Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-139-06.11.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

2013-2017ԹԹ. ԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է 2013-2017թթ. գիտության ֆինանսավորման  չափերի եւ կարգի իրավական հիմունքները:

Հոդված 2. ՀՀ գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի (3776 մլրդ դրամ) 1 տոկոսի չափով:

Հոդված 3. ՀՀ գիտության  բնագավառի ծախսերը 2014 թվականի համար սահմանել 2012 թվականի ՀՆԱ-ի 1.1 տոկոսի չափով:

Հոդված 4. ՀՀ գիտության բնագավառի ծախսերը 2015 թվականի համար սահմանել 2013 թվականի ՀՆԱ-ի 1.2 տոկոսի չափով:

Հոդված 5. ՀՀ գիտության բնագավառի ծախսերը 2016 թվականի համար սահմանել 2014 թվականի ՀՆԱ-ի 1.3 տոկոսի չափով:

Հոդված 6. ՀՀ գիտության բնագավառի ծախսերը 2017 թվականի համար սահմանել 2015 թվականի ՀՆԱ-ի 1.4 տոկոսի չափով:

Հոդված 7. 2013 թվականից գիտության  բնագավառի ֆինանսավորման նկատմամբ սահմանել բազիսային ֆինանսավորման  լիմիտ` Հոդված 2-ում նախատեսված ծախսերի մինչեւ 20 տոկոսի չափով:

Հոդված 8. 2014 թվականից  գիտության բնագավառի ֆինանսավորման նկատմամբ սահմանել բազիսային ֆինանսավորման լիմիտ` Հոդված 3-ում նախատեսված ծախսերի մինչեւ 10 տոկոսի չափով:

Հոդված 9. 2015 թվականից  սկսած բազիսային ֆինանսավորման տողը սահմանել գիտությանը հատկացվող միջոցների ոչ ավելի քան 2 տոկոսի չափով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման շեշտակի ավելացման եւ դրանով իսկ ՀՆԱ աճի տեմպերի արագացման ու գիտելիքահեն տնտեսության ստեղծման անհրաժեշտությամբ: Գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների կտրուկ ավելացումը, ինչպես նաեւ թեմատիկ ֆինանսավորման շեշտադրումը միանգամից գիտատեխնիկական գործունեությունը կդարձնի տնտեսական ակտիվության տարածք: Կարեւոր է նաեւ, որ դրանով իսկ գիտության կառավարումը կդառնա առավել դեմոկրատական, գիտության կառավարման եւ ֆինանսավորման գործընթացները ամբողջովին կտարանջատվեն: