Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29-Ն) (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «պահպանման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման» բառերը:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3) դա անհրաժեշտ է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված եւ փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի հարցման հիման վրա այդ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լիազոր մարմնին տրամադրելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի
1. վերնագրից հանել «կարգապահական» բառը.
2. 1-ին մասը «խախտելու համար» բառերից հետո լրացնել «, իսկ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության» բառերը: