Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «եկամտահարկին եւ» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկին, իսկ» բառերով,
2) 2-րդ մասում «Արտոնագրային վճարի» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց համար արտոնագրային վճարի» բառերով:
Հոդված 2 . Օրենքի 3-րդ հոդվածում`
1) «եկամտահարկի (շահութահարկի)» բառերը փոխարինել «շահութահարկի» բառով,
2) հանել «, ինչպես նաեւ հարկվող եկամուտը որոշելիս հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները» բառերը:
Հոդված 3 . Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետում «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք» բառերը փոխարինել «ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը» բառերով,
2) 2-րդ մասի «6,0 մլն դրամը» բառերը փոխարինել «9,0 մլն դրամը» բառերով,
3) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի 2-րդ կետը, 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերը,
4) 4-րդ մասում «վայր են» բառերը փոխարինել «վայր չեն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`
1. 1-ին մասում`
1) «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի)» բառերը փոխարինել «ֆիզիկական անձինք տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչեւ տվյալ օրացուցային տարվա ավարտը) համար` մինչեւ գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչեւ նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերով,
2) հանել «` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ամսվա ընթացքում» բառերը,
3) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ. անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ)»,
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթվից:»,
2. ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը,
3. 5-րդ մասում «հավելված N 6-ում» եւ «հավելված 6-ով» բառերը փոխարինել համապատասխանաբար` «հավելված N 5-ում» եւ «հավելված 5-ով» բառերով,
4. 6-րդ եւ 7-րդ մասերից հանել «(եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի)» բառերը, իսկ 7-րդ մասից` նաեւ «(եռամսյակային, կիսամյակային, 9 ամսվա, տարեկան) բառերը»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «հավելված N 1-ում եւ N 2-ում» բառերը փոխարինել «հավելված N 1-ում» բառերով,
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկվում է uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված N 1-ում սահմանված արտոնագրային վճարի ամսական չափի եւ սույն հոդվածի 2.1-րդ մասով սահմանված գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ։»,
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ մաս.
«2.1. Արտոնագրային վճարի մեկ ամսվա չափի հաշվարկման համար սահմանվում է 1,0 գործակից: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս երկրորդ եւ հետագա ամիսների համար գործակիցը որոշվում է նախորդ ամսվա համար որոշված գործակիցը նվազեցնելով է 0,02-ով թվով:»,
4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով մեկ ամսից ավելի որեւէ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում ներառված յուրաքանչյուր ամսվա համար սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան որոշվող արտոնագրային վճարի ամսական չափերի հանրագումարով:»,
5) ուժը կորցրած ճանաչել 3.1-րդ մասը,
6) 5-րդ մասից հանել «եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերը,
7) 6-րդ մասում «եկամտահարկի» բառը փոխարինել «եկամտային հարկի» բառերով:
Հոդված 6 . Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում ««Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով,
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 5-րդ մասերը,
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս, որպես հարկային գործակալ, եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը պահում (գանձում) են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»,
4) 7-րդ մասից հանել «(բացառությամբ` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) բառերը:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածից հանել «, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված դեպքում պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերը:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 4-րդ եւ 5-րդ մասերում «N 1 եւ N 2 հավելվածներում» բառերը փոխարինել «N 1 հավելվածում» բառով,
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու եւ (կամ) օրենքի անբաժանելի մաս համարվող N 8 հավելվածի 14-րդ կետով սահմանված համապատասխան գործակիցներից ցածր գործակիցներ կիրառելու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով։ Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումը թույլ տալու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով։ Սույն մասով սահմանված պատասխանատվությունը կիրառվում է այն բոլոր ժամանակահատվածների համար, որին վերաբերող արտոնագրերում նշված ելակետային տվյալը եւ (կամ) գործակիցը պակաս է հարկային մարմնի կողմից արձանագրված` համապատասխան ժամանակահատվածի համար օրենքին համապատասխան որոշվող ելակետային տվյալի մեծությունից եւ (կամ) գործակցից: Սույն մասով սահմանված պատասխանատվության կիրառման համար խախտումը կատարելու ժամանակահատվածի որոշման անհնարինության դեպքում տվյալ ժամանակահատվածը ընդունվում է ոչ պակաս քան երեք ամիսը:»,
3) 7-րդ մասի`
ա. առաջին պարբերությունում «ժամանակահատվածի» բառից հետո լրացնել «(բայց ոչ պակաս երեք ամսվա)» բառերը,
բ. երկրորդ պարբերությունից հանել «բացառապես» բառը, իսկ «արտոնագրում չնշված յուրաքանչյուր օրվա համար» բառերը փոխարինել «արտոնագրում չնշված` գործունեության իրականացման յուրաքանչյուր օրվա համար» բառերով,
4) 8-րդ մասում «հաշվարկված տուգանքները» բառերը փոխարինել «հաշվարկված արտոնագրային վճարները եւ տուգանքները» բառերով,
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9-րդ մաս.
«9. Սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճարը սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը` գործունեության իրականացման ժամանակահատվածի առաջին օրվանից սկսած:»:
Հոդված 9.
Օրենքի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ`
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԻ
Բնակչության պատվերով կատարվող` |
|
|
|
|
|
|
կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում | ||||||
հագուuտի արտադրություն եւ նորոգում | ||||||
գլխարկների արտադրություն եւ նորոգում | ||||||
գորգերի եւ գորգագործական արտադրատեuակների արտադրություն եւ նորոգում | ||||||
փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում | ||||||
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում | ||||||
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում | ||||||
հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում | ||||||
տնտեսական եւ գեղազարդ խեցեգոծական արտադրատեսակների արտադրություն | ||||||
այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն | ||||||
Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում | ||||||
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ | ||||||
Լեզուների ուuուցման դաuընթացներ | ||||||
Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ | ||||||
Պարեր, երգեցողություն դաuավանդողների գործունեություն | ||||||
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն | ||||||
Ստեղծագործական գործունեություն | ||||||
Խնջույքավարների գործունեություն | ||||||
Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում | ||||||
Մասնավոր տնային տնտեսություննեում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար | ||||||
Դարբնոցային գործունեություն | ||||||
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում* |
Բնակչության պատվերով կատարվող` |
|
|
|
|
|
|
կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում | ||||||
հագուuտի արտադրություն եւ նորոգում | ||||||
գլխարկների արտադրություն եւ նորոգում | ||||||
գորգերի եւ գորգագործական արտադրատեuակների արտադրություն եւ նորոգում | ||||||
փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում | ||||||
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում | ||||||
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում | ||||||
հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում | ||||||
տնտեսական եւ գեղազարդ խեցեգոծական արտադրատեսակների արտադրություն | ||||||
այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն | ||||||
Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում | ||||||
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ | ||||||
Լեզուների ուuուցման դաuընթացներ | ||||||
Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ | ||||||
Պարեր, երգեցողություն դաuավանդողների գործունեություն | ||||||
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն | ||||||
Ստեղծագործական գործունեություն | ||||||
Խնջույքավարների գործունեություն | ||||||
Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում | ||||||
Մասնավոր տնային տնտեսություննեում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար | ||||||
Դարբնոցային գործունեություն | ||||||
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում* |
* Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման մասով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք է ընդունվում զբոսաշրջային տան սենյակների թվաքանակը։»:
Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի N 2, 4 եւ 6 հավելվածները:
Հոդված 11. Օրենքի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ`
արտոնագրային վճար վճարող համարվելու մասին |
__________________________________ |
|||||||
1. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը եւ ազգանունը | ||||||||
2. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ եւ ում կողմից է տրվել) | ||||||||
3. Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում) | ||||||||
4. Անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը | ||||||||
5. Գտնվելու (բնակության) վայրը |
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետեւյալ տեսակը (տեսակները) | ||||
1. Բնակչության պատվերով կատարվող` | ||||
1.1. կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում | ||||
հագուuտի արտադրություն եւ նորոգում | ||||
գլխարկների արտադրություն եւ նորոգում | ||||
գորգերի եւ գորգագործական արտադրատեuակների արտադրություն եւ նորոգում | ||||
փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում | ||||
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում | ||||
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում | ||||
հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում | ||||
տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն | ||||
այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն | ||||
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում | ||||
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ | ||||
4. Լեզուների ուuուցման դաuընթացներ | ||||
5. Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ | ||||
6. Պարեր, երգեցողություն դաuավանդողների գործունեություն | ||||
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն | ||||
8. Ստեղծագործական գործունեություն | ||||
9. Խնջույքավարների գործունեություն | ||||
10. Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում | ||||
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար | ||||
12. Դարբնոցային գործունեություն | ||||
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում |
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեuակների մաuով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 9,0 մլն դրամը. 2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը. 3) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ. 4) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում. 5) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար եւ ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարը). |
Ֆիզիկական անձ
(անհատ ձեռնարկատեր) |
___________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հայտարարության ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____ _______________ 20 __թ.»:
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
Հոդված 12. Օրենքի Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ`
Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտե
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N ______
Սույն արտոնագիրը տրվում է __________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________________________
(ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
հարկային մարմնում հաշվառված ____ _______ 20___թ. | ՀՎՀՀ |
եւ հավաստում է այն մասին, որ նա 20______թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող:
|
|
|||
Կ.Տ.» :
Հոդված 13. Օրենքի N 7 հավելվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը, 2-րդ կետի 2-րդ ենթակետը,
2) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 8-13-րդ ենթակետերով.
«8) սեղանի թենիս խաղի կազմակերպումը.
9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեությունը.
10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը (բացառությամբ շահումով խաղերի եւ խաղատների գործունեության).
11) ատամնաբուժական գործունեությունը.
12) ատամնատեխնիկական գործունեությունը
13) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը:»,
3) 2-րդ կետում`
ա. 5-րդ ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում է համարվում ավտոմեքենաների մեխանիկական եւ էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների եւ հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի եւ օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի եւ պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ:»,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-12-րդ ենթակետերով.
«7) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեությունը,
8) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների եւ այլն) առեւտուրը,
9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման եւ այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը,
10) ատամնաբուժական գործունեություն է համարվում ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապեւտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության եւ սպասարկման գործունեությունը,
11) ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը,
12) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն է համարվում անշարժ գույքի առքուվաճառքի եւ (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեությունը:»:
Հոդված 14. Օրենքի N 8 հավելվածում `
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը, 13-րդ կետի 2-րդ ենթակետը, 19-րդ կետը,
2) 4-րդ կետում`
ա. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.1-րդ ենթակետ.
«1.1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, եթե այդ գործունեությունը կազմակերպվում է 600մ2 գերազանցող սպասարկման սրահի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտում.»,
բ. 2-րդ ենթակետում «եւ 7-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «, 7-րդ եւ 8-րդ ենթակետերով» բառերով,
3) 5-րդ կետի`
ա.առաջին պարբերությունում «մինչեւ գործունեություն իրականացնելը» բառերից հետո լրացնել «, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչեւ նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը» բառերը, իսկ «(տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչեւ տվյալ օրացուցային տարվա ավարտը)» բառերով,
բ. երրորդ պարբերությունում «բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում 300 մ2 եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում 200 մ2 եւ ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 եւ ավելի մակերես ունեցող սրահներում,» բառերը փոխարինել «հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` 100 մ2 եւ ավելի մակերես ունեցող սրահում եւ հանրային սննդի գործունեության իրականացման տվյալ վայրի սրահների ընդհանուր մակերեսը չի գերազանցում 600 մ2 , հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված» բառերով,
5) 8-րդ կետում «դիմում» բառը փոխարինել «հայտարարություն» բառով,
6) 9-րդ կետի աղյուսակում`
ա. հանել հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությանը վերաբերող տողը,
բ. լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր տողեր.
սեղանի թենիս խաղի կազմակերպումը | ||||||
մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպումը | ||||||
մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպում | ||||||
ատամնաբուժական գործունեություն | ||||||
ատամնատեխնիկական գործունեություն | ||||||
անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն |
1) 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Միեւնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը։ Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու վայր է համարվում այն գրասենյակի գտնվելու վայրը, որտեղ կնքվում են անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությանը վերաբերող պայմանագրեր:»:
8) 12-րդ կետում`
ա. 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հավելվածի 5-րդ կետով նշված մեկ ամսից ավելի որեւէ ժամանակահատվածի համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է տվյալ ժամանակահատվածում ներառված ամիսների համար սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի ամսական չափերի հանրագումարի չափով:»,
բ. 2-րդ պարբերությունում «բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում 300 մ2 եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում 200 մ2 եւ ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 եւ ավելի մակերես ունեցող» բառերը փոխարինել «սույն հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված» բառերով, իսկ «եւ գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի» բառերը փոխարինել «, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի, իսկ տվյալ գործունեությունը Երեւան քաղաքում իրականացնելու պարագայում` նաեւ սույն հավելվածի 14-րդ կետի 1.2-րդ կետով սահմանված գործակցի» բառերով,
9) 13-րդ կետի 1-ին եւ 6-րդ ենթակետերը լրացնել «` արտահայտված քառակուսի մետրով» բառերով,
10) 13-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-13-րդ ենթակետերով.
«7) բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը,
8) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը,
9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպման գործունեության համար` մետաղադրամով շահագործվող ավտոմատների քանակը,
10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար` խաղային ավտոմատների քանակը,
11) ատամնաբուժական գործունեության համար` ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների թիվը,
12) ատամնատեխնիկական գործունեության համար` ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը,
13) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար` աշխատողներ թիվը։»,
11) 14-րդ կետում`
ա. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 1.1-րդ եւ 1.2-րդ ենթակետեր.
«1.1) ապրիլ, մայիս, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին բացօթյա վայրերի միջոցով կազմակերպվող հանրային սննդի գործունեության համար` 0.8.
1.2) Երեւան քաղաքում սույն հավելվածի 5-րդ կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար` 3.0.»,
բ. 2-րդ ենթակետի «3,0» թիվը փոխարինել «5.0» թվով,
գ. 3-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) Երեւան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչեւ 50 մ2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի գործունեության կազմակերպման համար`
առաջին եւ երկրորդ գոտիների համար` 1.4,
մյուս գոտիների համար` 1.05:»,
12) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 20-րդ կետով.
«20. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի կանխավճարներ չեն կատարվում:»:
Հոդված 15. Օրենքի N8 հավելվածով սահմանված N 1 ձեւը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
արտոնագրային վճար վճարող համարվելու մասին |
____________________________ |
|||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը | ||||||||
2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը եւ ազգանունը) | ||||||||
3. Գտնվելու վայրը | ||||||||
4. Արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածը |
_________________________________________________________________________________________________________________________________________:
(լրացվում է տվյալ ամսվա ամսաթիվը (ամսաթվերը))
Օրենքի N8 հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատերերի հաշվառման հասցեում հաշվառված այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի վճարում
Հայտարարությանը կից ներկայացնում եմ արտոնագրային վճարի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը։
Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
_________________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____ __________________________ 20__ թ.»:
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
Հոդված 16. Օրենքի N 8 հավելվածով սահմանված N 2 ձեւը լրացնել հետեւյալ տողերով`
«Օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետով սահմանված դեպքում` հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված սրահներում իրականացվող հանրային սննդի գործունեության համար ամսվա կոնկրետ օրացուցային օրը (օրերը)`
»: |
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացված արտոնագրերի համար վճարված արտոնագրային վճարների գումարների վերահաշվարկներ չեն կատարվում:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N 1 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը արտոնագրային վճար վճարող համարվելու մասին դիմում-հայտարարությունները առաջին անգամ կարող են ներկայացնել 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N7 հավելվածի 1-ին կետի 8-12-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունները առաջին անգամ պետք է ներկայացնեն 2013 թվականի հունվար ամսվա ընթացքում` Օրենքի N 8 հավելվածի 16-րդ կետին համապատասխան վճարելով արտոնագրային վճարը:
Հիմնավորում
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը արտոնագրային վճար վճարող բոլոր սուբյեկտների համար (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) արտոնագրային վճարների կատարման (արտոնագրերի ստացման) միասնական պարբերականություն սահմանելը եւ արտոնագրային վճարների համակարգի կիրառության շրջանակի ընդլայնումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս`
1) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին եւ 2-րդ հավելվածներով սահմանված գործունեության տեսակների մասով ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են արտոնագրային վճար վճարող համարվել միայն եռամսյակի, կիսամյակի, ինը ամսվա կամ տարվա համար: Միաժամանակ, օրենքի 7-րդ հավելվածով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք արտոնագրային վճար վճարող կարող են համարվել տարվա ընթացքում ցանկացած ժամանակահատվածի համար,
2) գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առեւտրի կազմակերպումը, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպումը, ատամնաբուժական կամ ատամնատեխնիկական գործունեությունը, անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը, գտնվում են հարկման ընդհանուր համակարգում,
3) արտոնագրային վճարների գործող համակարգը, անկախ սեզոնայնության գործոնից, տարվա բոլոր ժամանակահատվածների համար սահմանում է արտոնագրային վճարի միեւնույն դրույքաչափը կիրառելու պահանջ:
Խնդիրը կայանում է նրանում, որ`
1) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` վերոհիշյալ տարբերակված մոտեցումները հարկման անհավասար պայմաններ են ստեղծում հարկման արտոնագրային վճարների համակարգում ներառված գործունեության տարբեր տեսակներով զբաղվող (իսկ որոշ դեպքերում գործունեության միեւնույն տեսակով զբաղվող) հարկ վճարողների միջեւ,
2) գործունեության վերոնշյալ տեսակների մասով հարկման ընդհանուր համակարգում արդյունավետ հարկային վարչարարության իրականացումը դժվարին խնդիրներ է առաջադրում հարկային մարմիններին,
3) տարվա որոշ ամիսների ընթացքում բացօթյա վայրերում հանրային սննդի գործունեության տնտեսական ակտիվությունը նվազում է, որի պարագայում արտոնագրային վճարների միասնական դրույքաչափերով հաշվարկված արտոնագրային վճարը մեծ բեռ է դառնում տնտեսավարող սուբյեկտների համար:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`
ա) արտոնագրային վճար վճարող համարվելու համար նախապայման հանդիսացող` տարեկան իրացման շրջանառության 6 մլն. դրամի շեմը բարձրացնել մինչեւ 9 մլն. դրամ,
բ) միասնականացնել արտոնագրային վճարի օբյեկտ համարվող գործունեության տեսակներով զբաղվող բոլոր սուբյեկտների (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) մասով արտոնագրային վճարներ կատարելու (արտոնագրեր ստանալու) ժամկետները,
գ) արտոնագրային վճարների համակարգում ներառել եւս վեց գործունեության տեսակներ,
դ) սեզոնայնության գործոնով պայմանավորված` բացօթյա վայրերում հանրային սննդի գործունեության կազմակերպման որոշ ամիսների մասով սահմանել արտոնագրային վճարի առավել ցածր դրույքաչափեր,
ե) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել որոշակի խմբագրական փոփոխություններ` նպատակ ունենալով կարգավորել օրենքի կիրառության ընթացքում ի հայտ եկած որոշ անհստակություններ:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան արտոնագրային վճարի օբյեկտ համարվող գործունեության տեսակներն են ու դրանցով զբաղվող սուբյեկտների (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) մասով արտոնագրային վճարներ կատարելու (արտոնագրեր ստանալու) պարբերականությունը:
5. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`
ա) ընդլայնել արտոնագրային վճարների կիրառության շրջանակը,
բ) միասնականացնել արտոնագրային վճարի օբյեկտ համարվող գործունեության տեսակներով զբաղվող բոլոր սուբյեկտների (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) մասով արտոնագրային վճարներ կատարելու (արտոնագրեր ստանալու) պարբերականությունը,
գ) հարկման արտոնագրային վճարների համակարգում ներառել եւս վեց գործունեության տեսակներ,
դ) սեզոնայնության գործոնով պայմանավորված` բացօթյա վայրերում հանրային սննդի գործունեության մասով սահմանել արտոնագրային վճարների առավել իրատեսական դրույքաչափեր,
ե) վերացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա անհստակությունները: