանդես գա գործող իշխանությունը: Մենք պատրաստ ենք համագործակցել դրանք ընդունելու եւ կյանքի կոչելու հարցում:
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք որոշ փոփոխություններ կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում, որոնց կիրառմամբ կբացառվի ընտրողի կամարտահայտման նկատմամբ հսկողության իրականացումը:
Խնդիրը լուծելու նպատակով, օրենքի նախագծով առաջարկվում է`
ա) Գործող Ընտրական օրենսգրքով արգելվում է ընտրություններին մասնակցող անձանց կամ քաղաքական ուժերի կողմից կամ նրանց անունից բարեգործական ծրագրերի իրականացումը նախընտրական քարոզչության փուլում: Ներկայացված նախագծով առաջարկվում է բարեգործական ծրագրերի իրականացման արգելքի ժամանակահատվածը երկարաձգել եւ այն սահմանել ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած:
բ) Վերանայել քվեաթերթիկը որպես խիստ հաշվառման փաստաթուղթ դիտարկելու գործող հայեցակարգը, որով մի կողմից սահմանափակվում է ընտրողի ազատությունը, մյուս կողմից պահանջվում է կիրառել վերահսկողության բազմաբնույթ, բարդ, խճճող եւ ծախսատար մեխանիզմներ, երրորդ կողմից, ինչպես ցույց է տալիս փորձը, չի կանխվում ընտրակեղծարարության հնարավորությունը: Առաջարկվում է քվեաթերթիկը դարձնել ազատ շրջանառության փաստաթուղթ, ընդհուպ` քվեախցիկում դրա որոշակի խմբաքանակ տեղադրելը: Այս մոտեցումը իմաստազրկում է «կարուսելը», էապես սահմանափակում է քվեարկության նկատմամբ վերահսկողության իրականացման հնարավորությունները, ազատում է ընտրական հանձնաժողովներին մինչեւ քվեարկության օրը դրա պահպանման հատուկ միջոցառումներ իրականացնելուց եւ այլն:
գ) Ներկայումս գործածվում են բարձր կողային պատերով քվեախցեր, ինչը նպաստավոր է նշագրած քվեաթերթիկը բջջային հեռախոսով նկարելու, ինչպես նաեւ «կարուսել» իրականացնելու նպատաքով քվեաթերթիկը աննկատ դուրս տանելու համար: Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի քվեախցեր, որ, բացի քվեթերթիկը նշագրելուց, ընտրողի մյուս բոլոր գործողությունները տեսանելի լինեն քվեարկության սենյակում գտնվողների համար:
դ) Առաջարկվում է սահմանել քվեարկության ծրարի վրա դրոշմակնիք դնելու հստակ տեղ, այլապես փոքր տեղամասերում ծրարի տարբեր մասերում կնիք դնելը ընձեռում է ստուգման հնարավորություն:
ե) Գործող Ընտրական օրենսգրքով նախատեսված է քվեարկության վերաբերյալ գրիչով նշագրումը: Ընդ որում, թույլատրվում է տարբեր գույնի գրիչների օգտագործումը: Այդ մեխանիզմը ընտրողի քվեարկության նկատմամբ հսկողություն իրականացնելու լայն հնարավորություններ է ստեղծում: Առաջարկում ենք քվեաթերթիկի վրա քվեարկության գրիչով նշագրելը փոխարինել դրոշմով նշում կատարելով: Դրա կիրառումը լրացուցիչ հնարավորություն կտա նաեւ էապես նվազեցնելու անվավեր քվեաթերթիկների տեսակարար կշիռը եւ կանխելու անիմաստ վեճերը:
զ) Վերջին ընտրությունների վիճակագրությունը վկայում է, որ որեւէ մեկի օգնությամբ քվեարկած ընտրողների թիվը առանձին դեպքերում կազմում է քվեարկության մասնակիցների 5-10%-ը: Ակնհայտ է, որ օրենքի համապատասխան դրույթով ընձեռնված հնարավորությունն օգտագործվում է ընտրողի փաստացի քվեարկության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: ՈՒստի, առաջարկում ենք որեւէ մեկի օգնությամբ քվեարկությունը թոյլատրել միայն հաշմանդամությունը հաստատող օրենքով նախատեսված համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում: Տեսողության խնդիրներ ունեցող եւ առանց ակնոցի տեղամաս եկած անձանց հնարավորություն ընձեռել ինքնուրույն օգտվելու հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող խոշորացույցից:
2. Բազմակի քվեարկությունը: ՀՀ-ից բացակայող քաղաքացիների եւ ցուցակներում առկա, սակայն գոյություն չունեցող անձանց փոխարեն քվեարկությունը:
ա) Բազմակի քվեարկությունը կանխելուն ուղղված, մինչ օրս կիրառված օրենսդրական մեխանիզմներն ակնհայտորեն անարդյունավետ են եղել, գլխավորապես` սուբյեկտիվ գործոնների ազդեցությունից զերծ չլինելու պատճառով: Մասնավորապես, բազմակի քվեարկությունը կանխելու նպատակով ընտրողի անձը հաստատող փաստաթղթի` ներկայումս կիրառվող դրոշմակնքումը, թանաքի անորակության կամ թանաքը սխալ օգտագործելու հանգամանքներից բացի, նույնպես չի լուծում սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը բացառելու խնդիրը: Պատճառն այն է, որ ընտրակեղծարարություն կատարող անձը կարող է օգտվել քվեարկությանը չմասնակցող անձանց անձնագրերից, կամ, ինչպես բազմիցս անհանգստություն է հայտնվել զանգվածային լրատվության միջոցներում, օգտագործել կեղծ անձնագրեր: Հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց աչալրջությունը նույպես լիովին սուբյեկտիվ գործոն է: ՀՀ ԱԺ 2007թ.-ի ընտրություններում ի հայտ եկած եւ հետագայում կատարելագործված «բազմակի քվեարկություն կատարող շրջիկ բրիգադներ» երեւույթը վերջնականապես ապացուցեց, որ անձնագրերի դրոշմակնքման մեխանիզմը քննություն չբռնեց եւ այն անհրաժեշտ է վերանայել: Նույնպիսի մտահոգություն է ներկայացված նաեւ 2008թ.-ի ՀՀ Նախագահի ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի «Առաջարկություններ» բաժնի 20-րդ կետում`
«20. Հարկավոր է մշակել բազմակի քվեարկության կանխարգելման այլընտրանքային մեխանիզմ: Մտահոգիչ է այն, որ ընտրողների անձնագրերի կնքումը մշտական հետք է թողնում քաղաքացիների՝որպես ընտրող մասնակցության վերաբերյալ, եւ կարող է այդքան էլ արդյունավետ չլինել բազմակի քվեարկության կանխարգելման հարցում»:
Այսպիսով, բազմակի քվեարկությունը կանխող միակ գործուն միջոցը կարող է լինել մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող ընտրողի մատին կայուն հետք թողնելու եղանակը: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք անցում կատարել այդ տարբերակին:
Բազմակի քվեարկության արատավոր երեւույթն իսպառ վերացնելու նպատակով, առաջարկվում է բոլորի համար մատչելի դարձնել նաեւ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:
բ) Տարիներ շարունակ բազմակի քվեարկության եւ լցոնումների միջոցով կատարվող ընտրակեղծիքների համար ամբողջ ծավալով օգտագործվում է ընտրացուցակների խայտառակ վիճակը: Ընտրացուցակների գլխավոր թերությունն, անշուշտ, դրանցում հանրապետությունից մշտապես բացակայող քաղաքացիների տվյալների ընդգրկումն է: Մեր կարծիքով, առաջնահերթ կարգով անհրաժեշտ է
- միմյանցից տարանջատել բնակչության ռեգիստրն ու ընտրողների ռեգիստրն այն հաշվարկով, որ ընտրողների ռեգիստրում չընդգրկվեն հանրապետությունից երկարաժամկետ (վեց ամսից ավելին) բացակայող քաղաքացիները,
- ապահովել ընտրական ցուցակների վերահսկելիությունը եւ դրանք ներբեռնելու հնարավորությամբ մատչելի դարձնել բոլորի համար նաեւ միջընտրական ժամանակահատվածում,
Օրենքների նախագծերով ներկայացվող սույն առաջարկությունների ընդունումը լրացուցիչ հնարավորություն կտա բացառելու բազմակի քվեարկությունն ու այլ քաղաքացների փոխարեն քվեարկությունը:
Այս խնդրին հանգամանալի անդրադարձեր կան նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եւ 2012թ.-ի զեկույցներում: Մասնավորապես`
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի 7-րդ կետ.
«7. Թափանցիկության ավելացման նպատակով ոստիկանությունից պետք է պահանջել
Իրենց փաստացի բնակության վայրում քվեարկելու համար գրանցված անձանց թվի
պարբերական հրապարակում»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 4-րդ կետ.
«4. Ընտրողների ցուցակների ճշտությունը բարելավելու ջանքերը պետք է շարունակվեն: Այս նպատակով, իշխանության տարբեր մարմինների միջեւ պետք է ստեղծվի ծանուցման արդյունավետ համակարգ, որպեսզի դյուրինացվի տեղեկատվության փոխանակումը եւ հնարավորություն տրվի ընտրողների ռեգիստրում եւ ընտրողների ցուցակներում ժամանակին ուղղումներ կատարել: Միեւնույն ժամանակ, պետք է լուծվեն միեւնույն բնակարանում մեծ թվով կամ բնակության համար ոչ պիտանիշինությունների ընտրողների գրանցված լինելու խնդիրները: Սա հատուկ ուշադրության կարիք ունի՝ առաջիկա 2013թ. նախագահականընտրությունների տեսանկյունից»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Այլ հանձնարարականներ» բաժնի 10-րդ կետ.
«10. Ընտրողների գրանցման ընթացակարգերի ամբողջականության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու նպատակով իշխանությունները կարող են տարբեր շահագրգիռ անձանց հրավիրել մասնակցելու իրենց կողմից նախաձեռնված եւ վերահսկվող ընտրացուցակների հասարակական վերստուգման գործընթացին: Այդ նպատակով, ներբեռնելու հնարավորությամբ ընտրացուցակները կարող են հասարակության համար հասանելի մնալ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում: ԱՎՎ-ն պետք է շարունակի հասարակությանը պարբերաբար տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին, հատկապես առաջիկա նախագահական ընտրությունների տեսանկյունից»:
3. Ընտրողների ահաբեկումը, նրանց կամարտահայտման վրա անօրինական ազդեցությունը: Լցոնումները:
Նախորդ երկու կետերում նշված օրենսդրական փոփոխությունները լիարժեք արդյունք կտան, եթե կանխվի ընտրակեղծարարության շղթայի եւս մեկ օղակի` լցոնումների եւ ընտրողների կամարտահայտման վրա ինչպես ընտրական տեղամասերում, այնպես էլ տեղամասին հարող տարածքում անօրինական ազդեցության գործադրումը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների թե 2008թ.-ի, թե 2012թ.-ի զեկույցներում խնդրին առաջնային տեղ է հատկացված, ինչը նշանակում է, որ խնդրի լուծման ուղղությամբ պարզապես ոչինչ չի արվում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի 1-ին կետ.
«1. Պետական եւ ընտրական իշխանությունները պետք է լրջորեն հասցեագրեն ընտրական գործընթացի հանդեպ հանրության ունեցած վստահության ակնհայտ
պակասը եւ ներմուծեն միջոցներ, որ կապահովեն բոլոր քաղաքացիների՝
հարկադրումից կամ ահաբեկման որեւէ տարբերակից զերծ քվեարկումը»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 1-ին կետ.
«1. Իշխանությունները եւ մասնակիցները ավելի մեծ հարգանք պետք է ցուցաբերեն քաղաքացինեի՝ իրենց քաղաքացիական եւ քաղաքական նախասիրություններն ազատ արտահայտման նկատմամբ, ինչպես պահանջվում է ԵԱՀԿ 1990 Կոպենհագենյան փաստաթղթի 7.7 պարբերությամբ: Նրանք պետք է ձեռնպահ մնան ընտրողների վրա ճնշումներ գործադրելուց, թե քարոզարշավի ընթացքում, եւ թե քվեարկության օրը»:
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ հանցագործությունների գերակշիռ մասը կամ չի արձանագրվում, կամ մնում է «չբացահայտված»: Բոլոր այն դեպքերում, երբ հանձնաժողովների անդամները, վստահված անձինք, դիտորդները կամ քաղաքացիները վկայություն տալու պատրաստակամություն են հայտնում, որպես կանոն բախվում են ընտրակեղծարարների կամ նույնիսկ իրավապահ մարմինների կողմից գործադրվող ահաբեկումների եւ սպառնալիքների նոր ալիքին: Հետեւաբար, հանցագործությունների ապացուցման բեռը պետք է ստանձնեն ոչ թե քաղաքացիները, այլ պետությունը: Իսկ դա իրագործելու համար առաջարկում ենք Ընտրական օրենսգքով սահմանել, որ քվեարկության օրը բոլոր տեղամասային կենտրոնները եւ տեղամասային կենտրոնին հարող` մինչեւ 50 մ. շառավղով տարածքը տեսանկարահանվում են: Իրավապահ մարմիններն էլ, բնականաբար, տեսանկարահանված նյութերում հանցագործության կատարման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են այն ընդունել որպես հաղորդում եւ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել արձանագրված փաստերի կապակցությամբ:
Այդպիսի պահանջ է ներկայացված նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 5-րդ կետով.
«5. Իրավապահ մարմինները պետք է երաշխավորեն, որ բոլոր այն անձիք, ովքեր քարոզարշավի եւ ընտրությունների օրը կկատարեն ընտրություններին առնչվող հանցագործություններ, պատշաճ կարգով պատասխանատվության կենթարկվեն: Ընտրություններին առնչվող հանցագործությունները չպետք է քննվեն ինչպես հասարակ հանցագործությունները եւ հանցագործները չպետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից, այն հիմքով, որ նրանց կողմից հանցագործություն կատարելը արդարացված է եղել իրենց ընտրական իրավունքների պաշտպանությամբ»:
Առաջարկվում է գործող կարգի եւս մեկ էական փոփոխություն: Անհրաժեշտ է կիրառել ընտրական հանձնաժողովների անդամների հասցեական պատասխանատվության սկզբունքը: Մասնավորապես, նախատեսվում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի երեք անդամներ քվեարկության ընթացքում (եւ ոչ թե քվեարկության նախորդ օրը) իրենց անհատական կնիքներով պետք է կնքեն ընտրողին հանձնվող քվեարկության ծրարը (եւ ոչ թե քվեաթերթիկը), ինչով նրանք հանդես կգան որպես լցոնումը կանխող գլխավոր երաշխավորներ:
4. Ընտրական մրցակցության համար անհավասար պայմանները:
Հավասար մրցակցության եւ լրատվամիջոցների ազատության պահանջը զբաղեցնում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳզեկույցների մեծ մասը (տես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի Առաջարկություններ բաժնի «Ե» ենթագլխի 8 - 12 կետերը, «Է» ենթագլխի 14 - 18 կետերը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Հանձնարարականներ» բաժնի 17 - 19 կետերը):
Հայաստանում հավասար ընտրական մրցակցությունը խաթարված է բոլոր առումներով`
- էլեկտրոնային լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների բացարձակ վերահսկողության տակ եւ քաղաքական մրցակիցների մուտքն այնտեղ գործնականում արգելված է,
- իշխանությունը խստագույն վերահսկողության եւ արգելանքի տակ է պահում քաղաքական ընդդիմության գործունեության օրինական ֆինանսավորման հնարավոր բոլոր աղբյուրները,
- դատական հարկադրանքի եւ տուգանքների են ենթարկվում ընդդիմության տեսակետները ներկայացնող թերթերը,
- ընդդիմության կողմնակիցները փաստացի զրկված են աշխատանք գտնելու իրավունքից,
- իշխանությունը ներկայացնող կուսակցությունների եւ թեկնածուների կողմից պետական միջոցների եւ վարչական լծակների անվերահսկելի, լայնածավալ օգտագործում եւ այլն:
Այս ամենին գումարվում է ըստ էության ցենզավորված ընտրական համակարգը` ընտրական գրավի որեւէ հիմնավորում չունեցող բարձր չափեր, քարոզչության համար տրամադրվող հեռուստաեթերի բարձր սակագներ, ընտրական գովազդի վահանակների տեղադրման համար բարձր սակագներ եւ այլն:
Չբավարարվելով քարոզչական բոլոր ոլորտներում հաստատված մենաշնորհով, ընտրությունների քարոզարշավի փուլում ԿԸՀ-ն եւ Հանրային հեռուստաընկերությունը տարիներ շարունակ սահմանում են անվճար եթերաժամի տեւողության այնպիսի չնչին ժամաքանակ եւ օրվա ընթացքում հեռարձակման այնպիսի ժամային միջակայք, որոնց պայմաններում պարզապես իմաստազրկվում է հեռուստատեսությամբ ընտրական քարոզչության իրականացումը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի Առաջարկություններ բաժնի 18-րդ կետումայդ կապակցությամբ առաջարկվում է.
«18. Հանրային լրատվամիջոցներով թեկնածուների քարոզարշավի համար անվճար տրամադրվող եթերաժամը պետք է լինի երեկոյան գլխավոր լուրերի թողարկումից հետո, այդպիսով մեծացնելով ընտրողների՝ թեկնածուների տեսակետներին ծանոթանալու հնարավորությունը»:
Կիսելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տեսակետը եւ նկատի ունենալով, որ ԿԸՀ-ն եւ Հանրային հեռուստաընկերությունը հետեւողականորեն խուսափում են խնդրի լուծումից, առաջարկում ենք խնդիրը լուծել օրենքի մակարդակով եւ սահմանել, որ Հանրային հեռուստատեսությամբ Հանրապետության Նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրին տրամադրվում է օրական տասը րոպե տեւողությամբ անվճար եթերաժամ` ժամը 20.00-ից 24.00-ի միջակայքում: Կարծում ենք, որ նախընտրական քարոզչության փուլում հանրային սեփականություն հանդիսացող հեռուստա եւ ռադիոընկերությունները պարտավոր են ստեղծել բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ` անկախ վերջիններիս ֆինանսական հնարավորությունների աստիճանից: ՈՒստի, նախընտրական քարոզչության շրջանում պետք է արգելվի հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով վճարովի ընտրական գովազդի տրամադրումը:
5. Բողոքարկման համակարգ
ԿԸՀ եւ ընտրական մյուս հանձնաժողովների ջանքերով ընտրախախտումների դեմ բողոքարկման համակարգը վերածվել է ձեւականության: Մի կողմից սահմանված են բողոքների, մասնավորապես` վերահաշվարկի դիմումների ներկայացման ոչ խելամիտ, կարճ ժամկետներ, մյուս կողմից բացառություն են կազմում ընտրական հանձնաժողովներում բողոքներն ըստ էության լուծելու դեպքերը: ՏԸՀ գրանցամատյաններում վստահված անձանց կողմից գրանցված գրեթե բոլոր բողոքները այդպես էլ մնում են հանձնաժողովների պարկերում: Այսպիսով, օրենքով նախատեսված բողոքարկման ընթացակարգերը ոչ թե ծառայում են ընտրախախտումների եւ կեղծարարության բացահայտման, այլ փաստացի` քողարկման համար:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունները այդ կապակցությամբ իրենց մտահոգությունները եւ առաջարկությունները հստակ արտահայտել են թե 2008, թե 2012 թվականներին:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2008թ.-ի եզրափակիչ զեկույցի Առաջարկություններ բաժնի «Դիմումներ եւ բողոքներ» ենթաբաժնի 29-րդ կետ.
«29. Ընտրական օրենսգիրքը պետք է ԿԸՀ-ին պարտավորեցնի հստակ փաստացի բացահայտումներ ունենալ յուրաքանչյուր բողոքի համար, հակիրճ նկարագրի ինչ քայլեր եւ միջոցառումներ են ձեռնարկվել բողոքը հետաքննելու համար, եւ բացատրի բողոքն ընդունելու կամ մերժելու (լիովին կամ մասամբ), ինչպես նաեւ այլ հայտնաբերումներ կամ առաջարկություններ անելու պատճառները»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Առաջնային հանձնարարականներ» բաժնի 7-րդ կետ.
«7. Ընտրական հանձնաժողովները եւ դատարանները, ընտրություններին առնչվող դիմումները քննելիս, չպետք է չափազանց ձեւական մոտեցում ցուցաբերեն: Նրանք պետք է խուսափեն դիմումների եւ բողոքների քննությունը մերժելուց, պետք է պատշաճ կերպով ուսումնասիրեն բոլոր դիմումների էությունը եւ կատարեն բոլոր կից ապացույցների անկողմնակալ եւ ամբողջական ուսումնասիրություն: Ընտրական հանձնաժողովները պետք է ակտիվ դեր ստանձնեն դիմումները հիմնավորելու համար ապացույցների հավաքման հարցում եւ այս առումով, ավելի սերտ համագործակցեն իրավապահ մարմինների հետ»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 2012թ.-ի եզրափակիչ զեկույցի «Հհանձնարարականներ» բաժնի 15-րդ եւ 16-րդ կետեր.
«15. Ընտրական օրենսգիրքը կարող է փոփոխվել՝ իրավունք տալով քաղաքացիներին (կամ մի խումբ քաղաքացիների), հավատարմագրված տեղական դիտորդներին եւ քաղաքացիական հասարակության խմբերին դիմումներ ներկայացնել ընտրական հանձնաժողովերի որոշումների եւ գործողությունների, քարոզչության անօրինական իրականացման եւ ընտրությունների արդյունքների դեմ: Վարչական վարույթի օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը քարոզչությանը վերաբերող դիմումների ներկայացումը, պետք է ուժը կորցնի:
16. Իրավական դաշտը պետք է փոփոխվի, որպեսզի պարզեցվեն ընտրություններին առնչվող դիմումների եւ բողոքների ընթացակարգերը՝ սահմանելով մեկ միասնական ենթակայական ընթացակարգ եւ բացառելով կրկնակի ընդդատությունը: Տարբեր օրենքներում սահմանված համապատասխան դիմումներին եւ բողոքներին վերաբերող դրույթները պետք է համախմբել մեկ տեղում կամ հղում կատարել Ընտրական օրենսգրքում»:
Առաջարկում ենք Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ եւ սահմանել, որ.
- Բողոքները եւ վերահաշվարկի դիմումները կարող են ձեւակերպվել եւ ԸԸՀ ներկայացվել ինչպես առանձին, այնպես էլ քվեարկության օրը` նախաձեռնողի կողմից դրանք գրանցելով ՏԸՀ գրանցամատյանում:
- Կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները պարտավոր են ընթացք տալ ընտրախախտման վերաբերյալ դիմումներին, հաղորդումներին եւ բողոքներին ու քվեարկությամբ կամ այլ եղանակով չեն կարող դրանք անտեսել:
- ԸԸՀ-ն պարտավոր է քննարկել եւ որոշումներ կայացնել ինչպես առանձին ներկայացված, այնպես էլ ՏԸՀ-ների գրանցամատյաններում վստահված անձանց եւ դիտորդների կողմից արձանագրված բոլոր բողոքների եւ դիտողությունների վերաբերյալ:
6. Այլ փոփոխություններ
6.1 ԱԺ ձեւավորման մեծամասնական ընտրակարգը
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել ԱԺ ձեւավորման մեծամասնական ընտրակարգը եւ ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի: Այս տեսակետը նոր չէ: Հայ Ազգային Կոնգրեսը այն արտահայտել է վաղուց եւ մնում է նույն կարծիքին: Խնդրի վերաբերյալ նույն դիրքորոշումն են արտահայտել նաեւ Հայաստանի մի շարք այլ քաղաքական կուսակցություններ: Քանի որ քաղաքական ուժերի տեսակետներն ու հիմնավորումները մանրամասն ներկայացվել են դեռեւս 2011թ.-ի նոյեմբեր դեկտեմբեր ամիսներին ծավալված հասարակական քննարկումների, այդ թվում` նաեւ խորհրդարանական լսումների ընթացքում, չկրկնվելու համար նշենք միայն գլխավոր երկու փաստարկները`
- Մեծամասնական ընտրակարգը դադարել է լինել ԱԺ ձեւավորման մեխանիզմ: Այն ներկայումս հանդիսանում է ընտրակեղծարարության համակարգի առանցքային մեխանիզմը, դրա միջոցով է կազմակերպվում եւ իրագործվում ընտրությունները կեղծելու ամբողջ գործընթացը:
- Մեծամասնական ընտրակարգը հանդիսանում է նաեւ խոշոր բիզնեսի եւ իշխանության սերտաճման գլխավոր խողովակը, հետեւաբար` օլիգարխիկ համակարգի վերարտադրության հիմքը:
6.2 Համայնքների ղեկավարների պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը
Ընտրակեղծարարության համակարգի մեկ այլ կարեւոր օղակի է վերածվել համայնքի ղեկավարի ինստիտուտը:
Եվրոխորհրդին անդամակցության չափանիշները բավարարելու նպատակով, 2005թ.-ի մայիսի 19-ին ԸՕ-ում կատարված փոփոխություններով համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը սահմանափակվեց երկու ժամկետով: Ընդամենը մեկուկես տարի անց` 2006թ.-ի դեկտեմբերի 22-ին, ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ նշված սահմանափակումը վերացվեց: Ըստ էության, սահմանափակման վերացման անհրաժեշտությունը իշխանության համար առաջացել էր 2005թ.-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի իրական խայտառակ արդյունքների պատճառով: Ներկայումս ունենք մի իրավիճակ, երբ գյուղական համայնքների ղեկավարների գերակշիռ մասը պաշտոնավարում են 10 եւ ավելի տարիներ: Համայնքներում ձեւավորվել են տեղական փոքրիկ կլաններ, որոնց գերխնդիրը համապետական ընտրությունների ժամանակ իշխանության վերնախավի պատվերով անհրաժեշտ արդյունքների ապահովումն է: Այդ ծառայության դիմաց նրանք ստանում են անժամկետ պաշտոնավարման եւ համայնքի ունեցվածքի անվերահսկելի տնօրինման իրավունքը, ընծայված այլ արտոնություններ: Մրցակցությունը համայնքներում փոստացի վերացված է (տես` տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների պատկերը), նոր կադրերի ձեւավորման համար ոչ մի հեռանկար չի նշմարվում:
Ստեղծված իրավիճակը մեկ քայլով կամ գործողությամբ չես շտկի, սակայն որպես հրատապ առաջին քայլ առաջարկում ենք փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ վերականգնել համայնքների ղեկավարների անընդմեջ ընտրվելու իրավունքը երկու ժամկետով սահմանափակող դրույթը:
6.3 Ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը
Ընտրական հանձնաժողովների ձեւավորման ներկայումս կիրառվող մեխանիզմը հիմնված է պետության կողմից պատասխանատվությունից խուսափելու «սկզբունքի» վրա: Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է իր համոզումն առ այն, որ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները պետք է ձեւավորվեն պետության կողմից եւ պետությունը պետք է ստանձնի ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
Դա անհրաժեշտ է հետեւյալ պատճառներով.
ա) միայն պետությունն է Սահմանադրական կարգի պահպանման, ազգային անվտանգության եւ օրինականության ապահովման երաշխավորը,
բ) միայն պետությունն է հաշվետու ինչպես Հայաստանի ամբողջ ժողովրդի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների առջեւ` ստանձնած պարտավորությունների շրջանակներում,
գ) միայն պետությունը կարող է վեր կանգնել անհատական եւ կուսակցական շահերից,
դ) միայն պետությունն է տիրապետում ընտրական ողջ գործընթացը կազմակերպելու ռեսուրսներին:
6.4 Ժամկետային զինծառայողների մասնակցությունը ընտրություններին
Ընտրություններին ժամկետային զինծառայողների (կամ, ինչպես ընդունված է ասել՝ բանակի), մասնակցության հարցը մշտապես հանդիսացել է ամենաքննարկվող եւ մտահոգություններ առաջացնող հարցերից մեկը: Այն ուղղակիորեն առնչվում է հետեւյալ խնդիրներին.
ա) Ընտրական իրավունք
Ընտրական իրավունքն իր մեջ ներառում է հետեւյալ իրավունքները`
- ընտրվելու իրավունքը,
- քվեարկելու իրավունքը,
- ընտրական հանձնաժողովներում ներգրավվելու իրավունքը,
- նախընտրական քարոզչությանը մասնակցելու (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) իրավունքը,
- ընտրական գործընթացներում որպես վստահված անձ կամ դիտորդ հանդես գալու իրավունքը,
- ընտրողների ցուցակներին ծանոթանալու եւ դրանցում ուղղումներ առաջարկելու իրավունքը,
- ընտրական գործընթացի կազմակերպման եւ ընտրախախտումների վերաբերյալ դիմումներ եւ բողոքներ ներկայացնելու իրավունքը (ընտրական գործընթացները վերահսկելու իրավունքը):
Դժվար չէ նկատել, որ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, թվարկված բոլոր իրավունքներից ժամկետային զինծառայողները կարող են իրացնել միմիայն քվեարկելու իրավունքը: Բազմաթիվ դեպքեր վկայում են, սակայն, որ զինվորական հրամանի ներքո գտնվող ժամկետային զինծառայողները նույնիսկ քվեարկելու իրավունքն իրականացնում են պարտադրանքի տակ, այսինքն, ընտրական իրավունքի չսահմանափակված այդ միակ նորմն էլ նրանց համար փաստացի իրացվելի չէ: Ավելին, ընտրություններին ժամկետային զինծառայողների մասնակցությունը դարձել է ընտրակեղծարարության համակարգի կարեւոր գործիքներից մեկը:
Այսպիսով, ՀՀ Ընտրական օրենսգրքի 4-րդ հոդվածով երաշխավորված հավասար ընտրական իրավունքը ժամկետային զինծառայողների պարագայում խիստ սահմանափակված է:
«ՀՀ ԸՕ Հոդված 4. Հավասար ընտրական իրավունքը
1. Քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:
2. Պետությունը հավասար պայմաններ է ապահովում քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման համար»:
բ) Սահմանադրական իրավունք
ՀՀ Սահմանադրության հոդված 25-ը եւ 27-ը սահմանում են.
«Հոդված 25. Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու ... իրավունք»:
«Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»:
Սահմանադրական թվարկված իրավունքները անմիջականորեն առնչվում են ընտրական իրավունքի իրացման խնդրին, սակայն ակնհայտ է, որ ժամկետային զինծառայողները զրկված են նաեւ այս իրավունքներն իրացնելու հնարավորությունից:
Վերը նշված հիմնավորմամբ, սույն օրենսդրական փոփոխություններով առաջարկում ենք թեկուզ առժամանակ դադարեցնել ժամկետային զինծառայողների մասնակցությունը ընտրություններին:
Քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով: Սակայն, ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է նաեւ քաղաքացիների ընտրական իրավունքի օրենքով սահմանափակման հնարավորություն.
«Հոդված 43. Մարդու եւ քաղաքացու՝Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:
Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակները համարում են, որ այսօրվա պայմաններում ընտրություններին ժամկետային զինծառայողների մասնակցության պարագայում առկա են ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսված հանգամանքները:
Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք սահմանափակել նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձանց ընտրելու իրավունքը:
Քննարկման ներկայացվող օրենսդրական փաթեթի ամբողջականությունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքում: