Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1321-24.10.2012,09.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀO-129-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետից հանել «խաղատների եւ/կամ շահումով խաղերի կազմակերպում» պարբերությունը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերությունում «համարվում են չհիմնավորված եւ նման» բառերը փոխարինել «հիմք չեն հարկերի հաշվարկման համար եւ այդ» բառերով:

Հոդված 7. Oրենքի 7-րդ հոդվածի  «դ» կետի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է`

- նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն. դրամ եւ ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2013 թվականի հուլիսի 1-ը,

- սույն պարբերությունում չնշված այլ հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա. մեկ միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ,

բ. երեք հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:

Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա. երկու միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչեւ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը,

բ. վեց հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչեւ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:»,

2) 2-րդ մասի`

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա. վեց հարյուր հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ,

բ. հարյուր հիսուն հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:»:

բ. երկրորդ պարբերությունում «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը փոխարինել «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով եւ պարբերությունը «բայց ոչ պակաu» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` մեկ միլիոն դրամից, այլ գործունեության տեսակների մասով`» բառերով,

գ. երրորդ պարբերությունը «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը փոխարինել «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով եւ նույն պարբերությունը «բայց ոչ պակաu» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` երկու միլիոն դրամից, իսկ այլ գործունեության տեսակների մասով`» բառերով,

3) 5-րդ մասի առաջին պարբերությունում`

ա. երրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Մինչեւ գործունեության կասեցումը դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումում նշված` գործունեության կասեցման հաջորդական օրերի համար:»,

բ. լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ` «Սույն մասով սահմանված դիմումի ձեւը սահմանում է վերադաս հարկային մարմինը:»:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածով սահմանված դեպքերում խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են յուրաքանչյուր գործունեության տեսակի համար առանձին: Նույն խախտումը կրկնելը համարվում է երկրորդ եւ ավելի անգամ կատարված խախտում` եթե կատարված խախտումը վերաբերվում է նույն գործունեության տեսակին:

Սույն հոդվածով սահմանված տուգանքները, բացառությամբ կասեցումը չկիրառելու համար վճարվող տուգանքների, պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված համապատասխան խախտումն առաջին անգամ արձանագրելու դեպքում այդ խախտումը համարվում է առաջին խախտում:

Հիմնավորում

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը 600մ2 -ից ավելի սպասարկման սրահի մակերս ունեցող հանրային սննդի խոշոր օբյեկտների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կամ շահագործման կանոների խախտման համար սահմանված տուգանքների խստացումն ու վարչարարության կատարելագործումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կամ շահագործման կանոների խախտման համար «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքները ընդհանուր են եւ որեւէ կերպ կախված չեն հարկ վճարողի կողմից իրականացվող գործունեության տեսակից:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է 600 մ2 -ից ավելի սպասարկման սրահի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի միջոցով իրականացվող գործունեության հարկումն իրականացնել հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում:

Վերոգրյալով պայմանավորված` 600մ2 -ից ավելի սպասարկման սրահի մակերերս ունեցող հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների իրացման շրջանառության իրական ծավալներն արձանագրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 600մ2 -ից ավելի սպասարկման սրահի մակերերս ունեցող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով խստացնել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կամ շահագործման կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները:

Ներկայումս կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կազմում կան թողարկման բավականին ուշ տարեթվի մեքենաներ, որոնք բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են, չունեն օրվա ընթացքում իրականացրած դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ցանցային կապի  միջոցով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն: Ներկայումս շատ դեպքերում կիրառվում են տեխնիկական թերություն ունեցող ՀԴՄ-ներ: Օրվա ընթացքում ժամանակավոր խափանումներ տեղի ունենալու դեպքերում որոշ մոդելների ՀԴՄ-ների ֆիսկալ հասույթի մեջ չեն ներառվում օրվա սկզբից կատարված գրառումները՝ ինչը հնարավորություն է ստեղծում նվազեցնելու հարկվող շրջանառությունները:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է 600 մ2 -ից ավելի սպասարկման սրահի մակերերս ունեցող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով խստացնել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կամ շահագործման կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները:

Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը տալ լիազորություն սահմանելու կիրառվող ՀԴՄ-ները նոր սերնդի ՀԴՄ-ներով  փոխարինելու ժամանակացույցեր, որոնց հիման վրա  500 միլիոն դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ները կփոխարինվեն մինչեւ 2013 թվականի հուլիսի 1-ը, իսկ մյուս հարկ վճարողների մոտ՝ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը: Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ձեռք բերել եւ կիրառել ժամանակակից պահանջներին բավարարող, ՀԴՄ ֆիսկալ հիշողության մեջ կատարված գրառումների անձեռնմխելիությունը առավելագույն չափով ապահովող ՀԴՄ-ներ:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կամ շահագործման կանոնները խախտելու համար սահմանված տուգանքներն են:

5. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում՝

1) ակնկալվում է 600 մ2 եւ ավելի սպասարկման սրահի մակերերս ունեցող հանրային սննդի օբյեկտների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կամ շահագործման կանոնների խախտման դեպքերի համար սահմանել առավել բարձր տուգանքներ,

2) կնվազեն դրամական հաշվարկներով կատարվող գործարքների մասով հարկման հիմք հանդիսացող իրացման շրջանառությունների անհարկի պակասեցնելու դեպքերը: Արդյունքում կաճեն հարկային մուտքերը, որոնց գնահատումը, համապատասխան տվյալների բացակայության եւ ներկայումս կատարվող խախտումների իրական ծավալների անորոշության պատճառով, անհնարին է: