Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-246-19.03.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, իսկ լիզինգի պայմանագրերով՝ վարձակալության իրավունքի պետական գրանցման (այսուհետեւ՝ գրանցման) հետ կապված իրավահարաբերությունները:

Հոդված 2. Շարժական գույքի կադաստրի վարման, գրավի իրավունքի եւ լիզինգի պայմանագրով՝ վարձակալության իրավունքի գրանցումը կարգավորող օրենսդրությունը

Շարժական գույքի կադաստրի վարումը, շարժական գույքի գրավի իրավունքի, իսկ լիզինգի պայմանագրերով՝ վարձակալության իրավունքի գրանցումը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով», սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Շարժական գույքի կադաստրի վարում

1. Շարժական գույքի կադաստրի վարումը՝ լիազորված պետական մարմինների կողմից շարժական գույքի՝ ըստ տեսակների հաշվառումն է եւ հաշվառման մատյանների վարումը:

2. Հաշվառման ենթակա շարժական գույքի ցանկը, շարժական գույքի կադաստրի վարման կարգը եւ հաշվառման մատյանների ձեւերը սահմանում է ՀՀ կառավարությունը:

3. Հաշվառում իրականացնող մարմինները՝ ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմիններն են:

Հոդված 4. Շարժական գույքի գրավի, լիզինգի պայամանգրով՝ վարձակալության իրավունքի գրանցումը

1. Շարժական գույքի գրավի եւ լիզինգի պայմանագրով՝ վարձակալության իրավունքի գրանցումը, գրանցում իրականացնող մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով իրավունքների գրանցման մատյաններում համապատասխան իրավունքների գրանցման, փոփոխման, դադարման գրառումների իրականացնումն է:

2. Գրանցում իրականացնող մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմիններն են, (այսուհետ գրանցում իրականացնող մարմին):

3. Շարժական գույքի գրավի իրավունքը եւ լիզինգի պայմանագրով՝ վարձակալության իրավունքը ծագում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով: Շարժական գույքի գրավի իրավունքը կամ լիզինգի պայմանագրով՝ վարձակալության իրավունքը գրանցման չներկայացնելը առաջացնում են սույն օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքներ՝ եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 5. Գրանցման հիմնական խնդիրները

Գրանցման հիմնական խնդիրներն են`

1) շարժական գույքի գրավի գրանցված իրավունքներ ունեցող գրավառուների՝ գրանցված իրավունք չունեցող գրավառւների հանդեպ՝ գրավի առարկայի հաշվին բավարարում ստանալու նախապատվության ապահովումը,

2) շարժական գույքի լիզինգի պայմանագրով գրանցված վարձակալության իրավունք ունեցող Վարձատուի իրավունքների պաշտպանությունը,

3) շարժական գույքի գրավի եւ լիզինգի պայմանագրով՝ վարձակալության գրանցված իրավունքների վերաբերյալ միասնական տեղեկատվական բանկի ստեղծումը եւ վարումը,

4) շարժական գույքի գրավի եւ լիզինգի պայմանագրերով գրանցված իրավունքների մասին տեղեկատվության մատչելիության, անընդհատության եւ oբյեկտիվության ապահովումը:

Հոդված 6. Գրանցման օբյեկտը

1. Սույն oրենքով գրանցման օբյեկտը շարժական գույքի եւ գույքային իրավունքների նկատմամբ գրավի եւ լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքներն են:

2. Գրանցման օբյեկտներն են՝՝

1) տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների, հաստոցների, սարքավորումների, թռչող եւ լողացող ապարատների եւ սարքավորումների եւ թվարկվածի բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք հանքային իրավունքների նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգով կնքված գրավի կամ գրավի պայման պարունակող պայմանագրերից ծագող գրավի իրավունքները, ինչպես նաեւ անհատապես որոշվող` օրենքով սահմանված կարգով լիզինգի պայմանագրի առարկա հանդիսացող շարժական գույքի նկատմամբ կնքված լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքները,

3. Արժեթղթերի, ինչպես նաեւ գրավատուն հանձնված գույքի նկատմամբ գրավի կամ գրավի պայման պարունակող պայմանագրերից ծագող իրավունքները սույն օրենքի համաձայն գրանցման ենթակա չեն:

Հոդված 7. Գրանցման սուբյեկտները

1. Գրանցման uուբյեկտներն են` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունների բոլոր սուբյեկտները:

Հոդված 8. Գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերը.

Գրանցման համակարգի հիմնական փաuտաթղթերն են՝

ա/ գրանցում իրականացնող մարմնի կողմից վարվող գրանցման մատյանը, որը վարվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով,

բ/ գրանցման արդյունքում կազմված գործը:

Հոդված 9. Շարժական գույքի գրավի եւ լիզինգի պայմանագրի ձեւը եւ այն չպահպանելու հետեւանքը.

Շարժական գույքի գրավի եւ լիզինգի պայմանագրերը կնքվում են ՀՀ քաղքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 10. Շարժական գույքի գրավի իրավունքի գրանցման իրավական հետեւանքները.

1. Առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուն ավելի ուշ գրանցված իրավունք ունեցող գրավառուների եւ գրանցված իրավունք չունեցող գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Սույն մասի իմաստով ավելի ուշ գրանցված իրավունք չի համարվում առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուի կողմից գրավի պայմանագրում հետագա փոփոխության գրանցումը, եթե դա կատարվում է առանց գրավի առարկա շարժական գույքի փոխարինման կամ նրա ծավալների ավելացման:

2. Առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուի իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու դեպքում, հաջորդ առավել վաղ գրանցված իրավունք ունեցող գրավառուի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 1-ին մասի կանոնը:

3. Գրանցված իրավունք ունեցող գրավառուների պահանջը (ներառյալ՝ հաջորդող գրավի դեպքում) բավարարվում է ըստ գրանցման հաջորդականության՝ գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջներն ամբողջությամբ բավարարելուց հետո:

Հոդված 11. Շարժական գույքի լիզինգի պայմանագրով՝ վարձակալության իրավունքի գրանցման իմացության կանխավարկածը եւ չգրանցման իրավական հետեւանքները.

1. Բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են լիզինգի պայմանագրով՝ վարձակալության գրանցված իրավունքի մասին տեղեկացված եւ լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնված գույքը դրա օտարման իրավունքը չունեցող վարձակալից կամ այլ անձից հատուցմամբ կամ անհատույց ձեռք բերելիս համարվում են անբարեխիղճ տիրապետող:

2. Մինչեւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը՝ այդ պայմանագրով վարձակալության հանձնված գույքը հատուցմամբ կամ անհատույց ձեռք բերողը չի համարվի անբարեխիղճ տիրապետող, եթե ապացուցի, որ չգիտեր եւ չէր կարող իմանալ տիրապետման ապօրինի լինելու մասին:

ԳԼՈՒԽ 2.

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ՜ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 12. Գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը

Շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման, փոփոխության, դադարման եւ դադարեցման համար դիմողն անձամբ, փոստով, կամ այլ անձանց միջոցով (եթե դիմումում դիմումատուի ստորագրության իսկությունը վավերացված է օրենքով սահմանված կարգով) կամ իր լիազորված ներկայացուցչի միջոցով, գրանցումն իրականացնող մարմնի կողմից հաստատված դիմումի ձեւաթղթի լրացմամբ, անկախ գույքի գտնվելու վայրի՝ կենտրոնացված գրանցման դեպքում գրանցումն իրականացնող մարմնին ներկայացնում է դիմում:

Դիմումները ընդունվում են ըuտ ներկայացման հերթականության, որը որոշվում է դիմումների գրանցման մատյանում նշված ամիս, ամսաթվով եւ ժամով:

1. Դիմումների գրանցման մատյանի ձեւն ու վարման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:

2. Գրանցման վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դիմումներն ունեն առաջնություն` ավելի ուշ ներկայացված դիմումների համեմատ: Դիմումն ամբողջությամբ լրացվում եւ uտորագրվում է դիմողի (լիազորված ներկայացուցչի) կողմից:

3. Դիմումում նշվում են՝

1) գրանցումն իրականացնող մարմնի անվանումը,

2) գրավատուի եւ գրավառուի անունը, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը),

3) գրավի պայմանագրի կնքման վայրը եւ ժամանակը,

4) տեղեկատվություն գրավի առարկա շարժական գույքի վերաբերյալ, նրա նույնացման համարը,

5) գրավով ապահովված պահանջի ծավալը,

6) գրավով ապահովված պարտավորության կատարման ժամկետը,

7) դիմողի կամ նրա լիազորված ներկայացուցչի ստորագրությունը,

8) գրավի տեսակը, տեղեկություն հաջորդող գրավի արգելված կամ թույլատրված լինելու մասին,

9) դիմումի նարկայացման տարեթիվը, /օրը, ամիս, տարի/, ժամը, րոպեն,

10) խնդրանք իրավունքների գրանցման վերաբերյալ:

4. Դիմողը պետք է ներկայացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթեր, իսկ լիազորված լինելու դեպքում նաեւ՝ լիազորություները հաստատող փաստաթուղթ:

Դիմումին կից ներկայացվում են շարժական գույքի գրավի պայմանագիրը եւ վճարի անդորրագրերը:

5. Չեն ընդունվում մատիտով գրված, ջնջումներով փաuտաթղթերը: Ուղղումներով ներկայացված փաuտաթղթերը կարող են ընդունվել, եթե դրանք վավերացված են համապատաuխան կողմերի ստորագրությամբ եւ կնիքով, իսկ նոտարական վավերացում պահանջվող փաստաթղթերի դեպքում նաեւ նոտարական վավերացմամբ:

Փաuտաթղթերը ներկայացվում են 1 oրինակից` բնoրինակը կամ uահմանված կարգով հաuտատված պատճենը:

6. Շարժական գույքի գրավի իրավունքի գրանցման համար սույն հոդվածով սահմանված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:

7. Որեւիցե այլ պատճառաբանությամբ դիմումի ընդունման մերժումը արգելվում է:

Հոդված 13. Շարժական գույքի գրավի իրավունքի գրանցման համար դիմում ներկայացնելու եւ գրանցման ժամկետները

1. Սույն օրենքով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքի գրանցման դիմումը կարող է ներկայացվել գրավի պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում՝ ցանկացած ժամանակ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Գրավի իրավունքի գրանցումն իրականացվում եւ գրավի վկայականը տրվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 14. Շարժական գույքի գրավի իրավունքի գրանցում

1. Գրանցումն իրականացնող մարմինը գրավի իրավունքի գրանցման դիմումը ստանալուց հետո՝ դիմողին տալիս է ստացական, որտեղ նշվում է դիմումի ներկայացման տարեթիվը, ժամը եւ րոպեն եւ ներկայացված փաստաթղթերի անվանումները, դիմումի մուտքագրման հերթական համարը: Ստացականի ձեւը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:

2. Գրավի իրավունքը գրանցելու դեպքում՝ գրանցման մատյանում իրականացվում է համապատասխան գրառում՝ նշելով պայմանագրում առկա՝ սույն օրենքով սահմանված տեղեկությունները եւ դիմողին տրամադրվում է գրավի իրավունքի գրանցման վկայական, որի ձեւը սահմանում է գրանցումն իրականացնող լիազոր մարմինը:

Հոդված 15. Գրավի իրավունքի գրանցման մատյանը

1. Գրավի իրավունքի գրանցման մատյանը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) դիմումի ներկայացման տարեթիվը, ժամը, րոպեն,

2) գրավատուի եւ գրավառուի անունները, բնակության վայրերը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը,

3) գրավի պայմանագրի կնքման վայրը եւ ժամանակը,

4) տեղեկատվություն գրավի առարկա շարժական գույքի վերաբերյալ, նրա նույնացման համարը,

5) գրավով ապահովված պահանջի ծավալը,

6) գրավի իրավունքի գրանցման համարը,

7) գրավի դադարեցման ժամկետը,

8) նշում հաջորդող գրավ գրանցված լինելու մասին,

9) գրանցման տարեթիվը, ժամը, րոպեն:

2. Գրանցման մատյանը պետք է ստորագրվի գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից

3. Գրավի մատյանը կարող է գրավի առարկայի մասին պարունակել նաեւ պայմանագրով սահմանված այլ տեղեկություններ:

Հոդված 16. Գրավի իրավունքի գրանցման վկայականը

1. Գրավի իրավունքի գրանցումից հետո սույն օրենքում սահմանված ժամկետում դիմողին տրամադրվում է գրավի իրավունքի գրանցման վկայական, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝

1) գրանցումն իրականացնող մարմնի անվանումը,

2) գրավատուի եւ գրավառուի անունները, բնակության վայրերը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը,

3) գրավի պայմանագրի կնքման վայրը եւ ժամանակը,

4) տեղեկատվություն գրավի առարկա շարժական գույքի վերաբերյալ, նրա նույնացման համարը,

5) գրավով ապահովված պահանջի ծավալը,

6) գրավի իրավունքի գրանցման համարը,

7) նշում հաջորդող գրավ գրանցված լինելու մասին,

8) գրանցման տարեթիվը, ժամը, րոպեն:

2. Գրանցման վկայականը պետք է ստորագրվի գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից եւ վավերացվի կնիքով:

3. Գրավառուի կամ գրավատուի դիմումի հիման վրա գրանցումն իրականացնող մարմինը, դիմումը ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, տալիս է կորցված գրանցման վկայականի կրկնօրինակը:

4. Գրանցման վկայականը եւ գրանցումը կարող են դատարանի կողմից ճանաչվել անվավեր, եթե գրանցումը կատարվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ՝ խախտել է երրորդ անձի իրավունքը:

Հոդված 17. Գրավի իրավունքի գրանցման մատյանում եւ վկայականում փոփոխություն կատարելը եւ իրավունքի գրանցումը դադարեցնելը

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված գրանցման սուբյեկտը գրավի պայմանագրի ցանկացած լրացում եւ փոփոխություն (ներառյալ գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխությունը կամ լրացման, պահանջի զիջումը, ֆինանսական վարձակալությունը եւ այլն) ինչպես նաեւ՝ գրավի իրավունքի գրանցման դադարում, դադարեցումը կատարելու համար գրանցումն իրականացնող մարմնին ներկայացնում է դիմում, որում պետք է պարունակվեն հետեւյալ տեղեկությունները՝

1) նշում գրանցված գրավի իրավունքի, կատարված փոփոխության, գրավի դադարեցման հիմքի մասին,

2) գրավի իրավունքի գրանցման մատյանի համարը,

3) գրավի պայմանագրի փոփոխման կամ լրացման տարեթիվը,

4) գրավատուի եւ գրավառուի (նրանց լիազորված ներկայացուցիչների) ստորագրությունները, պահանջի զիջման դեպքում միայն գրավառուի (նրա լիազորված ներկայացուցչի) ստորագրությունը, իսկ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» 249 հոդվածի 1-ին մասով եւ 250 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված դեպքերում միայն գրավառուի (նրա լիազորված ներկայացուցչի) ստորագրությունը :

2. Առանց գրավատուի համաձայնության, չեն ընդունվում շարժական գույքի նկատմամբ իրավունքների փոփոխություններ, լրացումներ, դադարում առաջ բերող փաuտաթղթերը, բացի այն դեպքի, երբ փոփոխությունը լրացումը կամ դադարումը կատարվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով,

3. Օրենքով սահմանված կարգով պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման դեպքում, գրավատուի կամ գրավառուի իրավահաջորդի դիմումի հիման վրա գրավի իրավունքի գրանցման մատյանում եւ վկայականում կատարվում է համապատասխան փոփոխություն:

4. Դիմումին կից ներկայացվում է նոր պարտատիրոջ եւ պարտապանի անունները, բնակության վայրը (իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը), ինչպես նաեւ պայմանագիրը, որի հիման վրա իրականացվել է պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման գործարքը:

5. Գրավի իրավունքի գրանցման դադարեցումը կատարվում է գրավառուի դիմումի կամ՝ պարտավորության կատարված լինելը հավաստող փաստաթղթերի տրամադրման կամ՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

6. Գրավատուն, որն ամբողջությամբ կատարել է գրավով ապահովված պարտավորությունը, կարող է պահանջել գրավի իրավունքի գրանցման դադարեցում: Գրավատուի կողմից համապատասխան պահանջ ներկայացվելու դեպքում Գրավառուն գրանցումն իրականացնող մարմնին պետք է տրամադրի գրավոր դիմում կամ համապատասխան փաստաթղթեր՝ գրավով ապահովված պարտավորությունը դադարելու մասին:

7. Գրավատուի պահանջով՝ գրանցումն իրականացնող մարմնին պարտավորության դադարի վերաբերյալ դիմումը կամ գրավատուին՝ վերջինիս պարտավորությունը դադարած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ առանց օրինական հիմքերի գրավառուի կողմից չտրամադրվելու կամ դրանց տրամադրումը անհարկի ձգձգելու դեպքում՝ գրավատուն կարող է պահանջել անհարկի ձգձգման արդյունքում իրեն պատճառված վնասի լրիվ հատուցում:

Հոդված 18. Գրանցման վավերականության ժամկետը

1. Գրավի իրավունքի գրանցումը վավեր է մինչեւ օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով գրավը դադարելը:

2. Գրավի իրավունքի գրանցումը համարում է դադարած գրանցման սուբյեկտների կողմից գրանցում իրականացնող լիազորված մարմնին սույն օրենքով սահմանված կարգով դիմումը ներկայացնելուց հետո՝ հաջորդ ախատանքային օրը:

Հոդված 19. Գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը

1. Գրավի իրավունքի գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է գրավատուի, գրավառուի դիմումի հիման վրա կամ գրանցում իրականացնող մարմնի նախաձեռնությամբ՝ նախապես գրավառուին եւ գրավատուին տեղյակ պահելուց հետո՝ գրավի իրավունքի գրանցման մատյանում եւ գրանցման վկայականում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

2. Գրանցման ժամանակ թույլ տրված uխալները, եթե դրանք չեն փոփոխում գույքի պատկանելիությունը, դրա նկատմամբ իրավունքների բնույթը, որակական եւ քանակական բնութագրերը, գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը կարող է ուղղել` այդ մաuին տեղյակ պահելով շահագրգիռ կողմերին:

3. Գրանցման ժամանակ թույլ տրված uխալները, եթե դրանք առաջացնում են գույքի պատկանելիության, դրա նկատմամբ իրավունքների բնույթի, որակական եւ քանակական բնութագրերի փոփոխություն, գրանցման փաuտաթղթերում կարող է ուղղել գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը` միայն շահագրգիռ կողմերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

4. Եթե գրանցումը կատարվել է որեւէ իրավաuու մարմնի կողմից տրված փաuտաթղթի հիման վրա, ապա թույլ տրված uխալների ուղղումը կարող է կատարվել միայն ներկայացված փաuտաթղթում` տվյալ մարմնի կողմից համապատաuխան ուղղում կատարելուց հետո:

5. Գրավի իրավունքի գրանցման ժամանակ թույլ տրված՝ իրավական բնույթի սխալներն ուղղվում են դատական կարգով:

Հոդված 20. Շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման մերժման հիմքերը

Գրանցումն իրականացնող մարմինը գրավի իրավունքի գրանցման ժամանակ` առանց անդրադառնալու պայմանագրի բովանդակությանը, ստուգում է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ դիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջները դիմողի՝ պայմանագրի կողմ լինելը կամ նրա լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ ներկայացված վճարման անդորրագրերը:

1. Գրանցումն իրականացնող մարմինը մերժում է գրավի իրավունքի գրանցումը, եթե՝

1) չի պահպանվել սույն օրենքի 12-րդ հոդվածում սահմանված դիմումի բովանդակությանը ներկայացված պահանջը,

2) դիմողը չի հանդիսանում սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված գրանցման սուբյեկտ,

3) չեն ներկայացվել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը

4) փաuտաթղթերը ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով:

Արգելվում է այլ պատճառներով գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

2. Գրավի իրավունքի գրանցումը մերժելու դեպքում` մեկօրյա ժամկետում դիմողին գրավոր տեղյակ է պահվում մերժման մաuին՝ բոլոր պատճառների նշումով:

3. Գրավի իրավունքի գրանցման մերժումը արգելք չէ թույլ տրված խախտումը վերացնելուց հետո կրկին դիմում ներկայացնելու համար:

4. Գրանցման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով մերժման օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հոդված 21. Գրավի իրավունքի գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

1. Շարժական գույքի գրանցման համակարգը բաց է:

2. Գրանցումն իրականացնող մարմինը՝ անձանց կամ պետական մարմինների տեղեկատվություն տրամադրելու դիմումի հիման վրա, որի ձեւը սահմանվում է գրանցումն իրականացնող մարմնի կողմից, նրան տրամադրում է տեղեկանք, որը պետք է պարունակի տեղեկություն գրանցված իրավունքի (իրավունքների) մասին, իսկ եթե գրավի ռեգիստրում գրանցված իրավունք չկա, ապա տրվում է տեղեկանք այդպիսի բովանդակությամբ:

3. Տեղեկանքը ստորագրվում է գրանցում իրականացնող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից եւ վավերացվում կնիքով:

4. Գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունից կարող են oգտվել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բոլոր սուբյեկտները:

5. Սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ դիմումում ներառված տեղեկատվությունից բացի՝ որեւէ այլ տեղեկություն հրապարակման ենթակա չէ:

6. Գրանցման արդյունքում կազմված գործի տրամադրումը, բացի oրենքով նախատեuված դեպքերից, չի թույլատրվում:

7. Oրենքով նախատեuված դեպքերում, գրանցման արդյունքում կազմված գործը տրամադրելիu, այն պատճենահանվում եւ պահվում է գրանցումն իրականացնող մարմնում` մինչեւ այն վերադարձնելը:

8. Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ընդունելուց հետո՝ մեկօրյա ժամկետում:

9. Շարժական գույքի կադաստրի եւ շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 22. Գրանցման եւ տեղեկատվության տրամադրման վճարովիությունը

1. Գրանցման ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրումը վճարովի է, որի համար գանձվում է ծառայության դիմաց վճար: Վճարների չափը եւ ցանկը uահմանում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով այն ֆինանսների բնագավառում լիազորված պետական մարմնի հետ:

2. Գրանցումն իրականացնող մարմինը՝ շարժական գույքի գրավի իրավունքի գրանցման վկայականը կամ դրա կրկնօրինակը տալու, դիմողի մեղքով վկայականում տեղ գտած սխալի ուղղման, գրավի պայմանգրում կատարված փոփոխության գրանցման, գրավի իրավունքի գրանցման դադարեցման եւ տեղեկատվության տրամադրման համար գանձում է վճարներ:

3. Գրավի իրավունքի գրանցման ժամանակ գրանցումն իրականացնող մարմնի մեղքով թույլ տրված սխալի ուղղման դեպքում վճար չի գանձվում:

Հոդված 23. Շարժական գույքի լիզինգի պայմանագրով՝ վարձակալության իրավունքիգրանցման, գրանցման փոփոխման, դադարեցման, մերժման եւ տեղեկատվության տրամադրման կարգը եւ գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը

Շարժական գույքի լիզինգի պայմանագրով՝ վարձակալության իրավունքի գրանցման. գրանցման փոփոխման, դադարեցման, մերժման եւ տեղեկատվության տրամադրման ժամանակ կիրառվում են սույն գլխի կանոնները՝ լիզինգի պայմանագրի առանձնահատկությունների հաշվառմամբ:

ԳԼՈՒԽ 3.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 24. Գրանցումն իրականացնող մարմնի պատասխանատվությունը

Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով՝ վարձակալության իրավունքի գրանցման, փոփոխման եւ դադարման սույն օրենքով սահմանված գործընթացի խախտման, իրեն տրամադրված տեղեկատվությունը գրանցման մատյանում խեղաթյուրված կամ ոչ լրիվ գրանցելու, տեղեկատվության համար դիմած անձին կամ պետական մարմնին անհիմն մերժում տալու, փաստաթղթերը պահպանելու սահմանված գործընթացը խախտելու, պետական, ծառայողական կամ առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, գրանցման մատյանի եւ գրանցման վկայականի տեղեկություններին չհամապատասխանող տեղեկանք տրամադրելու արդյունքում պատճառված վնասը առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն: 
 

ԳԼՈՒԽ 4.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված շարժական գույքի գրավի իրավունքի, իսկ լիզինգի պայմանագրերով՝ վարձակալության իրավունքի գրանցմանը, իսկ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված՝ շարժական գույքի գրավի, իսկ լիզինգի պայմանագրերով՝ վարձակալության իրավունքները սույն օրենքով սահմանված կարգով գրանցվելու դեպքում ձեռք են բերում գրավ դրված գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք՝ գրանցման օրվա դրությամբ, իսկ լիզինգի պայմանագրերով՝ վարձակալության դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են լիզինգի պայմանագրով՝ վարձակալության գրանցված իրավունքի մասին տեղեկացված եւ լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնված գույքը դրա օտարման իրավունքը չունեցող վարձակալից կամ այլ անձից հատուցմամբ կամ անհատույց ձեռք բերելիս համարվում են անբարեխիղճ տիրապետող: