Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13512-01.11.2012-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվական, ՀՕ-193) (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 5-րդ մասում «լիցենզիայի գործողությունը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 2. 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի (այսուհետ` Աղյուսակ) 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի 8-րդ սյունակներում լրացնել «Ո» տառը:

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Օրենքի Աղյուսակի 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորումը, մինչեւ Օրենքով սահմանված կարգով որակավորման քննությունների անցկացման կարգը եւ ծրագիրը հաստատելը, իրականացվում է առանց այդ պահանջի ապահովման:

3. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որակավորման քննությունների անցկացման կարգերի եւ ծրագրերի հաստատելը, օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար տրված լիցենզիաները գործում են Օրենքի պահանջների պահպանմամբ: