Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13513-01.11.2012-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 1996 թվական, ՀՕ-55 օրենք) (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում`

1. 10-րդ մասից հանել «, շահումով խաղի, խաղատան» բառերը,

2. 12-րդ եւ 13-րդ մասերից հանել «, շահումով խաղի կամ խաղատան» բառերը,

3. լրացնել նոր 15-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«15. Արգելվում է շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների գովազդը, բացառությամբ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա կատարվողներից»: