Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13514-01.11.2012-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-60) (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ կետը «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձանց գործունեության նկատմամբ» բառերից հետո լրացնել «եւ «Փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ կետում «վերստուգումների» բառը փոխարինել «վերահսկողության» բառով: