Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-245-19.03.2004-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ազատել Ռուսաստանի Դաշնության դաշնային գույքի կառավարման դաշնային գործակալությանը Ռուսաստանի Դաշնության սեփականություն հանդիսացող Հրազդանի ջերմաէլեկտրակայանի գույքային համալիրը Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրված իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ներդրման գործարքի արդյունքում առաջացող 6.2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք (գործարքի իրականացման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով հաշվարկված) դրամի չափով ավելացված արժեքի հարկից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: