Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1352-01.11.2012-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (01 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-248) (այսուհետ` Օրենսգիրք) 107-րդ հոդվածը լրացնել 7-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«7) այն դեպքում, երբ առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի համաձայն բռնագանձման ենթակա գույք` այնհանգամանքները, որոնք հիմնավորում են, որ այդ գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության առարկա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.2. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները, ինչպես նաեւ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա:»:

Հոդված 3. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասը «նոտարական» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ ապահովագրական» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասը «բռնագրավումը» բառից հետո լրացնել «, բռնագանձումը» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 232-րդ հոդվածը լրացնել 2.1-ին մասով` հետեւյալ բովանդակությամբ. «2.1 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի համաձայն բռնագանձման ենթակա գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ որեւէ երրորդ անձի uեփականությունը հանդիuանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:»:

Հոդված 6. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքի, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների եւ միջոցների, ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաների, իսկ դրանց բացակայության դեպքում դրանց համարժեք գույքի վրա:»:

Հոդված 7. Օրենսգրքի 279-րդ հոդվածում «գործողությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները եւ առգրավումները» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 16-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ. «16) ապացուցված է արդյոք, որ բռնագանձման ենթակա գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործվել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության առարկա:»: