Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 ապրիլի 2007 թվականի, ՀՕ-177-Ն) (այսուհետ՝ Օրենք) 111-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3-րդ մասով՝
«3. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված եւ ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:
Հոդված 2.
Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 116-րդ հոդվածը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ներկայացվող ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եվ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ Օրենսդրական փաթեթ) մշակվել են ՀՀ տարբեր գերատեսչությունների փորձագետների համատեղ աշխատանքի շնորհիվ: Օրենսդրական փաթեթի հիմքում ընկել են 2009թ. սեպտեմբերի 22-ին Եվրախորդհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի 3-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ (այսուհետ՝ Գնահատման հաշվետվություն) արված երաշխավորությունները, ինչպես նաեւ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտը կարգավորող ներկայիս օրենսդրության կիրառության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, բացերը եւ հակասությունները: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները քննարկվել եւ արժանացել են «Հայաստանի Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանը:
Բացի այդ, Օրենսդրական փաթեթում ներառված ««Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում ներառվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, որոնք, բացի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասով առաջարկվող փոփոխություններից ու լրացումներից, նպատակ ունեն կարգավորել վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների գործունեության ոլորտում առաջ եկած այլ խնդիրներն ու բացերը:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամը, որի կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասն ընդունվել եւ ներառվել է փաթեթում:
2010թ. սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի օրենսդրության եւ դրա ներդրման արդյունքների վերաբերյալ Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին ներկայացվելու է առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն, որը նպատակ է հետապնդելու քննարկման առարկա դարձնել Գնահատման հաշվետվությամբ արված երաշխավորությունների իրականացմանն ուղղված աշխատանքները: ՄԱՆԻՎԱԼ-ի լիագումար նիստում Առաջընթացի հաշվետվության հաստատման եւ հետագա հնարավոր մոնիթորինգի ընթացակարգերի համար մեծապես կարեւորվում է սույն օրենսդրական փաթեթի ընդունումը:
Օրենսդրական փաթեթում ներառված փոփոխություններն ու լրացումներն ունեն հետեւյալ հիմնական նպատակները՝
1. Լրամշակել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով (Օրենք) տրվող հասկացությունների շրջանակը
Գործող Օրենքում օգտագործվում են մի շարք հասկացություններ (օրինակ՝ հաճախորդի պատշաճ (հավելյալ եւ պարզեցված) ուսումնասիրություն, ռիսկ, չհամագործակցող պետություն կամ տարածք), որոնց հասկացությունների բացակայությունը, սակայն, Օրենքի կիրառության ընթացքում տարընկալումների տեղիք է տալիս: Ուստի, հիմք ընդունելով միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ ՖԱԹՖ-ի հանձնարարականներում եւ ՖԱԹՖ-ի մասնագիտական եզրույթների բացատրական բառարանում տրված բնորոշումները, Օրենքի նոր խմբագրության նախագծի 3-րդ հոդվածում էականորեն հստակեցվել ու լրացվել են օգտագործվող հիմնական հասկացությունները:
2. Փոփոխել պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման սահմանաչափը
Գործող Օրենքով պարտադիր տեղեկացման գործարքների համար սահմանված են 20 միլիոն եւ 50 միլիոն (անշարժ գույքի հետ կապված գործարքներ) դրամի սամանաչափերը: Այդուհանդերձ, հաշվի առնելով ՖԱԹՖ-ի 19-րդ հանձնարարականը՝ միջազգային պրակտիկայում լայնորեն ընդունված է կանխիկի հետ կապված գործարքների մասով 10.000 դոլարի/եվրոյի հաշվետվողականության սահմանաչափի կիրառումը: Ելնելով դրանից, ինչպես նաեւ հաշվի առնելով ՀՀ դրամաշրջանառությունում կանխիկով կատարվող գործարքների մեծածավալությունը՝ Օրենքի նոր խմբագրության նախագծում (5-րդ հոդված) կանխիկի հետ կապված գործարքների համար որպես սահմանաչափ նախատեսվել է 5 միլիոն դրամը՝ մյուս գործարքների համար ուժի մեջ թողնելով վերոնշյալ 20 եւ 50 միլիոն դրամի սահմանաչափերը:
3. Հստակեցնել գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կատարված վերլուծությունները փաստաթղթավորելու ու պահպանելու հարցը
Գործող Օրենքի կիրառության ժամանակ առաջացող առավել խնդրահարույց հարցերից է այն, թե երբ եւ ինչի հիման վրա հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են գործարքը կամ գործարար հարաբերությունը որակել կասկածելի եւ դրա վերաբերյալ հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին: Միաժամանակ, բաց է մնում այն հարցը, թե արդյոք հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են փաստաթղթավորել եւ պահպանել գործարքը կասկածելի որակելու հետ կապված իրենց դիտարկման ընթացը (կատարված վերլուծությունը) եւ դրա արդյունքները: Օրենքի նոր խմբագրության նախագծում (6-րդ հոդված) այդ հարցերի վերաբերյալ ավելացվել է մանրամասն կանոնակարգում, մասնավորապես՝ ամրագրվել է, որ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու համար հաշվետվություն տրամադրող անձը պետք է հաշվի առնի կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշները եւ (կամ) տիպաբանությունները, իսկ չորակելու դեպքում՝ պարտավոր է կատարված վերլուծության ընթացքն ու արդյունքները փաստաթղթավորել ու պահպանել:
4. Հստակեցնել Օրենքով սահմանված լիազոր մարմնի (ի դեմս՝ Կենտրոնական բանկի կազմում գործող Ֆինանսական դիտարկումների կենտրոնի) իրավասությունը հաշվետվություն տրամադրող անձանց վերահսկողության իրականացման հետ կապված հարցերում
Գործող Օրենքով դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասություն ունեն միայն այն մարմինները, որոնց օրենքով վերապահված է հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրման) եւ վերահսկողության իրավասություն: Այդ սկզբունքից դուրս են մնում հաշվետվություն տրամադրող անձանց այն տեսակները, որոնց նկատմամբ օրենքով վերահսկողության իրականացման իրավասություն նախատեսված չէ կամ բացակայում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում այդ իրավասության իրականացման իրավական կարգավորումը (օրինակ՝ թանկարժեք քարերի կամ մետաղների դիլերների, հաշվապահական կազմակերպությունների դեպքում): Այդ իմաստով, հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի 23-րդ հանձնարարականի պահանջները, Օրենքի նոր խմբագրության նախագիծը (9-րդ եւ 28-րդ հոդվածներ) հստակեցնում է, որ հաշվետվություն տրամադրող նշված անձանց հետ կապված Օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը (ի դեմս՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի):
5. Նախատեսել, հաշվետու ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց հետ կապված Օրենքով սահմանված իրավական պահանջների կիրառությանն ուղղված նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը
Գործող Օրենքի 11-րդ հոդվածով այդպիսի ակտեր լիազոր մարմնի կողմից ընդունելու իրավասություն վերապահված է հիմնականում ֆինանսական հաստատություններին: Դրանից ելնելով՝ Կենտրոնական բանկի խորհդրի կողմից ընդունվել եւ գործողության մեջ են գտնվում մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնցով սահմանվում են ֆինանսական հաստատությունների նկատմամբ ՓԼ/ԱՖ կանխարգելման նվազագույն պահանջները եւ այդ ոլորտում ռիսկերի կանխարգելման մեխանիզմները: Այդուհանդերձ, ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ, Օրենքի պահանջներից զատ, չեն ընդունվել վերոգրյալ հարցերը կանոնակարգող իրավական ակտեր, ինչը Գնահատման հաշվետվությամբ քննադատության է արժանացել: Ելնելով դրանից՝ Օրենքի նոր խմբագրության նախագծի 10-րդ հոդվածով էապես ընդլայնվում է ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ ընդունվող նորմատիվ իրավական ակտերի կարգավորման շրջանակը՝ դրանք համաձայնեցնելով համապատասխան վերահսկող մարմինների հետ:
6. Արգելել ըստ ներկայացնողի արժեթղթեր եւ վճարային գործիքներ թողարկելը, տրամադրելը կամ uպաuարկելը
ՖԱԹՖ-ի 5-րդ հանձնարարականի հիման վրա՝ Գնահատման հաշվետվությամբ երաշխավորություն է տրվել արգելել ըստ ներկայացնողի բանկային գրքույկները, այլ տեսակի ըստ ներկայացնողի արժեթղթերը եւ վճարային գործիքները: Ի կատարումն նշված հանձնարարականի՝ Օրենքի նոր խմբագրության նախագծի 14-րդ հոդվածով արգելվել է ըստ ներկայացնողի արժեթղթեր եւ վճարային գործիքներ թողարկելը, տրամադրելը կամ uպաuարկելը:
7. Բարեփոխել ու հստակեցնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության, դրան հարակից պարտավորությունների եւ տեղեկատվության պահպանման ընթացակարգերը
Նշված հարցերի հետ կապված Գնահատման հաշվետվությամբ տրվել են մի շարք երաշխավորություններ, որոնք վերաբերում են՝
- նույնականացման եւ տեղեկատվության իսկության ստուգման, տեղեկատվության թարմացման նվազագույն պահանջների հստակեցմանը,
- գործարար հարաբերություն հաստատելուց հետո հաճախորդի նույնականացում իրականացնելու հնարավորության համար որոշակի ժամկետի ամրագրմանը,
- մասնագիտացված միջնորդի կամ այլ երրորդ անձի կողմից հաճախորդի նույնականացման եւ ինքնության uտուգման հնարավորության համար մանրամասն կանոնակարգման սահմանմանը,
- ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության հետ կապված ավելի լայն շրջանակի պարտավորությունների սահմանմանը,
- ՓԼ/ԱՖ ռիսկերից բխող՝ հաճախորդի հավելյալ ու պարզեցված ուսումասիրության պահանջների որոշակիացմանը,
- տեղեկատվության պահպանմանը վերաբերող պարտավորությունների համակարգմանը:
Օրենքի նոր խմբագրության նախագծի 15-21-րդ հոդվածները նպատակ ունեն հստակ ու ներդաշնակ կարգավորում սահմանելու վերոգրյալ հարցերի կապակցությամբ:
8. Ամրապնդել հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի կարգավիճակը
ՖԱԹՖ-ի 15-րդ հանձնարարականի հիման վրա Օրենքի 23-րդ հոդվածում սահմանվել է, որ ներքին դիտարկումների մարմնին պետք է անմիջապես հասանելի լինի հաշվետվություն տրամադրող անձի կողմից ձեռք բերվող ու պահպանվող՝ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը (ներառյալ՝ փաստաթղթերը): Ամրագրվել է նաեւ ներքին դիտարկումների մարմնի կողմից վերջնական որոշում կայացնելու իրավասությունը գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կաuեցնելու, իրականացումը մերժելու կամ դադարեցնելու, ահաբեկչության հետ կապված ֆինանuական միջոցները կամ այլ գույքը uառեցնելու վերաբերյալ, ինչպես նաեւ սահմանվել է ներքին դիտարկումներրի մարմնի իրավունքը մասնակցելու կառավարման բարձրագույն մարմնի (բանկերի դեպքում՝ խորհրդի) կողմից իր բարձրացրած խնդիրների քննարկմանը:
9. Միջազգային պահանջներին համապատասխանեցնել ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցման մեխանիզմը
ՖԱԹՖ-ի 3-րդ հատուկ հանձնարարականին համապատասխան եւ ի կատարումն Գնահատման հաշվետվությամբ տրված երաշխավորության՝ Օրենքի նոր խմբագրության նախագծի 27-րդ հոդվածով ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցումը սահմանվել է որպես այդպիսի գույքի հայտնաբերումից հետո անմիջապես կիրառվող ու անժամկետ գործողությամբ մեխանիզմ: Միաժամանակ, նշված նախագծի եւ ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու նախագծի համաձայն՝ ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական տեղափոխության առարկա՝ ահաբեկչության հետ կապված արժույթի կամ վճարային գործիքների սառեցման իրավասություն է ամրագրվել նաեւ մաքսային մարմինների համար:
10. Նախատեսել ոչ առեւտրային հաստատությունների կամ անձանց կողմից իրենց գործունեությունը կարգավորող ճյուղային օրենքներով նախատեսված գաղտնիքի պահպանման պահանջի իրականացման պայմանները
Գործող Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ նոտարները, փաuտաբանները, ինչպեu նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք, անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք լիազոր մարմին ներկայացնում են uույն oրենքով uահմանված տեղեկությունները միայն այն դեպքերում, որոնք չեն հակաuում նրանց գործունեությունը կարգավորող oրենքներով uահմանված գաղտնիքի պահպանման պահանջին: Ելնելով ՖԱԹՖ-ի 12-րդ հանձնարարականի պահանջից՝ այդ դրույթը մասնավորեցվել է եւ ամրագրվել է, որ գաղտնիքի պահպանման պահանջը կարող է կիրառվել միայն այնպիսի տեղեկատվության դեպքում, որը ստացվել է հաճախորդից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդական վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված: Բացի այդ, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագծով սահմանվել է, որ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եւ փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրվում է լիազոր մարմնին նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
11. Հստակեցնել փողերի լվացմանը նախորդող հանցակազմերի շրջանակը
Հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի հանձնարարականներով սահմանված փողերի լվացմանը նախորդող հանցակազմերի թվարկումը՝ Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված նախորդող հանցակազմերի շրջանակի համար որդեգրել նոր՝ «բոլոր հանցագործություններ» մոտեցումը, որով նախորդող կհամարվեն այն հանցագործությունները, որոնց կատարման արդյունքում առաջացել կամ ստացվել է հանցավոր եկամուտ:
12. Որոշակիացնել փողերի լվացման կամ դրան նախորդող հանցակազմերի համար կալանք դնելու բռնագրավման ենթակա գույքի շրջանակի հստակեցումը
ՖԱԹՖ-ի 3-րդ հանձնարարականի հիման վրա եւ ի կատարումն Գնահատման հաշվետվությամբ տրված երաշխավորության՝ ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծով առաջարկվում է սահմանել հանցավոր ճանապարհով ստացված այն գույքի շրջանակը, որի վրա փողերի լվացման կամ դրան նախորդող հանցատեսակներով քրեական վարույթի ընթացքում գույքի հայտնաբերման դեպքում պետք է կալանք դրվի կամ որը պետք է ենթակա լինի բռնագրավման: Այդ շրջանակի մեջ են ներառվում ցանկացած տեսակի նյութական կամ ոչ նյութական, շարժական կամ անշարժ քաղաքացիական իրավունքի օբյեկտները, ներառյալ` դրամական (ֆինանսական) միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները, գույքի նկատմամբ իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, ինչպես նաեւ գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները:
13. Հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվող ահաբեկչության եւ ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմերը
Ի կատարումն Գնահատման հաշվետվությամբ տրված երաշխավորության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ եւ 217.1-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությամբ համապատասխանաբար ահաբեկչության եւ ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմերը համապատասխանեցվում են ՖԱԹՖ-ի 2-րդ հատուկ հանձնարարականի եւ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Նյու-Յորքի կոնվենցիայի պահանջներին: Այդ հանցակազմերն են՝
ահաբեկչությունը՝ «Ահաբեկչության ֆինասավորման դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության 1999թ. միջազգային կոնվենցիային կից փաստաթղթերով նախատեսված ցանկացած գործողությունը, ինչպես նաեւ այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակը իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է.
Ահաբեկչության ֆինանսավորումը` ցանկացած եղանակով գույքի ուղղակի կամ անուղղակի, դիտավորությամբ տրամադրումը կամ հավաքագրումը այնպիuի հանցավոր մտադրությամբ, որ այն ամբողջովին կամ մաuամբ պետք է oգտագործվի, կամ այնպիuի գիտակցությամբ, որ այն ամբողջովին կամ մաuամբ կoգտագործվի ահաբեկչության կատարման համար կամ ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից:
14. Սահմանել խաղատների եւ շահումով խաղ կազմակերպող անձանց, վիճակախաղ կազմակերպող անձանց մասնակիցների, իրական շահառուների եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար «պատշաճության եւ համապատասխանության ստուգման» (fit and proper test) վերաբերյալ պահանջները (դատվածություն չունենալու, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց որակավորման, գույքի եւ եկամուտների հայտարարագրման ու դրանց հարակից այլ պահանջներ)
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվող այդ պահանջների համար հիմք է հանդիսանում ՖԱԹՖ-ի 23-րդ հանձնարարականը, ինչը որպես երաշխավորություն նախատեսված է նաեւ Հայաստանի ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գնահատման հաշվետվությամբ:
15. Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց գործունեությունը կարգավորող օրենքներով հստակեցվել են հաշվետվություն տրամադրող այդ անձանց կողմից Օրենքի եւ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ու պատասխանատվության միջոցների կիրառման դրույթները
Գործող օրենսդրության շրջանակներում այդ պահանջները նախատեսված են միայն Օրենքով (28-րդ եւ 29-րդ հոդվածներ) եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով (165.9-րդ հոդված): Նշված օրենսդրական պահանջների ներդաշնակ ու արդյունավետ կիրառության ապահովման նպատակով վերահսկողության ու պատասխանատվության միջոցների կիրառության պահանջները սահմանվել են նաեւ ճյուղային հետեւյալ օրենքներում փոփոխությունների ու լրացումների կատարման նախագծերով. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենք, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենք, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենք:
16. Այլ փոփոխություններ ու լրացումներ
Օրենսդրական փաթեթում, հատկապես Օրենքի նոր խմբագրության տեքստում, ներառվել են նաեւ այլ՝ բովանդակային եւ տեխնիկական բնույթ ունեցող (այդ թվում՝ կառուցվածքային բնույթի) փոփոխություններ ու լրացումներ, որոնք մշակվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ Եվրամիության դիրեկտիվների պահանջներին համապատասխան՝ նպատակ ունենալով նաեւ շտկել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում գործող օրենսդրության կիրառության հետ կապված առաջացած խնդիրները: