ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի (5 մայիuի 1998 թվականի, այuուհետ` oրենuգիրք) 226 հոդվածի 3-րդ կետում՝ «Գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուu պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում uտանալու նախապատվության իրավունք ունի:» վերջակետից հետո լրացնել հետեւյալ նախադասությունը.
«Գրավի պայմանագրից ծագող իրավունքը լիազորված մարմնի կողմից վարվող գրավի գրանցման մատյանում առավել վաղ գրանցած գրավառուն, մյուս՝ գրավի պայմանագրերից ծագող իրենց իրավունքներն առավել ուշ գրանցած կամ չգրանցած գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:»:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենuգրքի 236 հոդվածի 3-րդ կետում՝ «Հաջորդող գրավի դեպքում նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո:» նախադասությունը շարունակել եւ գրել. «,եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:» բառակապակցությունը:
ՀՈԴՎԱԾ 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրվանից: