Armenian ARMSCII Armenian
Կ-142-09.11.2012-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի 8-րդ մասից եւ 37-րդ հոդվածի 13-րդ մասից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի `

1) 3-րդ` «Առողջապահության բնագավառ» բաժնի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 9-րդ` «Կրթության բնագավառ» բաժնի`

ա. 6-րդ կետից հանել «(բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրի)» բառերը,

բ. 7-րդ եւ 8-րդ կետերից հանել «(բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրի)» բառերը:

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձեւակերպման` սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Սույն մասում նշված ժամկետում վերաձեւակերպման չներկայացված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած, իսկ տվյալ կազմակերպությունները կարող են լիցենզավորվել լիցենզավորման կարգերով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: