Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-129-22.10.2012-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 49-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1) Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝ ժամը 10-ին.

2) Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝ ժամը 12-ին.

3) Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝ ժամը 14-ին.

4) Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝ ժամը 16-ին.

5) Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝ ժամը 10-ին.

6) Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝ ժամը 12-ին.

7) Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝ ժամը 14-ին.

8) Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝ ժամը 16-ին.

9) Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի՝ ժամը 11-ին.

10) Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի՝ ժամը 15-ին.

11) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ՝ ժամը 11-ին.

12) Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են ուրբաթ՝ ժամը 15-ին: