Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-128-18.10.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի աղյուսակում՝

1) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 06 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«0602 10 100 Խաղողի կտրոններ
0
0»:
0602 20 Պատվաստված կամ չպատվաստված պտղատու տեսակների ծառեր, թփեր եւ թփուտներ
0
0»:

2) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 0701 10 100 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«0713 10 100 Ոլոռ ցանքի համար 0 0»:
0713 33 100 Լոբի ցանքի համար 0 0»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: