Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1421-09.11.2012-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի`

1. 2-րդ կետի  2.7 եւ 2.7.1 ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2. 8-րդ կետի`

1) 8.5.2-րդ ենթակետից հանել «,բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի» բառերը.

2) 8.5.3-րդ եւ 8.5.5-րդ ենթակետերից հանել «, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի,» բառերը:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: