Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-245-19.03.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ազատել Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությանը Ռուսաստանի Դաշնության սեփականություն հանդիսացող՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի գույքային համալիրը Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրված իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ներդրման գործարքի արդյունքում առաջացող 6.2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք (գործարքի իրականացման պահին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված) դրամի չափով ավելացված արժեքի հարկից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Հիմնավորում

«Ռուսաստանի Դաշնությանտնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությանը նախարարությանը հարկային արտոնություն տրամադրելու մասին»օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանը ի սեփականություն փոխանցելու վերաբերյալ» արձանագրության համաձայն Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը սեփականության իրավունքով:

Արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ կետով գույքային համալիրը ռուսական կողմին հանձնող հայկական կողմի պետական կառավարչական հիմնարկն ազատվել է օտարման գործարքից ծագող ավելացված արժեքի հարկի պարտավորությունից:

Ներկայումս Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությանը գույքային համալիրը պետք է ներդնի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող՝ 100 տոկոս Ռուսաստանի Դաշնության պետական մասնակցությամբ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում, այսինքն՝ համալիրի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանյան իրավաբանական անձին, ինչը հանդիսանում է ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք: Նշված հարկի մուտքը հաշվարկված չէ ՀՀ պետական բյուջեի եկամուտների կազմում, եւ միաժամանակ նախատեսված չէ ՌԴ պետական բյուջեի ծախսերում:

Նախագծով տրամադրվում է ազատման ձեւով հարկային արտոնություն՝ գույքային համալիրիներդրման գործարքի մասով: