Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-148-15.11.2012-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի  ՀՕ -185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «գ» կետը «ոգելից» բառից հետո լրացնել « եւ ալկոհոլային» բառերով, իսկ  «հանրային սննդի» բառերից հետո լրացնել «եւ զվարճանքի» բառերով:

Հոդված 2. Օրենքի  7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ»  եւ «ժդ» կետերով.

«ժգ) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար.

«ժդ) Հայաստանի Հանրապետության  վարչատարածքային միավորների՝ (համայնքների) անվանումները  ֆիրմային անվանումներում  օգտագործելու թույլտվության համար։»։

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի

1) 1-ին կետի «բգ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բգ) 1001-ից մինչեւ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչեւ՝ 50000 դրամ,

2)  1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «բդ» ենթակետով.

«բդ) 3001-ից եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչեւ 100 000 դրամ,

3) 4-րդ կետի 1-ին ենթակետը՝ «ոգելից» բառից հետո լրացնել « եւ ալկոհոլային» բառերով.

4) 5-րդ կետի «ա» ենթակետում «տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար է 350 դրամ» բառերը փոխարինել «տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար է 0 - 350 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.» բառերով.

5) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ»   ենթակետով.

«գ) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ սահմանվում է`

հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման դեպքում՝ 1000-ից 6000 դրամ.

ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման դեպքում՝ 0-ից 1000 դրամ:».

6) 9-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության  վարչատարածքային միավորների` (համայնքների) անվանումները  ֆիրմային անվանումներում  օգտագործելու համար թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50 000- 100 000 դրամ։»։

7) 11-րդ կետում «1.75» թիվը փոխարինել «3.0»թվով։

8) 11.1-րդ կետում «5.0» թիվը փոխարինել «7.0»թվով։

Հոդված 4.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը