Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80) (այսուհետ՝ Օրենք) 13.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 13.1. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված, ներառյալ՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի (սույն հոդվածի իմաստով՝ լիազոր մարմին) կողմից վերլուծվելու արդյունքում, եթե լիազոր մարմինը գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանuավորման հիմնավոր կասկածներ, ծանուցում է տրամադրում քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Ծանուցման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն ծանուցման, լիազոր մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ներկայացնել նաեւ ծանուցման մեջ նշված հանգամանքներին առնչվող այլ տեղեկություններ:
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի համաձայն՝ քրեական հետապնդման մարմինների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:
«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով լիազոր մարմնի կողմից ֆինանuական հետախուզության օտարերկրյա մարմիններին կարող են տրամադրվել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «ապահովելու նպատակով» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից: