Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-02314-18.10.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ եւ 6-րդ մասերով.

«5. 2013 թվականին պահանջն առաջանալու դեպքում միջին ամսական աշխատավարձ հաշարկելիս` աշխատողի տվյալ ամսվա աշխատավարձի չափին ավելացվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով որոշվող մեծությունը, եթե տվյալ ամիսը 2012 թվականի ամիս է:

6. Սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեծությունը որոշվում է`

1) մինչեւ 20 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ.

2) 20 000 դրամից մինչեւ 100 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ գումարած 20 000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը.

3) 100 000 դրամից ավելի աշխատավարձի դեպքում` 19 000 դրամ գումարած 100 000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքը համարվում է ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ եւ դրանով կատարված լրացումը ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից եւ գործելու է մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: