Հոդված 1 . «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1) տալիս է համայնքի (վարչատարածքային միավորի) անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: