«7) այն հանգամանքները, որոնք հիմնավորում են, որ գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության առարկա:»:
Հոդված 2. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3.2. Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները, ինչպես նաեւ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա:»:
Հոդված 3. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասը «նոտարական» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ապահովագրական» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 232-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «բռնագրավումը» բառից հետո լրացնել «, բռնագանձումը» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի համաձայն` բռնագանձման ենթակա գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ որեւէ երրորդ անձի uեփականությունը հանդիuանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:»:
Հոդված 5. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.1. Քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա:»:
Հոդված 6. Օրենսգրքի 279-րդ հոդվածը «գործողությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները եւ առգրավումները» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով.
«16) ապացուցված է արդյոք, որ բռնագանձման ենթակա գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործվել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության առարկա:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը: