Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-118-17.10.2012-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) նախաբանի 2-րդ մասի առաջին նախադասությունում, 11-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 25-րդ հոդվածում «կանոնադրությամբ» բառը փոխարինել «կանոնագրքով» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում  «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 91-րդ հոդվածի 11-րդ պարբերությունում «, ինչպես նաեւ կալանատանը ձերբակալվածների պահպանությունը» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 4. Կանոնագրքի 92-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  «սույն Կանոնադրության» բառերը փոխարինել «սույն Կանոնագրքի» բառերով.

2)  «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Կանոնագրքի 96-րդ հոդվածի 11-րդ պարբերությունում «, ինչպես նաեւ մեկուսացվածների պահպանությունը կարգապահական մեկուսարանում» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 6. Կանոնագրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն Կանոնադրության» բառերը փոխարինել «սույն Կանոնագրքի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Կանոնագիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «126.1.» եւ «126.2.» հոդվածներով.

«ԳՆԴԻ ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆԸ

Հոդված 126.1. Գնդի սպա-հոգեբանը  խաղաղ եւ պատերազմական ժամանակ պատասխանատու է գնդում հոգեբանական աշխատանքի կազմակերպման, անձնակազմի հոգեբանական վիճակի, զինծառայողների հոգեկան կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին, ղեկավարում է զորամասի հոգեբանական օգնության եւ վերականգնողական կետի աշխատանքները:

Հոդված 126.2. Գնդի սպա-հոգեբանը պարտավոր է.

-  իմանալ գնդի յուրաքանչյուր սպայի եւ ենթասպայի հոգեբանական նկարագիրը, առանձին ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, ինպես նաեւ այն զինծառայողներին, որոնց նկատմամբ պահանջվում է հոգեբանական եւ մանկավարժական հատուկ ուշադրություն.

-  կազմակերպել եւ անցկացնել գնդի զինծառայողների սոցիալ-հոգեբանական գործընթացների եւ երեւույթների ուսումնասիրություններ.

-  առօրյա գործունեության, մարտական (ուսումնամարտական) առաջադրանքների կատարման, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության (մարտական ծառայության), պահակային եւ ներքին ծառայության կրման ժամանակ կազմակերպել եւ իրականացնել գնդի անձնակազմի հոգեբանական աշխատանքը.

-  կազմել եւ գնդի հրամանատարի` սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպայի հետ մշտապես ճշտել գնդի սոցիալ-հոգեբանական բնութագիրը.

-  մասնակցել ըստ ստորաբաժանումների եւ զինվորական մասնագիտությունների անձնակազմի բաշխման աշխատանքներին.

-  անցկացնել զինվորական ծառայությանը եւ մարտական հերթապահության պայմաններին զինծառայողների հոգեբանական հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ, իրականացնել այդ պայմաններում նրանց հոգեբանական  ուղեկցությունը.

-  պարբերաբար վերլուծել զինվորական կոլեկտիվների հոգեբանական իրավիճակը, իրականացնել հոգեբանական կորուստների կանխատեսում եւ հաշվարկ, ձեռնարկել աշխատանքներ ինքնավնասման երեւույթների կանխարգելման, ինքնավնասման հակված անձանց բացահայտման ուղղությամբ.

-  ենթակա անձնակազմի մոտ հոգեբանական աշխատանքի ձեւերին ու մեթոդներին տիրապետելու եւ ճիշտ կիրառելու նպատակով կազմակերպել սպաների, ենթասպաների, սերժանտների ուսուցանում.

-  կազմակերպել մշտական տեղակայման վայրերից դուրս զենքի եւ զինվորական տեխնիկայի հետ առնչվող անձնակազմի եւ առանձին զինծառայողների հետ հոգեբանական աշխատանքներ.

-  իր գործունեության ընթացքում պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները.

-  մշտապես համալրել հոգեբանական աշխատանքի համար նախատեսվող նյութա-ուսումնական բազան.

-  զորամասի հրամանատարին եւ հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին զեկուցել զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու գնդի քաղաքացիական անձնակազմի հոգեբանական վիճակի, առաջացած առանձին խնդիրների եւ իրականացվող միջոցառումների մասին, այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ:»:

ՀՈԴՎԱԾ 8. Կանոնագիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «140.1.» եւ «140.2.» հոդվածներով.

«ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ` ՀՐԵՏԱՆՈՒ ԳԾՈՎ ՕԳՆԱԿԱՆԸ

Հոդված 140.1. Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը  խաղաղ եւ պատերազմական ժամանակ պատասխանատու է գումարտակի հրետանային ստորաբաժանումների մարտական կիրառման, իր մասնագիտության գծով անձնակազմի մարտական պատրաստականության, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության եւ բարոյահոգեբանական վիճակի, գումարտակի հրետանային ստորաբաժանումների սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սարքինության եւ ճիշտ շահագործման, ինչպես նաեւ իրեն վերաբերող մասով ուսումնանյութական բազայի վիճակի համար: Նա ենթարկվում է գումարտակի հրամանատարին եւ գումարտակի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի ուղղակի պետն է:

Հոդված 140.1. Գումարտակի հրամանատարի` հրետանու գծով օգնականը պարտավոր է`

- մասնակցել գումարտակի մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը, իրեն վերաբերող մասով կազմակերպել եւ ղեկավարել դրանց կատարումը.

- ապահովել գումարտակի սպաների եւ ենթասպաների պատրաստությունը հրետանու մարտական կիրառման ուղղությամբ, իրեն վերաբերող մասով ուսումնական պարապմունքներ անցկացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումների հետ.

- ուսումնասիրել գումարտակի հրետանային ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի եւ սերժանտի բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես տանել անհատական դաստիարակչական աշխատանքներ.

- գումարտակի հրետանային ստորաբաժանումներում առնվազն երեք ամիսը մեկ անգամ անձամբ ստուգել սպառազինության տեխնիկական վիճակը, լրակազմությունը, հաշվառման եւ պահպանության կարգը.

- հսկողություն իրականացնել գումարտակի հրետանային ստորաբաժանումներում սպառազինության եւ ռազմամթերքի պահպանության ու սպասարկման ժամանակ հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջների կատարման նկատմամբ.

- ապահովել ենթակա անձնակազմին հրաձգության, վարժանքների, տեխնիկայի, սարքավորումների եւ ռազմամթերքի հետ աշխատանքների անվտանգության կանոնների պահպանության հրահանգավորումը եւ վերահսկել դրանց պատշաճ իրականացումը.

-ղեկավարել ուսումնանյութական բազայի սարքավորման աշխատանքները:»:

ՀՈԴՎԱԾ 9. Կանոնագիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «159.1.» հոդվածով.

«Հոդված 159.1. Սույն Կանոնագրքի 141-րդ, 142-րդ, 143-րդ, 144-րդ, 145-րդ, 146-րդ, 147-րդ, 148-րդ, 149-րդ, 150-րդ, 151-րդ, 152-րդ, 153-րդ, 154-րդ, 155-րդ եւ 156-րդ հոդվածներում սահմանված պաշտոնատար անձանց իրավասությունները եւ պարտականությունները տարածվում են նաեւ կարգապահական վաշտերի համապատասխան պաշտոնատար անձանց վրա: Կարգապահական վաշտում կարգապահական տույժ կրող զինծառայողները պարտավոր են խստորեն պահպանել սույն Կանոնագրքի 157-րդ եւ 158-րդ հոդվածների պահանջները, կարգապահական վաշտում ծառայությունը տանել օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:»:

ՀՈԴՎԱԾ 10. Կանոնագրքի 229-րդ հոդվածի 1-ին մասում «2 ժամից ոչ քիչ» բառերից հետո լրացնել «, իսկ կարգապահական վաշտում` առնվազն 1 ժամ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 11. Կանոնագրքի 246-րդ հոդվածի`

1) 1-ին մասի առաջին նախադասությունում «եթե նրա վրա դրված չէ «հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը,» բառերը փոխարինել «եթե նրան տրված չեն «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կամ «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժերը,» բառերով.

2) 6-րդ մասում «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

ՀՈԴՎԱԾ 12. Կանոնագրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունում «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

ՀՈԴՎԱԾ 13. Կանոնագրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասում «կանոնադրությանը» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

ՀՈԴՎԱԾ 14. Կանոնագրքի 284-րդ հոդվածի 1-ին մասում եւ 291-րդ հոդվածի 3-րդ մասում «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

ՀՈԴՎԱԾ 15. Կանոնագրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունում «մեկուսացվածների գրքով ճշտում է մեկուսացվածների թիվը եւ կարգապահական մեկուսարանում նրանց պահելու ժամկետները» բառերը փոխարինել «կարգապահական վաշտ ուղարկվածների հաշվառման մատյանով ճշտում է կարգապահական վաշտ ուղարկվածների թվաքանակը եւ կարգապահական վաշտում նրանց գտնվելու ժամկետները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 16. Կանոնագրքի 295-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Գնդի հերթապահը երեկոյան ստուգումից (անվանականչից) եւ վերկացից հետո ստորաբաժանումների հերթապահներից զեկույցներ է ընդունում զորամասից բացակայողների, այդ թվում` կարգապահական վաշտում գտնվողների կամ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողած կամ ժամանակին ծառայության չներկայացած զինծառայողների վերաբերյալ, որոնց ցուցակներն առավոտյան զեկույցից հետո ներկայացնում է գնդի հրամանատարին:»:

ՀՈԴՎԱԾ 17. Կանոնագրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «կանոնադրության» բառը փոխարինել «կանոնագրքի» բառով:

 ՀՈԴՎԱԾ 18. Կանոնագրքի 357-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մաս.

«Կարգապահական վաշտում տույժ կրող զինծառայողները բժշկական հաստատություն տեղափոխվում եւ բժշկական հաստատությունից կարգապահական վաշտ վերադարձվում են կարգապահական վաշտի միջոցներով:»:

ՀՈԴՎԱԾ 19. Ուժը կորցրած ճանաչել Կանոնագրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 20. Կանոնագրքի հավելված 1-ի 11-րդ մասում «Կանոնադրության» բառը փոխարինել «Կանոնագրքի» բառով:

ՀՈԴՎԱԾ 21. Կանոնագրքի հավելված 3-ի`

1) 14-րդ մասում «ծառայությունների կանոնադրությամբ» բառերը փոխարինել «ծառայությունների կանոնագրքով» բառերով.

2) 19-րդ մասի առաջին նախադասությունում եւ 30-րդ մասում «սույն Կանոնադրության» բառերը փոխարինել «սույն Կանոնագրքի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 22. Կանոնագրքի հավելված 10-ի 3-րդ մասի`

1) 11-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«կարգապահական վաշտ ուղարկվածների հաշվառման մատյանը,».

 2) 33-րդ պարբերությունում «եւ կալանվածների» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի դրույթները 21.03.2012թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՕ-91-Ն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, որոնց համաձայն նախկինում գործող «կարգապահական մեկուսացում» տույժը փոխարինվել է «կարգապահական վաշտ ուղարկելը» տույժով, որը կրում են կարգապահական վաշտերում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս կարգապահական վաշտերի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են եւ անհրաժեշտություն է առաջացել ապահովել համապատասխան ուղղությամբ ներքին ծառայության պատշաճ կազմակերպման ու իրականացման գործընթացը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օրենքով հստակեցնել կարգապահական վաշտեր ուղարկելու գործընթացը, կարգապահական վաշտերում գտնվող զինծառայողների հաշվառումը, տվյալ ոլորտում ապահովել միասնական գործողությունների իրականացումը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի պահանջներին, օրենքից հանվում կամ ուժը կորցրած են ճանաչվում արդեն իսկ չգործող իրավահարաբերությունների վերաբերյալ կարգավորումները, հստակեցվում կարգապահական վաշտերի պաշտոնատար անձանց իրավասությունները, կարգապահական վաշտերում տույժ կրող զինծառայողների պարտականությունները, նրանց հաշվառումը, տեղափոխությունների կարգը: Նախագծով սահմանվում են նաեւ զինված ուժերում ներդրված սպա-հոգեբանի եւ հրամանատարի` հրետանու գծով օգնականի գործառույթները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունների կողմից: Նախագծի մշակմանը մասնակցել են`

Արա Պետրոսյան,

Սասուն Սիմոնյան:

6. Ակնկալվող արդյունքը

Ապահովել օրենքների միջեւ համապատասխանությունը, զինծառայողների կարգապահական պատասխանատվության համապատասխան ուղղությամբ ներքին ծառայության պատշաճ կազմակերպման ու իրականացման գործընթացը, այդ ուղղությամբ պաշտոնատար անձանց եւ  զինծառայողների իրավասություններն ու պարտականությունները:

7. Այլ տեղեկություններ չկան: