Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-142-09.11.2012-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի     8-րդ մասից եւ 37-րդ հոդվածի 13-րդ մասից հանել « (բացառությամբ բժշկական  բարձրագույն կրթական  ծրագրերի)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի `

1. 3-րդ` «Առողջապահության բնագավառ » բաժնի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. 9-րդ`«Կրթության բնագավառ» բաժնի`

1) 6-րդ կետից հանել « (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական  ծրագրի)» բառերը.

2) 7-րդ եւ 8-րդ կետերից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի)» բառերը.

Հոդված 3. Անցումային դրույթներ

1.Կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձեւակերպման՝ սույն օրենքի պահանջներին համապատասխանեցման նպատակով: Սույն մասում նշված ժամկետում վերաձեւակերպման չներկայացված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած, իսկ տվյալ կազմակերպությունները կարող են լիցենզավորվել լիցենզավորման կարգերով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: