Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1281-18.10.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերության «0701 10 000», ԱՏԳ ԱԱ ծածկագիրը   փոխարինել «0602 10 100, 0602 20, 0701 10 000, 0713 10 100, 0713 33 100» ԱՏԳ ԱԱ  ծածկագրերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը  8-րդ տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.

«0602 10 100   Խաղողի կտրոններ

0602 20  Պատվաստված կամ չպատվաստված պտղատու տեսակների ծառեր, թփեր եւ թփուտներ »:

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը՝  0701 10 100 արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով

«0713 10 100  Ոլոռ ցանքի համար

0713 33 100  Լոբի ցանքի համար »:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը ՝ Գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած խնդիրներից է ճյուղում օգտագործվող բարձր բերքատու պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների, տնկիների եւ սերմերի դժվարամատչելիությունը: Դա հիմնականում վերաբերում է ներմուծվող ռեսուրսներին: Գյուղատնտեսությունում օգտագործվող նշված ռեսուրսների բարձր գների պատճառով դրանք մատչելի չեն գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների համար, որը բացասաբար է անդրադառնում ճյուղի արտադրողունակության եւ մրցունակության վրա:

Հանրապետության պտղաբուծության եւ խաղողագործության ճյուղի զարգացման եւ արդյունավետության բարձրացման հիմնական նախադրյալներից է բարձրորակ պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների եւ տնկիների օգտագործումը: Վերջինս պահանջում է նշված տնկիների եւ արմատակալների մեծածավալ ներկրումներ, սակայն դրանց իրացումից գանձվում է ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք, որը զգալիորեն բարձրացնում է վերոհիշյալ  ռեսուրսների գները:

Ակնկալվող արդյունքը ՝ առաջարկվող օրենքների նախագծերով գյուղատնտեսության մեջ օգտագործվող 0602 10 100, 0602 20, 0713 10 100, 0713 33 100 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների, տնկիների եւ լոբու ու ոլոռի սերմերի ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի չգանձումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից դրանց ձեռք բերման մատչելիության բարձրացմանը եւ օգտագործման ծավալների ավելացմանը, արդյունքում՝  ճյուղի արդյունավետության բարձրացման համար կստեղծվեն լավագույն նախադրյալներ։

Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից ագրարային  ոլորտում որդեգրվել եւ իրականացվում է  պետական աջակցության քաղաքականություն հետեւաբար առաջարկվող օրենսդրական փոփոխությունները համահունչ են կիրառվող քաղաքականությանը: Ընդ որում այժմ գյուղատնտեսության մեջ օգտագործվող 8432, 8433, 8434, 8436, 8701 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տեխնիկայի եւ դրանց մասերի, 31 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93,  3808 94, 3808 99 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմացուների ու տնկանյութերի (բացառությամբ նախագծով առաջարկվող ապրանքների) ներկրումը եւ իրացման շրջանառոջթյունն ազատված են ԱԱՀ-ից: