Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 113-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 113. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը
1. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետեւանքով վնաu է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց առողջությանը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով։»։
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 152.2-րդ հոդվածով.
«Հոդված 152.2. Շենքերը եւ շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը
1. Շենքերը եւ շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով։
2. Համայնքի ղեկավարի կամ օրենքով սահմանված կարգով նշանակված պատասխանատու պաշտոնատար անձի կողմից շենքերը եւ շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով։»։
Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 156. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը« ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը
1. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով։
2. Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով։»։
Հոդված 4. Օրենսգրքի 157-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 157. Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը կամ դրանց պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը
1. Ընդհանուր oգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնաuելը, ինչպեu նաեւ պաշտոնատար անձանց կողմից իրենց տնoրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
2. Բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 5. Օրենսգրքը լրացնել 157.15-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 157.15. Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինանրարական աշխտանքների իրականացման ընթացքում փողոցների երթեւկության եւ հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը.
1. Կառուցապատողի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պայմանների խախտմաբ շինարարական աշխատանքներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:
2. Կառուցապատողի կողմից աշխտանքների իրականացման ընթացքում փողոցների երթեւկության եւ հետիոտնի անցումների անվտանգության ապահովման պայմանները չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
3. Կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չպահպանելը.
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Հոդված 6. Օրենսգրքի 158-րդ հոդվածում`
1) 7-րդ մասում «ցուցադրելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը`» բառերով.
2) 17-րդ մասում «տուգանքի նշանակում» բառերից հետո հանել «առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ» բառերը.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ եւ 33-րդ մասեր.
«Առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առեւտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա համապատասխան տեղեկատվություն զետեղված չլինելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով։
Բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողի կողմից վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհնգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով։
Կշռափաթեթավորված եւ վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով։
Ուսումնական հաստատություններում« մանկական եւ բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտներում ալկոհոլային խմիչքների վաճառք իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհնգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով։
Կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով։»։
Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասից «113 հոդվածով,» բառերը, իսկ 2-րդ մասից «, 113» թիվը հանել:
Հոդված 8. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «հողերի մասով» բառերից հետո լրացնել «113-րդ,» բառը, «3-րդ մասերով» բառերից հետո` «152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ,» բառերը:
2) 4-րդ մասում «համայնքի ղեկավարները» բառերից հետո լրացնել «, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, ինչպես նաեւ Երեւանի հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայության ղեկավարը։»։
Հոդված 9. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «157-157.14-րդ» բառերը փոխարինել «152.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.1-157.14-րդ» բառերով.
2) 2-րդ մասի 1-ին կետում «չափով,» բառից հետո լրացնել «152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով,».
3) 2-րդ մասի 2-րդ կետում «157-157.14-րդ» բառերը փոխարինել «157.1-157.14-րդ» բառերով։
Հոդված 10. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համայնքի ղեկավարների կողմից նշանակված տուգանքը մուտքագրվում է համապատասխան համայնքի բյուջե, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե։»։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։