Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1281-18.10.2012-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերության «0701 10 000», ԱՏԳ ԱԱ ծածկագիրը փոխարինել «0602 10 100, 0602 20, 0701 10 000, 0713 10 100, 0713 33 100» ԱՏԳ ԱԱ ծածկագրերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը 8-րդ տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.

«0602 10 100 Խաղողի կտրոններ

0602 20 Պատվաստված կամ չպատվաստված պտղատու տեսակների ծառեր, թփեր եւ թփուտներ »:

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը՝ 0701 10 100 արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով

«0713 10 100 Ոլոռ ցանքի համար

0713 33 100 Լոբի ցանքի համար »:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: