Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-117-17.10.2012-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-98 oրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «, ինչպես նաեւ կալանատանը եւ կարգապահական գումարտակում գտնվող անձանց» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 14-րդ հոդվածում`

1) 6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- կայազորի զինվորական պարետ.».

2) ուժը կորցրած ճանաչել 7-րդ պարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 17-րդ հոդվածում`

1) 6-րդ պարբերությունում «, ինչպես նաեւ կարգապահական մեկուսարանում մեկուսացվածներին պահելու ծառայությունը ճիշտ կատարելը» բառերը հանել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«- կայազորի զորամասերը մարտական պատրաստականության աստիճանների բերելու /բացառությամբ ուսումնական նպատակով իրականացվող միջոցառումների/ դեպքում կայազորի կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողին կարգապահական վաշտից վերադարձնել համապատասխան զորամաս` մարտական պատրաստականության բերման պլանում սահմանված ժամկետները հաշվի առնելով, իսկ միջոցառման ավարտից հետո ապահովել զինծառայողին կարգապահական վաշտ վերադարձնելը` տրված տույժի ժամկետը կրելու համար.

- կարգապահական վաշտի հրամանատարի հիմնավորված զեկուցագրի հիման վրա կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողի նկատմամբ կիրառել «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժ` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով.»:

ՀՈԴՎԱԾ 4. Կանոնագրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ պարբերությունում «կարգապահական մեկուսարանում մեկուսացվածների հսկումը,» բառերը փոխարինել «կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողների,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Կանոնագրքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «հողամերձ» բառը փոխարինել «մթնոլորտի երկրամերձ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Ուժը կորցրած ճանաչել կանոնագրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 7. Կանոնագրքի 26-րդ հոդվածին նախորդող վերնագիրը եւ 26-րդ հոդվածը հանել:

ՀՈԴՎԱԾ 8. Կանոնագրքի 27-րդ հոդվածին նախորդող վերնագիրը եւ 27-րդ հոդվածը հանել:

ՀՈԴՎԱԾ 9. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 33-րդ հոդվածի`

1) 3-րդ, 4-րդ եւ 7-րդ պարբերությունները.

2) 2-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 10. Կանոնագրքի`

1) «ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ» բառերը եւ 2-րդ մասի վերնագիրը հանել.

2) «ԳԼՈՒԽ II» բառը եւ գլուխ 2-ի վերնագիրը հանել.

3) ուժը կորցրած ճանաչել 36-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 11. Կանոնագրքի 37-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Կայազորի զինվորական պարետը կայազորային ու պահակային ծառայությունների հարցերով ենթարկվում է կայազորի պետին եւ պատասխանատու է կայազորի պահակախմբերի ու պարեկների ծառայության կազմակերպման համար: Կայազորի զինվորական պարետ է նշանակվում կայազորի պետին ենթակա շտաբի պետը, իսկ Երեւան քաղաքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը:».

2) 2-րդ մասում «ոստիկանության պետը եւ» բառերը հանել, իսկ «ունեն» բառը փոխարինել «ունի» բառով:

ՀՈԴՎԱԾ 12. Կանոնագրքի 38-րդ հոդվածի`

1) 6-րդ պարբերությունում «, պարեկների, զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի» բառերը հանել.

2) ուժը կորցրած ճանաչել 8-րդ, 16-րդ եւ 20-րդ պարբերությունները.

3) 11-րդ պարբերությունում «եւ զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի» բառերը հանել.

4) 13-րդ պարբերությունում «, իսկ պարեկությունների պետերին` անհրաժեշտ փաստաթղթեր ու կապի միջոցներ» բառերը հանել.

5) 14-րդ պարբերությունում «ոստիկանության» բառը փոխարինել «իրավապահ մարմինների» բառերով.

6) 24-րդ պարբերությունում «պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Կանոնագրքի 39-րդ հոդվածի`

 1) 2-րդ մասում «կանոնադրությանը համապատաuխան, իuկ հարբած զինծառայողների կողմից կարգապահությունը խախտելու դեպքում` նրանց պահել կարգապահական մեկուuարանում մինչեւ uթափվելը, բայց մեկ oրից ոչ ավելի, այնուհետեւ վճիռ կայացնել նրանց պատաuխանատվության ենթարկելու վերաբերյալ» բառերը փոխարինել «կանոնագրքին համապատասխան» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 14. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 40-րդ, 41-րդ, 44-րդ, 45-րդ եւ 46-րդ հոդվածները, իսկ 45-րդ հոդվածին նախորդող վերնագիրը եւ 46-րդ հոդվածին նախորդող վերնագիրը հանել:

ՀՈԴՎԱԾ 15. Կանոնագրքի 50-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Կայազորի զինվորական պարետը յուրաքանչյուր ամիս կազմում է կայազորային վերակարգի տեղեկագիր` համաձայն հավելված 2-ի, որը հաստատում է կայազորի պետը:».

 2) 3-րդ մասում «պարետի օգնականը» բառերը փոխարինել «պարետը» բառով:

ՀՈԴՎԱԾ 16. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 17. Կանոնագրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Պահակապետի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պահակախմբերի հերթապահը նրա պարտականությունների կատարումը դնում է պահակապետի oգնականի (պահակադիրի) վրա եւ զորամասից կանչում է նոր պահակախումբ` կազմակերպելով պահակախմբերի հերթափոխը, որի վերաբերյալ անհապաղ զեկուցում է կայազորի զինվորական պարետին:»:

ՀՈԴՎԱԾ 18. Կանոնագրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «` 165-179 հոդվածների ցուցումներին համապատասխան» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 19. Կանոնագրքի 59-րդ հոդվածում «առանց կոշիկների, չհանելով» բառերը փոխարինել «` չհանելով կոշիկները,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 20. Կանոնագրքի 65-րդ հոդվածում «, որի համար զորամաuից նշանակվում են կայազորի պարեկներ, իuկ կայազորի զինվորական պարետատանը կից նշանակվում են պահեuտային պարեկներ, ապահովված տրանuպորտային միջոցով» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 21. Կանոնագրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասում «պարետատանը» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 22. Կանոնագրքի 67-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Կայազորի պարեկները ենթարկվում են կայազորի զինվորական պարետին:»:

ՀՈԴՎԱԾ 23. Կանոնագրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «պարետը, որպեu կանոն, զինվում են երկու լիցքավորված պահեuտատուփ ունեցող ատրճանակով,» բառերը փոխարինել «պետը կրում է ատրճանակ` երկու լիցքավորված պահեստատուփով,»:

ՀՈԴՎԱԾ 24. Կանոնագրքի 70-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «կազմում է կայազորի զինվորական պարետը,» բառերը փոխարինել «համատեղ կազմում են կայազորի զինվորական պարետը եւ կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետը,».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Պարեկության ուրվագծում նշվում են պարեկների երթուղիները:».

3) 3-րդ մասում «, կայազորի զինվորական պարետատան, ոuտիկանության մերձակա կետերի հետ կապվելու եղանակները եւ զեկուցման կարգը» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 25. Կանոնագրքի 71-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«պարեկության ընթացքում առանց անհրաժեշտ փաստաթղթերի կամ հակաիրավական վարքագիծ դրսեւորող կամ հասարակական կարգը խախտող կամ ակնհայտ ալկոհոլ կամ թմրանյութ կամ այլ հոգեմետ նյութեր օգտագործած վիճակում զինծառայող հայտնաբերելու դեպքում, պարեկների ուղեկցությամբ զինծառայողին տեղափոխել համապատասխան ռազմական ոստիկանության բաժին (բաժանմունք):».

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ պարբերությունները եւ 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 26. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 75-րդ, 76-րդ, 77-րդ, 78-րդ եւ 79-րդ հոդվածները:

ՀՈԴՎԱԾ 27. Կանոնագրքի 4-րդ գլխի վերնագրում «ԿԱՅԱԶՈՐԻ» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 28. Կանոնագրքի 81-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Զինվորական ավտոտեսչությունն ապահովում է «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով ռազմական ոստիկանությանը վերապահված լիազորություների իրականացումը:

Կայազորի տարածքում իրականացվող միջոցառումներին զինվորական ավտոտեսչությունը ներգրավվում է կայազորի զինվորական պարետի եւ կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի կողմից համատեղ մշակված պլանի համաձայն, որը հաստատվում է կայազորի պետի կողմից:»:

ՀՈԴՎԱԾ 29. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 82-րդ հոդվածի 2-րդ մասը, 84-րդ, 85-րդ, 86-րդ, 87-րդ, 89-րդ եւ 90-րդ հոդվածները:

ՀՈԴՎԱԾ 30. Կանոնագրքի 83-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «պետավտոտեսչության հսկիչ կետերի ու» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով.

2) 3-րդ մասում «ու պարեկների» բառերը հանել, իսկ «զինվորական պարետատան, պետավտոտեսչության բաժանմունքների» բառերը փոխարինել «զինվորական պարետի, ճանապարհային ոստիկանության» բառերով.

3) 4-րդ մասի առաջին նախադասությունում «, պարեկների» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 31. Կանոնագրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասում «կալանվել» բառը փոխարինել «արգելանքի վերցվել» բառերով:

ՀՈԴՎԱԾ 32. Կանոնագրքի 92-րդ հոդվածի`

 1) 2-րդ մասում «մեկուսարանում եւ» բառերը հանել.

2) 4-րդ մասում «, ինչպես նաեւ կայազորային կարգապահական մեկուսարանում գտնվող անձանց հսկելու» բառերը հանել.

3) 6-րդ մասում «, ինչպես նաեւ մեկուսացված զինծառայողներին հսկելու» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 33. Կանոնագրքի 93-րդ հոդվածի 1-ին մասում «, կարգապահական մեկուuարանի պահակախումբը ենթարկվում է նաեւ կարգապահական մեկուuարանի պետին» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 34. Կանոնագրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասում «, իսկ կարգապահական մեկուսարանի պահակախմբում` ուղեկցորդներ» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 35. Կանոնագրքի 100-րդ հոդվածի 1-ին մասում «oրենքով uահմանված կարգով ձերբակալված, կալանավորված ու ազատազրկման դատապարտված զինծառայողներին հuկելու,» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 36. Կանոնագիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 109.1-րդ հոդվածով.

«Հոդված 109.1. Զորամասերում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաեւ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով (այսուհետ` գերատեսչական պահպանություն) :

Գերատեսչական պահպանությունն իրականացվում է ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից: Ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից գերատեսչական պահպանությունն իրականացվում է ծառայողական զենքով:

Գերատեսչական պահպանության իրականացման կարգը եւ գերատեսչական պահպանության ենթակա զորամասերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:

ՀՈԴՎԱԾ 37. Կանոնագրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Կայազորային պահակախմբերի կարգացուցակը հաստատում է կայազորի պետը, իսկ զորամասերի պահակախմբերի կարգացուցակը` զորամասի հրամանատարը:»:

ՀՈԴՎԱԾ 38. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 122-րդ հոդվածի 4-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 39. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 40. Կանոնակարգի 126-րդ հոդվածի 1-ին մասում «հերթափոխման» բառը փոխարինել «փոխարինման» բառով:

ՀՈԴՎԱԾ 41. Կանոնակարգի 129-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «մակետի» բառը փոխարինել «մանրակերտի» բառով.

2) 4-րդ մասում «հերթափոխումից» բառը փոխարինել «փոխարինումից» բառով:

ՀՈԴՎԱԾ 42. Կանոնակարգի 130-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ պարբերություններում «հերթափոխման» բառը փոխարինել «փոխարինման» բառով:

ՀՈԴՎԱԾ 43. Կանոնակարգի 131-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «Հերթափոխումից» բառը փոխարինել «Փոխարինումից» բառով.

2) 2-րդ մասում «պահեստատուփերը» բառից առաջ լրացնել «լիցքավորված» բառը:

ՀՈԴՎԱԾ 44. Կանոնակարգի 134-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «հերթափոխելու» բառը փոխարինել «հերթափոխի» բառով, իսկ «, ինչպեu նաեւ մեկուuացված զինծառայողների անկարգությունները կամ փախուuտը կանխելու համար» բառերը հանել.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել սույն հոդվածի 1-ին մասում սահմանված օբյեկտների վրա զենքի կամ մարտական տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների կամ թռչող սարքերի օգտագործմամբ հանկարծակի հարձակում կատարվելիս:»:

ՀՈԴՎԱԾ 45. Կանոնակարգի 135-րդ հոդվածի`

1) 3-րդ պարբերությունում «պահակակետից գույքացուցակով» բառերը փոխարինել «պահակապետից ցուցակով» բառերով, իսկ «զինամթերքի» բառից առաջ լրացնել «իսկ գույքացուցակով`» բառերը.

2) 4-րդ պարբերությունում «արտաքին» բառից հետո լրացնել «եւ պահակատան ներքին» բառերը, իսկ «ինչպես նաեւ պահակատան եւ մեկուսարանի,» բառերը հանել.

3) 10-րդ պարբերությունում «ժամապահին կանչելու» բառերը փոխարինել «ժամապահի կողմից կանչ ստանալու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 46. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 47. Կանոնակարգի 143-րդ հոդվածի 6-րդ մասում «կալանատան եւ» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 48. Կանոնակարգի 149-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «պահակապետերի» բառը փոխարինել «պահակակետերի» բառով:

ՀՈԴՎԱԾ 49. Կանոնակարգի 153-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում «հիման վրա» բառերը փոխարինել «նպատակով» բառով:

ՀՈԴՎԱԾ 50. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 164-րդ, 165-րդ, 166-րդ, 168-րդ հոդվածները, 174-րդ հոդվածի 7-րդ պարբերությունը, իսկ 164-րդ հոդվածին նախորդող վերնագիրը հանել:

ՀՈԴՎԱԾ 51. Կանոնակարգի 182-րդ հոդվածում «ստանձնելուց հետո» բառերը փոխարինել «ստանձնելիս» բառով, իսկ «, մեկուuարանում գտնվողներին հuկելու համար հերթափոխը uտանձնելիu նա պետք է uտուգի փականների եւ վանդակացանցերի uարքինությունը եւ խցերում եղած մեկուuացվածների քանակը» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 52. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 197-րդ, 201-րդ եւ 202-րդ հոդվածները, իսկ 201-րդ հոդվածին նախորդող վերնագիրը հանել:

ՀՈԴՎԱԾ 53. Կանոնակարգի 208-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «, ուղեկցորդները` նրանցից ձախ» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 54. Կանոնակարգի 209-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Զեկույցի ավարտից անմիջապես հետո նվագախումբը վերսկսում է նվագը:»:

ՀՈԴՎԱԾ 55. Կանոնակարգի 226-րդ հոդվածում «, մեկուսարանի» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 56. Կանոնակարգի 227-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ նախադասությունում «ծալում սվինը,» բառերը փոխարինել «հանում է սվին-դանակը,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 57. Կանոնակարգի 251-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «, իսկ չնշանակված պահակախմբերում` պահակապետի» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 58. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 259-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը:

ՀՈԴՎԱԾ 59. Կանոնագրքի հավելված 1-ի աղյուսակում «Պահակակետերի թիվը» սյունակին հաջորդող սյունակում լրացնել «Պահակախմբերի կազմը» բառերը, իսկ 12-րդ եւ 13-րդ սյունակները հանել:

ՀՈԴՎԱԾ 60. Կանոնագրքի հավելված 4-ի`

1) Պահակակետերի կարգացուցակում «Ուղեկցողները» տողը հանել.

 2) երկրորդ ծանոթության 4-րդ կետում «ուղեկցողներից» բառը փոխարինել «հերթապահությունը ստանձնելու ժամանակի նշումից» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել պահակակետի տեղեկագրի 4-րդ էջի 4-րդ կետը.

4) երրորդ ծանոթության 3-րդ կետում «զինվորական պարետատանը» բառերը փոխարինել «զորամասի շտաբում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 61. Կանոնագրքի հավելված 5-ի 1-ին կետի 2-րդ մասի`

1) երկրորդ նախադասությունում «10մ-ից ավելին լինել» բառերը փոխարինել «լինել 5 մետրից մինչեւ 10 մետր» բառերով.

2) երրորդ նախադասությունում «5մ-ից ոչ պակաս» բառերը փոխարինել «2 մետրից մինչեւ 5 մետր» բառերով:

ՀՈԴՎԱԾ 62. Կանոնագրքի հավելված 6-ի`

1) 1-ին կետի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «պահակակետերը» բառը փոխարինել «պահակատները» բառով.

2) 2-րդ կետի 1-ին մասի 5-րդ պարբերությունում «նկարագրող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ լավագույն ժամապահների» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին մասի 10-րդ պարբերությունը եւ 10-րդ կետի 2-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 63. Կանոնագրքի հավելված 8-ի 1-ին կետի 3-րդ մասի երրորդ նախադասությունում «, ուղեկցորդների» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 64. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի հավելված 12-ը եւ հավելված 14-ը:

ՀՈԴՎԱԾ 65. Կանոնագրքի հավելված 13-ի`

1) վերնագրում «զորամասի» բառը փոխարինել «զորամասերի» բառով.

2) 1-ին կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Մեկ զորամասից մեկ այլ զորամաս գործուղված զինծառայողը գործուղման վայրի զորամաս ժամանելու օրը հաշվառման է վերցվում տվյալ զորամասում: Եթե զինծառայողի գործուղումը կապված չէ որեւէ զորամասի հետ, ինչպես նաեւ արձակուրդի մեկնելու դեպքում, զինծառայողը հաշվառման կանգնելու համար պարտավոր է ներկայանալ գործուղման կամ արձակուրդի վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ` գործուղման կամ արձակուրդի վայր ժամանելուց ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում: Գործուղման կամ արձակուրդի վայր ժամանելու, ինչպես նաեւ գործուղման կամ արձակուրդի վայրից մեկնելու մասին զորամասի կամ զինվորական կոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձի կողմից գրառում է կատարվում գործուղման վկայականում կամ արձակման թերթիկում:».

3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

4) 3-րդ կետում «կայազորի զինվորական պարետատուն, զինկոմիսարիատ կամ պետական իշխանության ու կառավարման տեղական մարմին (որտեղ հաշվառման են անցել)» բառերը փոխարինել «հաշվառումն իրականացրած մարմին» բառերով.

5) 4-րդ կետում «կայազորի պարետատանը (զինվորական կոմիսարիատում)» բառերը փոխարինել «զինվորական կոմիսարիատումներում» բառերով.

6) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի երկրորդ նախադասությունը.

7) 6-րդ կետի 3-րդ մասում «եւ զորամասը (ստորաբաժանման անձնախումբը) հաշվառման վերցնել կայազորի զինվորական պարետատանը հենց ժամանման օրը» բառերը փոխարինել «` ժամանման օրը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 66. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթները 21.03.2012թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՕ-91-Ն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, որոնց համաձայն նախկինում գործող «կարգապահական մեկուսացում» տույժը փոխարինվել է «կարգապահական վաշտ ուղարկելը» տույժով, իսկ կարգապահական մեկուսարանները փոխարինվել են կարգապահական վաշտերով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս կայազորային կարգապահական մեկուսարաններում կարգապահական տույժի կարգով մեկուսացված զինծառայողներ չկան, որի կապակցությամբ վերացել է կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագրքում կարգապահական մեկուսարաններում ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը: Բացի այդ, պահակային ծառայության կազմակերպման գործընթացում առաջարկվում է որոշակի ռեժիմային օբյեկտների պահպանությունն իրականացնել զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց կողմից, ինչը հնարավորություն կտա նվազեցնել այդ ուղղությամբ կատարվող ծախսերը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ապահովել կայազորային եւ պահակային ծառայությունների հստակ կազմակերպումն ու իրականացումը, կայազորային կարգապահական մեկուսարանների գործունեության հետ կապված իրավահարաբերությունները հանել օրենքի կարգավորման առարկայից, քանի որ դրանք կարգավորվում են «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով ու այդ օրենքի հիման վրա ընդունված ՀՀ կառավարության 22.05.2008թ. «ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 595-Ն որոշմամբ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի, ինչպես նաեւ այլ օրենքների պահանջներին, օրենքից հանվում կամ ուժը կորցրած են ճանաչվում արդեն իսկ չգործող իրավահարաբերությունների վերաբերյալ կարգավորումները, հստակեցվում են կայազորային եւ պահակային ծառայությունների կազմակերպման գործընթացում պաշտոնատար անձանց իրավասությունները, նախատեսվում է գերատեսչական պահպանություն:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են`

Արա Պետրոսյան,

Արթուր Ստեփանյան

Սասուն Սիմոնյան

6. Ակնկալվող արդյունքը

Ապահովել գործող օրենքների միջեւ համապատասխանությունը, կայազորային եւ պահակային ծառայությունների պատշաճ կազմակերպման ու իրականացման գործընթացը, այդ ուղղությամբ պաշտոնատար անձանց եւ  զինծառայողների իրավասություններն ու պարտականությունները:

7. Այլ տեղեկություններ չկան: